ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է անշարժ գույքի գրավադրմամբ վարկեր

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի./ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկն, առաջնորդվելով իր հաճախորդների պահանջմունքներով, շարունակում է ընդլայնել իր պրոդուկտների շարքը, հաղորդում է ՎՏԲ–Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը:

Այս անգամ Բանկը մեկնարկում է անշարժ գույքի գրավով սպառողական վարկերի տրամադրում: Վարկը տրամադրվում է ֆիզիկական անձանց ցանկացած նպատակով և կարող է հանդիսանալ լավագույն լուծում հաճախորդի սպառողական ծախսերի իրականացման համար:

Անշարժ գույքի գրավով սպառողական վարկի գլխավոր առավելությունը՝ մինչև 10 մլն ՀՀ դրամ գումարի չափով վարկ ձևակերպելու հնարավորությունն է՝  միայն հաճախորդի աշխատանքի առկայության փաստի հիման վրա՝ առանց վճարունակության լրացուցիչ ստուգումներ իրականացնելու:

 Վարկն ունի նաև հետևյալ առավելությունները․

– Բանկի կողմից տրամադրված դրամական միջոցների օգտագործման նպատակայնության բացակայություն: Հաճախորդը հնարավորություն ունի վարկն օգտագործել իր հայեցողությամբ՝ տարբեր սպառողական նպատակներով:

– Վարկային միջոցներ ստանալու արագ ընթացակարգ. վարկի տրամադրման մասին նախնական որոշումը կայացվում է 2 աշխատանքային օրվա ընթացքում:

– Վարկը տրամադրվում  է միանվագ, անկանխիկ եղանակով՝ հաճախորդի անունով բացված բանկային հաշվին:

Վարկավորման հիմնական պայմաններն են.

· վարկի տարեկան անվանական տոկոսադրույք` 13.6% կամ 14,6% (տարեկան փաստացի տոկոսադրույք` 17.7%-21.9%)

· վարկի գումար` 800 հազարից մինչև 50 միլիոն ՀՀ դրամ, սակայն ոչ ավել, քան գրավի արժեքի 60%-ը (կախված գույքի գտնվելու վայրից)

· վարկի ժամկետ՝ 1-ից մինչև 10 տարի

· վարկի մարման եղանակ՝ անուիտետային հավասարաչափ ամենամսյա վճարումներ, իսկ վարկի վաղաժամկետ մարման դեպքում տուգանք չի կիրառվում:

Վարկի ապահովման միջոց կարող են հանդիսանալ ՀՀ տարածքում գտնվող բնակարաններ, բնակելի շենքեր, գրասենյակային տարածքներ, գործող խանութներ, ռեստորաններ/սրճարաններ, հյուրանոցային համալիրներ: Գրավի շուկայական արժեքի գնահատումը Բանկն իրականացնում է անվճար:

Վարկը տրամադրվում է ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձի անունով, ով ունի մշտական ​​գրանցում կամ փաստացի բնակության վայր: Վարկի այս տեսակն, անհրաժեշտության դեպքում, հնարավորություն է տալիս ներգրավել նաև համավարկառու (ոչ ավելի, քան 2 անձ), ով պետք է ազգակցական կապ ունենա վարկառուի հետ:

Վարկի պայմանների, ինչպես նաև պահանջների և կիրառվող միջնորդավճարների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի կայքում՝ հետևյալ հղումով, Բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: Այս պահին ՌԴ–ում մեծությամբ երկրորդ «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների ցանկում:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը տեխնիկապես վերազինվել է (ՎԻԴԵՈ)

Ստեփան Գիշյան բարեգործական հիմնադրամի աջակցությամբ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը համալրվել է 120 ռադիո և 45 նոր աուդիոգիդերով

«Յունիսպորտը» դուրս եկավ ֆուտզալի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլ

Հայաստանի չեմպիոն և գավաթակիր «Յունիսպորտը» նվաճեց ֆուտզալի ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի ուղեգիրը՝ նախնական փուլում տանելով երեք անընդմեջ հաղթանակ

«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ (ՎԻԴԵՈ)

Սեպտեմբերի 1-ին «Օրրան» բարեգործական ՀԿ-ի սաները նոր ուսումնական տարին դիմավորեցին անհրաժեշտ պարագաներով՝ «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ։

ԵԶԲ-ն 2026 թ.-ի վերջին Հայաստանում կանխատեսում է 4,4% գնաճ

Հայաստանում գնաճը 2026 թ.-ի վերջին տարեկան կտրվածքով կկազմի 4,4%, կանխատեսում է Եվրասիական զարգացման բանկը (ԵԶԲ):

Հայաստանը ՕՊԵԿ-ի հիմնադրամից կստանա 80 մլն եվրոյի վարկ՝ տնտեսական վերափոխման ծրագրի շրջանակում

Կառավարությունն այսօրվա նիտում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» 80 մլն եվրո արժողությամբ վարկային համաձայնագիրը հաստատելու մասին» նախագծին:

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img