ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսավորել է «ԱՎՏՈՏԵԽ» ՍՊԸ-ին փաստաթղթային բիզնեսի շրջանակներում

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի./Նովոստի–Արմենիա/. ՎՏԲ-Հայաստան Բանկը և «ԱՎՏՈՏԵԽ» ընկերությունը 2019թ.-ից համագործակցում են հաշվարկադրամարկղային ծառայությունների շրջանակներում, հաղորդում է ՎՏԲ–Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը:

2020 թ-ից սկսած՝ Բանկը երկու անգամ ֆինանսավորել է ընկերությանը առևտրային ֆինանսավորման շրջանակներում՝  տրամադրելով բանկային երաշխիքներ՝ որպես գործընկեր կազմակերպությունների նկատմամբ պայմանագրային պարտավորությունների կատարման երաշխիք:

Ավելի քան 9 տարի լինելով առաջատարներից մեկը ավտոմեքենաների վերանորոգման և տեխնիկական սպասարկման ծառայությունների մատուցման տեղական շուկայում` «ԱՎՏՈՏԵԽ» ՍՊԸ-ն ակտիվ մասնակցում է ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածի տենդերների, որոնց շրջանակներում ընկերությունն իրականացնում է տրանսպորտային միջոցների ամբողջական տեխնիկական սպասարկում և նորոգում: 

ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից տրամադրված բանկային երաշխիքների միջոցով «ԱՎՏՈՏԵԽ» ՍՊԸ-ի ֆինանսավորումը հանդիսանում է ընկերության պայմանագրային պարտավորությունների բարեհաջող կատարման գրավական, ինչն ամրապնդում է գործընկերների հետ հարաբերությունները և հնարավորություն է տալիս արդյունավետ զարգացնել բիզնեսը: 

ՎՏԲ-Հայաստան Բանկն, առանձնակի կարևորելով փոքր և միջին բիզնեսի զարգացումը, իրավաբանական անձ հաճախորդների համար կիրառում է ֆինանսավորման անհատական ճկուն մոտեցում՝ հաշվի առնելով վերջիններիս ձեռնարկատիրական գործունեության առանձնահատկությունները:

Բանկային երաշխիքը պայմանագրային  ապահովման միջոց է, որով Բանկը երաշխավորում է իր հաճախորդի պարտավորությունների կատարումը նրա գործընկերների նկատմամբ: Ֆինանսավորման այս գործիքը հատկապես պահանջված է կապալառու/մատակարար ընկերությունների կողմից, որոնք, ելնելով իրենց բիզնես գործունեությունից, կնքում են խոշոր մատակարարման պայմանագրեր գործընկեր կազմակերպությունների հետ կամ մասնակցում են պետական գնումների և ​​տենդերների: Բանկային երաշխիքը հանդիսանում  է հաճախորդի ընկերության ֆինանսական կայունության և պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարման լրացուցիչ հավաստում:

ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆինանսական գործիքների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի պաշտոնական այքում հետևյալ հղումով, Բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն 87-87 հեռախոսահամարով: 

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: Այս պահին ՌԴ–ում մեծությամբ երկրորդ «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների ցանկում:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի երկու բանկ III եռամսյակում ապահովել են բանկային հատվածի ակտիվների և վարկային ներդրումների աճի կեսը

Հայաստանի բանկերի համախառն ակտիվները III եռամսյակում ավելացել են 625.78 մլրդ դրամով կամ 4.52%-ով՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ հասնելով 14.46 տրլն դրամի

Եվրոն և ռուբլին աճել են, դոլարը՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0․81 կետով և կազմել 405,92 դրամ, ռուբլին ավելացել է 0․0379 կետով և կազմել 4․4121 դրամ

Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ

Մրցանակը երկու անձի համար 7-օրյա ուղևորությունն է դեպի Իտալիա

ԿԲ–ն որոշումներ է ընդունում տնտեսության զարգացման առավել վտանգավոր սցենարները կանխելու համար․ Մարտին Գալստյան

ԿԲ նախագահի խոսքով՝ մոտեցումների վերանայման անհրաժեշտությունը պայմանավորված էր գլոբալ անորոշության և աշխարհաքաղաքական ռիսկերի աճով

ՀՀ կառավարությունը սահմանել է օտարերկրյա պետությունների հետ ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների փոխանակման կարգը

Որոշմամբ հաստատվել են երեք հավելվածներ, որոնք կարգավորում են օտարերկրյա իրավասու մարմիններին տեղեկությունների փոխանցումը, նրանցից տվյալների ստացումը և փոխանցված տեղեկությունների պահպանությունը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img