ԱրարատԲանկում մեկնարկում է «Ladies first» ավտոմեքենայի ձեռքբերման ակցիան

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի./ԱՌԿԱ/. ԱրարատԲանկը, կանանց միջազգային տոնի առթիվ, 2021թ. մարտի 8-ից ապրիլի 7-ը հայտարարում է «Ladies first» կանանց համար գրավիչ հատուկ ակցիա, հաղորդում է ԱրարատԲանկի մամուլի ծառայությունը։

Մարտի 8-ից ապրիլի 7-ը ներառյալ կանայք և աղջիկները կարող են դիմել ավտոմեքենայի ձեռքբերման վարկի համար ԱրարատԲանկի մասնաճյուղեր։ Ակցիայի շրջանակում ավտոմեքենայի ձեռքբերման վարկը կտրամադրվի՝

  • առանց եկամուտը հավաստող փաստաթղթերի
  • առավելագույնը 10,000,000 ՀՀ դրամ կամ 20,000 ԱՄՆ դոլար գումարի չափով
  • 3-ից 5 տարի մարման ժամկետով

«Գաղտնիք չէ, որ թե՛ ընտանիքում, թե՛ այլ միջավայրում կինն է ստեղծում ջերմ և հարմարավետ, բարի և դրական մթնոլորտը։ Այսօր՝ արժևորելով կանաց դերը ոչ միայն ընտանիքում, երեխաների դաստիարակության, կրթության, այլև պետականաշինության և բիզնես միջավայրում, ԱրարատԲանկը հանդես է գալիս գրավիչ առաջարկով, որը վստահ ենք՝ հետաքրքրություն կառաջացնի կանանց շրջանում»,- ասել է Մանրածախ բիզնեսի վարկավորման վարչության պետ Արշակ Մաթևոսյանը։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է Newmag-ի BOOK DONATION նախաձեռնությանը Հրազդանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է աջակցել Newmag հրատարակչության BOOK DONATION սոցիալական նախաձեռնությանը, որի նպատակն է Հայաստանի մարզերում համայնքային գրադարանային ֆոնդերը համալրել ժամանակակից գրականությամբ։

Հայաստանի երկու բանկ III եռամսյակում ապահովել են բանկային հատվածի ակտիվների և վարկային ներդրումների աճի կեսը

Հայաստանի բանկերի համախառն ակտիվները III եռամսյակում ավելացել են 625.78 մլրդ դրամով կամ 4.52%-ով՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ հասնելով 14.46 տրլն դրամի

Եվրոն և ռուբլին աճել են, դոլարը՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0․81 կետով և կազմել 405,92 դրամ, ռուբլին ավելացել է 0․0379 կետով և կազմել 4․4121 դրամ

«Ռենշին»-ի 5 մլրդ դրամ պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են հաշված օրերի ընթացքում

«Ռենշին» քաղաքաշինական-ներդրումային ընկերության կողմից թողարկված 5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերի հերթական սերիայի տեղաբաշխումը հաջողությամբ ավարտվել է

Հայաստանի առևտրային բանկերը 2026թ․–ի 9 ամսում պետբյուջե են վճարել 149,22 մլրդ դրամ

Հայաստանում գործող բոլոր 17 գործող առևտրային բանկերը ներառվել են երկրի 1000 խոշոր հարկատուների ցանկում2026 թվականի ինը ամիսների արդյունքներով, վկայում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալները

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img