ՎՏԲ–Հայաստան Բանկը հայտարարում է ապառիկ վարկերի ակցիա գարնանային տոների նախօրեին

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի./ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը Կանանց միջազգային օրվա տոնի նախօրեին հայտարարում է ակցիա և բացառիկ հնարավորություն է ընձեռում իր հաճախորդներին՝ սույն թվականի մարտի 6-ից 8-ը շահավետ պայմաններով կատարել ապառիկ գնումներ Բանկի՝ ավելի քան 600 գործընկեր կազմակերպությունների վաճառակետերում, հաղորդում է ՎՏԲ–Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը:

Մեկնարկվող ակցիայի շրջանակներում 06.03.21-08.03.21թթ․ ժամանակահատվածում ապառիկ վարկ ձևակերպելու դեպքում՝ հաճախորդըդ հնարավորություն է ստանում հերթական  6-րդ մարմանը վճարել միայն վարկի մայր գումար և չվճարել տոկոսագումար կամ միջնորդավճար: Հաճախորդը կարող է օգտվել ակցիայի առաջարկից, եթե առաջին 5 մարումները համաձայն վարկային ժամանակացույցի վճարվել են առանց ուշացումների:

Հաճախորդը կարող է օգտվել նշված ակցիայի առաջարկից միայն մեկ վարկի շրջանակներում և միայն մեկ անգամ: Այն դեպքում, երբ նշված ժամանակահատվածում հաճախորդը ձևակերպում է ավելի քան 1 վարկ, և ստացված վարկերից մի քանիսն են բավարարում ակցիայի պահանջներին, առաջարկը գործում է ակցիայի ընթացքում առաջինը ձևակերպված վարկի համար:

Շտապե՛ք ուրախացնել ձեր հարազատ ու սիրելի կանանց և գնեք նվերներ շահավետ պայմաններով:

ՎՏԲ-Հայաստան Բանկի միջոցով ապառիկ վարկը տրամադրվում է տեղում` հաշված րոպեների ընթացքում: Իսկ եթե չունեք ժամանակ խանութ այցելելու համար, ապա ապառիկ գնումները կարող եք կատարել Բանկի գործընկեր կազմակերպությունների պաշտոնական կայքերում՝ առցանց լրացնելով դիմում-հայտ:

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ապառիկ վարկեր տարատեսակ ապրանքների և ծառայությունների ձեռքբերման համար՝ սկսած 30 հազ.  ՀՀ դրամից մինչև 1,5 մլն. ՀՀ դրամ գումարի չափով, տարեկան՝ 0% -ից մինչև 21,5% տոկոսադրույքով (փաստացի տոկոսադրույք՝ 18,7% -24%), 3-60 ամիս վարկի գործողության ժամկետով:

ՎՏԲ-Հայաստան Բանկի ապառիկ վարկավորման պայմանների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում հետևյալ հղմամբ, գործընկեր կազմակերպությունների վաճառակետերում, Բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի բանկային համակարգը կապիտալացված է շատ ավելի բարձր նորմատիվային պահանջներից․ ԿԲ նախագահ

Հայաստանի բանկային համակարգը ադեկվատ կերպով կապիտալիզացված է և ունի լիկվիդայնության բավարար բուֆերներ, հայտարարել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը

AMX-ի  հիմնական նպատակը միջազգային կապիտալի շուկաներին ինտեգրվելն է. գլխավոր տնօրեն

Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) հիմնական նպատակներից մեկը Հայաստանի կապիտալի շուկայի ինտեգրումն է միջազգային շուկաներին, հայտարարել է AMX-ի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը

ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգը՝ որպես հեռավար սպասարկման ժամանակակից ուղի

ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգի ուղղությունը՝ հեռավար սպասարկումը բարձրացնելով նոր մակարդակի

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են․ ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թ․-ի հունիսի 3-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ հունիսի 2-ի համեմատ նվազել է 0.01 կետով՝ կազմելով 368.52 դրամ

«Յունիսպորտը»՝ ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի չեմպիոն

«Յունիսպորտը» դարձավ ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի չեմպիոն

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img