ՎՏԲ-Հայաստան Բանկը և Mastercard-ը մեկնարկում են #cashbackմարաթոն ակցիան

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի./ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը և Mastercard միջազգային վճարահաշվարկային համակարգը համատեղ ապրիլի 5-ից բոլոր Mastercard քարտապանների համար մեկնարկում են #cashbackմարաթոն ակցիան, հաղորդում է ՎՏԲ–Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը:

Ակցիայի շրջանակներում Բանկը և Mastercard վճարահաշվարկային համակարգը քարտապաններին հնարավորություն են ընձեռում, ակտիվ վճարելով  ՎՏԲ-Հայաստան Բանկի  Mastercard քարտերով առևտրային կետերում և ինտերնետ միջավայրում, կուտակել բոնուսային միավորներ և փոխանակել միավորները cashback-ի հետ:

Ակցիայի պայմանները հետևյալն են․ ապրիլի 5-ից մինչև հունիսի 30-ը ներառյալ անհրաժեշտ է կատարել անկանխիկ վճարումներ ՎՏԲ-Հայաստան Բանկի  Mastercard քարտերով, կուտակել բոնուսային միավորներ առևտրի կետերում, ինտերնետ խանութներում իրականացված անկանխիկ գործարքների  դիմաց և փոխանակել բոնուսային միավորները կատարված անկանխիկ գործարքների 5%-ի չափով cashback-ի կամ 2 անձի համար նախատեսված կինոթատրոնի տոմսերի հետ՝ gifts.vtb.am կայքում:

Բոնուսային միավորները կուտակվում են հետևյալ սկզբունքով՝

·1 բոնուսային միավոր՝ ՀՀ տարածքում գործող վաճառքի/սպասարկման կետերում, ինչպես նաև ինտերնետ խանութներում կատարված յուրաքանչյուր 1,000 ՀՀ դրամ անկանխիկ վճարման դիմաց,

· 1.5 բոնուսային միավոր՝ արտերկրում գործող վաճառքի/սպասարկման կետերից կամ արտասահմանյան կայքերից կատարված յուրաքանչյուր 1,000 ՀՀ դրամ անկանխիկ վճարման դիմաց,

·         բոնուսային միավոր կուտակելու համար 1 անկանխիկ գործարքի նվազագույն գումարը կազմում է 5000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ,

· բոնուսային միավորներ չեն հաշվարկվում գործարքի 500.000 ՀՀ դրամը գերազանցող մասի նկատմամբ, այսինքն՝ նման գործարքների դիմաց կուտակվող բոնուսային միավորների առավելագույն քանակը 500 միավոր է:

·  gifts.vtb.am կայքում հնարավոր է ընտրել cashback-ը 20.000 ՀՀ դրամից մինչև 800.000 ՀՀ դրամ սահմանաչափով, ինչպես նաև 2 անձի համար նախատեսված կինոթատրոնի տոմսեր:

Բոնուսային միավորները չեն կուտակվում հետևյալ գործարքների դիմաց՝ կոմունալ վճարումներ, քարտերով փոխանցումներ, մոլախաղերի հետ կապված գործարքներ, պետական բյուջե կատարված վճարումներ, ապահովագրավճարներ, ճանապարհային չեկերի վճարներ և ֆինանսական հաստատություններում այլ փոխանցումներ:

Ակցիայի շրջանակներում 1 մասնակից իրավունք ունի փոխանակել իր բոնուսային միավորները cashback-ի կամ կինոթատրոնի տոմսի հետ միայն 1 անգամ:

Ակցիայի գործողության ժամկետ՝ 05.04.2021-30.06.2021թթ․:

Ակցիայի մանրամասների հետ կարելի է ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքում` https://gifts.vtb.am/ հղումով, Բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն 87-87 հեռախոսահամարով:Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:–0–

21:47 05.04.2021

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img