Յունիբանկն առաջատար է POS վարկերի քանակով

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի./ԱՌԿԱ/. 2020թ.-ի արդյունքներով Յունիբանկը տրամադրված POS վարկերի քանակով զբաղեցրել է առաջատար դիրք: Բանկին բաժին է ընկնում POS վարկավորման շուկայի մոտ 20% -ը, հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը:

2020թ.-ի վերջի դրությամբ  Յունիբանկի ակտիվները կազմել են ավելի քան 238 մլրդ  դրամ, իսկ վարկային ներդրումները՝ մոտ 156 մլրդ դրամ: Մանրածախ վարկերի քանակը 2019թ.-ի համեմատ աճել է ավելի քան 8% -ով, իսկ ծավալը՝  11% -ով:

«Մեր ռազմավարական նպատակներից մեկը բանկային ծառայությունները հասարակության համար հնարավորինս հասանելի և մատչելի դարձնելն է:  Մենք հաջողությամբ լուծում ենք այս խնդիրը՝ մեր հաճախորդների համար բարենպաստ պայմաններով  վարկատեսակներ մշակելով և նորարարական տեխնոլոգիաներ ներդնելով: Արդյունքներն ակնհայտ են. 2011թ.-ից  ի վեր մեր կողմից տրամադրված POS վարկերի ծավալն աճել է ավելի քան 10 անգամ», – նշեց  Յունիբանկի Մանրածախ բիզնեսի զարգացման և վաճառքների գծով տնօրեն Գուրգեն Ղուկասյանը:

Յունիբանկի նշանակալի նորամուծութուններից մեկն անգրավ սպառողական վարկերի սքորինգային համակարգում արհեստական բանականության տեխնոլոգիայի կիրառումն է:

Արհեստական բանականության տեխնոլոգիան հնարավորություն է տալիս ավելի արագ և որակյալ մշակել մեծ ծավալի տեղեկատվություն, վերլուծել հաճախորդների տվյալները և ավելի մեծ ճշգրտությամբ կառուցել նրանց պրոֆիլը: Արհեստական բանակության տեխնոլոգիայի միջոցով վեց ամսվա ընթացքում մշակվել է 250 հազար վարկային հայտ:


Հետևելով հաճախորդամետ քաղաքականությանը՝ 2020թ.-ին Յունիբանկը միջոցներ ձեռնարկեց համավարակի և ռազմավարական դրության պայմաններում հաճախորդներին աջակցություն տրամադրելու համար: Բանկը երկրաձագեց ֆիզիկական անձանց տրամադրված անգրավ սպառողական վարկերի մարման վերջնաժամկետը  և մարումները համամասնորեն բաշխեց վարկի մնացորդային ժամկետի վրա: Բանկն աջակցություն է ցուցաբերել նաև ռազմական գործողություններին մասնակցած հաճախորդներին:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img