Mon, 3 November
1.1 C
Yerevan
USD: 382.65 RUB: 4.73 EUR: 442.76 GEL: 141.15 GBP: 502.42

ՎՏԲ-Հայաստան Բանկն ապահովել է ռեկորդային շահույթ՝ 2 մլրդ ՀՀ դրամի չափով

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի./ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը հրապարակել է 2020թ.-ի տարեկան հաշվետվությունը` ՖՀՄՍ համապատասխան, հաղորդում է ՎՏԲ–Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը:

Տարվա արդյունքներով բանկն ապահովել է վերջին տարիների կտրվածքով ռեկորդային շահույթ՝ 2 մլրդ ՀՀ դրամի չափով: Զուտ տոկոսային եկամուտը կազմել է 23,1 մլրդ ՀՀ դրամ՝ նախորդ տարվա համեմատությամբ գրանցելով 10% աճ: Զուտ  կոմիսիոն եկամուտներն աճել են 28%-ով և կազմել 3 մլրդ ՀՀ դրամ:

Բակին ընդհանուր ակտիվները տարվա ընթացքում աճել են 8,6%-ով և կազմել 333,8 մլրդ ՀՀ դրամ: Վարկային պորտֆելը գրանցել է 7,7% աճ՝ մինչև 227,7 մլրդ ՀՀ դրամ՝ կազմելով Բանկի ընդհանուր ակտիվների 68,2%: Ֆիզիկական անձանց վարկերն աճել են 9,1%-ով՝ մինչև 184 մլրդ ՀՀ դրամ,  իրավաբանական անձանց վարկերը` 2,4%-ով՝ մինչև 43,6 մլրդ ՀՀ դրամ: Բանկի ընդհանուր պարտավորությունների ծավալը կազմել է 284,1 մլրդ ՀՀ դրամ (+9,5%), որից 261 մլրդ ՀՀ դրամը ներգրավված միջոցների ծավալն է (+7%):  

ՎՏԲ-Հայաստան Բանկը պահպանում է Հայաստանի բանկային շուկայում իր դիրքերը հիմնական ցուցանիշներով և առաջատար է դրանցից որոշների գծով: Տարվա արդյունքներով Բանկի սպառողական վարկերի պորտֆելը կազմում է 94 մլրդ ՀՀ դրամ, որը համապատասխանում է շուկայի մասնաբաժնի 21%-ին: Թողարկված վճարային քարտերի քանակը հասել է  360 հազարի (շուկայում մասնաբաժինը` 14%), աշխատավարձային քարտեր՝ 96 հազար (15%), կենսաթոշակային քարտեր` 114 հազար (36%): Վճարված դրամական փոխանցումներ ծավալը կազմել է 88,3 մլրդ ՀՀ դրամ, որը համապատասխանում է շուկայի մասնաբաժնի 13,5%-ին:

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջատար դիրքեր է գրավում նաև պետական ծրագրերի սպասարկման ծավալով՝ 2020թ.-ին ավելացնելով այդ ցուցանիշը 28%-ով՝ մինչև 81,5 մլրդ ՀՀ դրամ: Բացի այդ, Բանկը ներկայումս ունի մասնաճյուղերի և բանկոմատների ամենալայն ցանցը:  

2020թ. ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակել է ինչպես մանրածախ, այնպես էլ կորպորատիվ  բիզնեսի ակտիվ զարգացումը: Բանկն առաջին անգամ մեկնարկել է օնլայն ապառիկ և սպառողական վարկավորում, վճարային մատանիներ, մանկական, պատանեկան, ուսանողական քարտեր, ինչպես նաև մի շարք նոր վարկային ծրագրեր՝ խոշոր ավտոսրահների և կառուցապատող ընկերությունների հետ: Բանկը բացել է Հայաստանում առաջին հիփոթեքային կենտրոնը` միասնական հարմարավետ և տեխնոլոգիական հարթակ, որը միավորում է ամբողջությամբ պատրաստ բնակարան ձեռք բերելու համար անհրաժեշտ բոլոր ծառայությունները: Մանրածախ բիզնեսի պրոդուկտների շարքի և հաճախորդների հեռահար սպասարկման ուղիների ընդլայնման շնորհիվ 2020թ.-ին Բանկն ապահովել է նոր հաճախորդների ներգրավում և գործող հաճախորդների հավատարմության բարձրացում: Ակտիվ ֆիզիկական անձ հաճախորդների թիվը հասել է 561 հազարի, ինչը կազմում է երկրի տնտեսապես ակտիվ բնակչության 44%-ը:

Բրոքերային սպասարկման շրջանակներում ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է բրոքերային սպասարկման ծառայությունը՝ ռուսական և միջազգային արժեթղթերի շուկաներում բրոքերային գործարքներ կնքելու էլեկտրոնային հասանելիություն Quik առցանց առևտրային համակարգի և «ВТБ Мои Инвестиции» բջջային հավելվածի միջոցով:

Միջին և փոքր բիզնեսում ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից ֆինանսավորվել են այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են «Թել-Սելլ» ՓԲԸ-ն, «Տոյոտա Երևան» ավտոսրահը, «Արդիս» ՍՊԸ-ն, «Երևանի շամպայն գինիների գործարան» ԲԲԸ-ն և այլն:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Տնօրինության Նախագահ – Գլխավոր-տնօրեն Իվան Տելեգինը մեկնաբանել է. «Չնայած 2020թ․-ի օբյեկտիվ բարդություններին՝ մեզ հաջողվեց գրանցել ռեկորդային շահույթ: Մենք բարելավել ենք մեր պրոդուկտների և ծառայությունների որակը, բարձրացրել ենք Բանկի բիզնես-գործընթացների արդյունավետությունը և կառավարելիությունը: Բանկի ռազմավարական ծրագրի շրջանակներում 2021թ.-ին մենք նախատեսում ենք այնպիսի կարևոր նախագծերի մեկնարկ, ինչպիսիք են անցումը Մուլտիկարտա պրոցեսինգային կենտրոնին՝ քարտապանների սպասարկման որակի բարելավման նպատակով, անցումը նոր՝ տեխնոլոգիապես հագեցած Մոբայլ/Ինտերնետ բանկ համակարգերի, Armenian Guide բջջային հավելվածի հիման վրա ազգային տուրիստական քարտի, դրամական փոխանցումների սեփական համակարգի: Բացի այդ, ՎՏԲ-Հայաստան Բանկը կշարունակի ակտիվորեն մասնակցել կառավարության բոլոր ծրագրերին և նախաձեռնություններին՝ ուղղված երկրի տնտեսական զարգացմանը, այդ թվում, աջակցելով գյուղատնտեսության և փոքր բիզնեսի զարգացմանը»: ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Թրամփ. Վաշինգտոնը մաքսատուրքեր չի սահմանի ոսկու ներմուծման վրա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը մաքսատուրքեր չի սահմանի ոսկու ներմուծման վրա։

Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը 2024թ․–ի արդյունքում

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է Հայաստանի ամենաշահութաբեր առևտրային բանկերի վարկանիշը՝ 2024 թվականի արդյունքներով

Հայաստանում ներդրումային բում է․ հնարավորություններ, խոչընդոտներ և մոլորություններ

«ԱՌԿԱ» գործակալությունը Sirius Capital ներդրումային ընկերության գործադիր տնօրեն և կառավարող մասնակից Արարատ Մկրտչյանի հետ զրուցել է այն մասին, թե ինչպես պետք է ճիշտ ձևավորել ներդրումային պորտֆելը, Հայաստանի ընթացիկ ներդրումային միջավայրի և ներդրումների հիմնական միֆերի մասին

Ներդրումներ՝ առանց միֆերի․ CubeInvest–ի գլխավոր տնօրենը՝ Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման հնարավորությունների, ռիսկերի և հեռանկարների մասին

Cube Invest–ի գլխավոր տնօրեն–տնօրինության նախագահ Միքայել Մարգարյանը «ԱՌԿԱ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում անդրադարձել է գործունեության առանցքային ուղղություններին, Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման խոչընդոտներին և հեռանկարներին, ինչպես նաև ցրել է ներդրումների հետ կապված տարածված միֆերը

Freedom Broker Armenia–ն նշել է երեք հիմնական միֆերը Հայաստանում ներդրում կատարելու մասին

Կան երեք հիմնական միֆեր, որոնք խանգարում են հայաստանցիներին սկսել ներդրումներ կատարել ֆոնդային շուկայում, հայտարարել է Freedom Broker Armenia–ի մասնավոր ներդրումների բաժնի ղեկավար Արման Խաչատրյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img