Էքսպրես գյուղատնտեսական վարկեր ՎՏԲ-Հայաստան Բանկից` պետական ծրագրի շրջանակներում

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի./ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը, լինելով պետական ​​ծրագրերի ֆինանսավորման ոլորտում առաջատարներից մեկը, շարունակում է իր ակտիվ մասնակցությունը երկրի տնտեսական զարգացմանն ուղղված ՀՀ կառավարության նախաձեռնություններում, այդ թվում` գյուղատնտեսության աջակցության ոլորտում, հաղորդում է ՎՏԲ–Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը:

Շարունակելով գյուղատնտեսության ոլորտին սուբսիդավորման պետական ծրագրի շրջանակներում միկրովարկերի տրամադրման միջոցառումները` ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է «Էքսպրես գյուղատնտեսական վարկավորում» ակցիան, որի հիմնական նպատակը վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման միջոցով գյուղատնտեսության զարգացման օժանդակումն է և տնտեսվարողների հնարավորությունների ընդլայնումը: Վարկերը տրամադրվում են հիմնական և շրջանառու միջոցների համալրման, ինչպես նաև ընթացիկ ծախսերի իրականացման նպատակով:

Ակցիայի գործողության ընթացքում՝ ամիսը մեկ անգամ, Բանկը կընտրի ակցիայի հնարավոր մասնակիցներին, ովքեր նախկինում օգտվել են ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից տրամադրվող գյուղատնտեսական նշանակության որևէ պրոդուկտից և/կամ ունեն գործող գյուղատնտեսական վարկ և չեն ունեցել վճարումների էական ուշացումներ: Այս հաճախորդները հնարավորություն կստանան գյուղատնտեսական վարկ ստանալ առանց գործունեության ֆինանսական վերլուծության և ժամանակի հավելյալ կորստի: Հաճախորդները, ովքեր չեն ընդգրկվել մասնակիցների ցանկում, կարող են օգտվել միկրովարկից՝ ֆինանսական վերլուծության անցկացմամբ:

Գյուղատնտեսական վարկերը վարկառուներին հասանելի են տարեկան 12,28% տոկոսադրույքով (փաստացի տոկոսադրույքը՝ 13%), 6 ամսից մինչև 2 տարի մարման ժամկետով, վարկի գումարը՝  300 հազարից մինչև 1 մլն ՀՀ դրամ: Վարկի մարումը կատարվում է անուիտետային վճարումներով, այդ թվում, առաջին 6 ամիսների ընթացքում կատարվում են միայն տոկոսագումարի վճարումներ: Վարկի վաղաժամկետ մարման դեպքում տուգանքներ չեն կիրառվում:

Գյուղատնտեսական վարկերը տրամադրվում են ֆիզիկական և իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի, ովքեր հանդիսանում են ՀՀ ռեզիդենտ և զբաղվում են գյուղատնտեսական գործունեությամբ:

ՎՏԲ-Հայաստան Բանկն ակտիվորեն ընդլայնում է իր վարկային պրոդուկտների շարքը՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց առաջարկելով գյուղատնտեսական վարկերի տրամադրման շահավետ պայմաններ: Հաճախորդները կարող են օգտվել գյուղատնտեսական վարկավորման մի շարք պրոդուկտներից՝ կարկտապաշտպան ցանցերի ներդրման, ինտենսիվ խաղողի այգիներ և հատապտղանոցներ հիմնելու, տոհմային ոչխարների և այծերի բուծման, գյուղատնտեսական հումքի պահեստավորման և ջերմոցային տնտեսությունների զարգացման նպատակով:

Գյուղատնտեսական վարկերի վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում Բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:  

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Մինչև 25% idcoin IDBank-իպրեմիումքարտերովավիատոմսերգնելիս

IDBank-ը մեկնարկում է «All Airlines» արշավը, որի շրջանակում 2026 թվականի ապրիլի 8-ից մինչև հունիսի 30-ը ներառյալ Visa Platinum, Travel, Visa Signature, Visa Infinite և Visa Infinite Special Edition քարտապանները ավիատոմս գնելու դեպքում կարող են ստանալ մինչև 25% idcoin

Ակբա բանկը և ամերիկյան Interactive Brokers-ը համաձայնագիր են ստորագրել

Ակբա բանկը և ամերիկյան Interactive Brokers-ը, ստորագրել են համաձայնագիր, որի արդյունքում Interactive Brokers-ի ծառայությունները Հայաստանում հասանելի են դարձել Ակբա բանկի միջոցով

ՀՀ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ներառվել են տաքսու վարորդներն ու մարտական գործողությունների մասնակիցները

ՀՀ Ազգային ժողովը երեքշաբթի օրը կայացած արտահերթ նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» և «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքներում, ինչպես նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը

Հայաստանի ռիսկի հավելավճարը պատմական նվազագույն մակարդակի վրա է․ ԿԲ փոխնախագահ

Նուրբեկյանը նշեց, որ զարգացող շուկաներում նկատվող կապիտալի արտահոսքը, առնվազն մինչ օրս, Հայաստանում չի արձանագրվել, քանի որ ռիսկի հավելավճարը մնում է բավականին կայուն

Յունիբանկը կմասնակցի Leasing Expo 2026 ցուցահանդեսին հատուկ առաջարկով

Բիզնեսի ընդլայնման և արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ նորագույն տեխնիկան և սարքավորումները Յունիբանկի լիզինգի միջոցով կարելի է ձեռք բերել սկսած 0% կանխավճարով և մինչև 84 ամիս մարման ժամկետով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img