Sun, 6 July
15.1 C
Yerevan
USD: 384.26 RUB: 4.88 EUR: 452.58 GEL: 141.37 GBP: 524.44

«Անկայուն». ֆրանսիական ակրոբատիկ ներկայացում՝ Հայաստանում (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի./ԱՌԿԱ/. Ֆրանսիական ժամանակակից կրկեսի արտիստ Նիկոլա Ֆրեզոն  իր շուրջ է համախմբել մեծից փոքր՝ բոլորին։ «Անկայունն» արդեն մեծ հաջողություն է ունեցել Եվրոպայում:

«Անկայունը» ֆրանսիական ժամանակակից կրկեսային ներկայացում է, խաղ է՝ հավասարակշռության շուրջ։ Ներկայացումը Հայաստանում է Ֆրանսիայի դեսպանության հրավերով, Թումո կենտրոնի հետ գործակցությամբ և միջոցառման բացառիկ գործընկեր Ակբա բանկի աջակցությամբ, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը։

«Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան հետ մեր համագործակցությունը երկար տարիների փորձ ունի։ Ուրախ ենք, որ այս անգամ համագործակցում ենք այս ուրախ միջոցառման շրջանակում: Մեր հասարակությունը նման միջոցառումների կարիք շատ ունի»,- նշել է  Ակբա բանկի բիզնես գործառույթների համակարգման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արսեն Մելքոնյանը:

«Ցանկություն ունեինք ներկայացնել ժամանակակից կրկեսը, որը Հայաստանում այդքան էլ տարածված չէ։ Արտիստը ներկայացնում է չինական ձողի արվեստը: Ժամանակակից ակրոբատիկ կրկեսը իր մեջ պարունակում է նաև պոեզիայի էլեմենտներ և ներկայացնում է պատմություն», – նշել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Գիյոմ Նարժոլեն:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը 2024թ․–ի արդյունքում

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է Հայաստանի ամենաշահութաբեր առևտրային բանկերի վարկանիշը՝ 2024 թվականի արդյունքներով

Բավրա

Standard & Poor’s-ը բարձրացրել է Հայաստանի սուվերեն վարկանիշը «BB-» նախկին «B+»-ի փոխարեն, հեռանկարը՝ կայուն

«Մենք նաև վերանայել ենք Հայաստանի տրանսֆերտի և փոխարկելիության գնահատականը՝ «BB-»-ից «BB»-ի»,- ասվում է զեկույցում

«Moody’s» վարկանիշային գործակալությունն անփոփոխ է թողել Հայաստանի սուվերեն վարկանիշը` կայուն հեռանկարով

«Moody’s» վարկանիշային գործակալությունը ՀՀ հերթական սուվերեն վարկանիշի շնորհման շրջանակներում անփոփոխ է թողել ընթացիկ վարկանիշը` «Ba3» և հեռանկարը` կայուն

Խիզախների ժամանակն է․ DimensionInvestments–ի ներդրումային ծառայությունների տնօրենը՝ Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման հեռանկարների մասին (ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ)

Dimension Investments ընկերության ներդրումային ծառայությունների տնօրեն Արմեն Հովհաննիսյանը «ԱՌԿԱ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է զարգացման խոչընդոտների, աճի արագացման գործիքների, ինչպես նաև վենչուրային կապիտալի հեռանկարների մասին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img