Ազնավուրի ծննդյան օրը միասին՝ 5-րդ գրքով ու նոր նախագծերով

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի./ԱՌԿԱ/. Մեծ հայի 97-ամյակին Newmag-ը և Ամունդի-Ակբան ներկայացնում են նրա առաջին ու միակ գեղարվեստական ստեղծագործությունը՝ «Հայրս՝ այդ հսկան» նովելների ժողովածուն՝ հայերեն: 16 նովել՝  նուրբ հումորով, վառ երևակայությամբ ու երջանիկ լինելու խոհափիլիսոփայությամբ: Բոլոր նովելները հայերեն են թարգմանվել առաջին անգամ: 

Մեծ շանսոնյեի 1300 երգերից շատ քչերն են թարգմանվել  հայերեն։ «Հայրս՝ այդ հսկան» նովելների ժողովածուի թարգմանիչը դեռ 1990-ականներին հայերեն էր թարգմանել նրա «Rest»՝ «Մնա» ստեղծագործությունը: Newmag հրատարակչության, Արմենիա հեռուստաընկերության շնորհիվ և Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ ընկերության աջակցությամբ այն այժմ հնչում է նաև հայերեն, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը:

Հուզիչ,  ֆրանսիական նրբագեղությամբ ու հայկական հնչողությամբ «Մնա» երգը կատարել է Էրիկ Կարապետյանը։

Ազնավուրյան գրական մատենաշարի և երաժշտական նախագծի գլխավոր գործընկերը Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ ընկերությունն է: Ընկերության գործադիր տնօրենի տեղակալ Հրայր Ասլանյանի խոսքով, գործակցությունը սկսվել է երեք տարի առաջ ու դեռ երեք տարի էլ կշարունակվի. «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ»-ի հիմնադրման օրվանից հայ-ֆրանսիական մշակութային կապի ամրապնդումն ու զարգացումը ընկերության ուշադրության կենտրոնում են: Այս օրը ևս նշածիս ապացույցն է: «Նյումեգ»-ի հետ համագործակցությամբ մենք արդեն իսկ նպաստել ենք մեծ հայ Շառլ Ազնավուրի գրքերի թարգմանությանը, այժմ էլ, մեծ ուրախությամբ որոշեցինք աջակցել նաև Ազնավուրի երգերի՝ հայերենով մատուցման  գործին: Վսահ ենք, որ «Մնա»-ն շատ արագ կդառնա ժամանակի լավագույն երգերից մեկը՝ նոր շունչ բերելով հայկական երգարվեստ: Այս իրադարձությունը ևս մեկ հարգանքի տուրք է մեծ հայ Շառլ Ազնավուրի հիշատակին»:

Հրատարակչության տնօրեն Արտակ Ալեքսանյանի խոսքով, Ազնավուրը բազմիցս ասել է, որ սիրում է, երբ իր երգերը կատարում են, բայց չի սիրում, երբ իրեն կապկում են. «Եվ փիլիսոփայությունը երգի նոր գործիքավորման հետևլյալն էր` ներշնչվել Ազնավուրով, փոխանցել ոգին, բայց չկապկել։ Կարծում եմ, որ Մարտինի երաժշտական ճաշակը, Էրիկի երաժշտական կարողությունները, և երկուսի պատվախնդրությունն  ունեն լավ արդյունք, որը կհամալրի մեր երաժշտական գանձարանը»։ Newmag-ի երաժշտական նախագիծը սկսվեց «Մնա» երգով, կշարունակվի մյուս հայտնի ու ոչ այնքան շատ հնչած ազնավուրյան կատարումներով: Մինչև շանսոնյեի հարյուրամյակը՝ Newmag-ը խոստանում է, հայերեն կթարգմանի ու կհրատարակի ոչ միայն Ազնավուրի ամբողջ գրական ժառանգությունը, այլ երգերը կհնչեն հայերեն՝ նոր գործիքավորմամբ, նոր տեսահոլովակներով:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Պատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին. 30 տարվա ճանապարհ (ՎԻԴԵՈ)

Տարիներ անց, Ակբան բացի գյուղատնտեսությունից, սկսեց ֆինանսավորել տնտեսության տարբեր ոլորտներ՝ նպաստելով Հայաստանի զարգացմանը

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (սեպտեմբերի 28–ից հոկտեմբերի 4)

Շաբաթվա ֆինանսական օրակարգը միավորել է ԱՄՀ-ի հետ բարեփոխումների քննարկումը, ՀՀ ԿԲ վերահսկողական միջոցառումները և բյուջետային ֆինանսավորման նախապատրաստումը

Կենսաթոշակներ, նպաստներ և հետվճար․ ՀՀ կառավարությունն այս նպատակների համար կհատկացնի 40,8 մլրդ դրամ

Հայաստանի կառավարությունը հինգշաբթի  կայացած նիստում որոշում է կայացրել 40,8 մլրդ դրամ հատկացնել 2026 թ.-ի չորրորդ եռամսյակում կենսաթոշակային և սոցիալական վճարումների ֆինանսավորման համար։

Հայկական դրամի նկատմամբ դոլարի և ռուբլու փոխարժեքները բարձրացել են, մինչդեռ եվրոն նվազել է. ԿԲ

2026 թվականի հոկտեմբերի 7-ին  ՀՀ արտարժույթի շուկայում  ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ հոկտեմբերի 6-ի համեմատ, աճել է 0.18 կետով՝ կազմելով 362.32 դրամ։

Յունիբանկը աջակցեց AGBU Global Run-ի անցկացմանն աշխարհի 22 քաղաքներում

Camp Nairi-ին աջակցող AGBU Global Run բարեգործական նախաձեռնությունը համախմբեց ավելի քան 1 500 մասնակցի աշխարհի 22 քաղաքներում և հավաքագրեց 500 000 ԱՄՆ դոլար՝ պատերազմի և բռնի տեղահանության հետևանքով տուժած երեխաներին ու ընտանիքներին օգնելու համար։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img