Ակտիվ օգտագործե՛ք Ձեր վարկային քարտը և ստացե՛ք նվեր ՎՏԲ-Հայաստան Բանկի 20 վճարային մատանիներից մեկը

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ակցիա Բանկի վարկային քարտերի քարտապանների համար, հաղորդում է ՎՏԲ-Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը: 

Ակցիային կարող են մասնակցել Բանկի այն հաճախորդները, ովքեր ունեն գործող վարկային քարտեր՝ չօգտագործված վարկային սահմանաչափով, ինչպես նաև այն հաճախորդները, ովքեր ակցիայի ընթացքում ձևակերպում են նոր վարկային քարտեր: 

Ակցիայի հաղթողներ կճանաչվեն նրանք, ովքեր, ակտիվորեն օգտագործելով վարկային գիծը ինչպես կանխիկ, այնպես էլ անկանխիկ եղանակով, ակցիայի ընթացքում կապահովեն վարկային քարտերով առավելագույն շրջանառություն: Մի քանի հաճախորդների մոտ առավելագույն շրջանառության ցուցանիշի համընկնելու դեպքում՝ հաշվի է առնվում նաև վարկային քարտերով գործարքների առավելագույն քանակի ցուցանիշը:                                                 

Ակցիայի արդյունքներով առավելագույն շրջանառություն ապահոված 20 հաջողակ հաղթողները կստանան ՎՏԲ-Հայաստան Բանկի Mastercard վճարային մատանի՝ անհպում և նորաձև աքսեսուարի տեսքով վճարային նոր գործիք: Ակցիան գործում է մինչև 31.10.2021թ.:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի Մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի Տնօրեն Տաթևիկ Բադալյանը նշում է. «Կենտրոնանալով հաճախորդների կարիքների և շուկայի միտումների վրա` Բանկը փորձում է ոչ միայն ուշադրություն դարձնել ավանդական բանկային գործիքներին, այլ նաև մշակել շահավետ առաջարկներ և ակցիաներ հաճախորդների համար: Ակցիան ուղղված է ընդգծելու ո՛չ միայն վարկային քարտերի առավելություններն, ինչպիսիք են՝ արտոնյալ ժամկետը, օգտագործման հարմարավետությունը, անվտանգությունը, այլ միաժամանակ նաև սպառողների համար առավել հասանելի դարձնելու բանկային նոր պրոդուկտները. ակցիայի մասնակիցները հնարավորություն ունեն նվեր ստանալու ՎՏԲ-Հայաստան Բանկի վճարային մատանի՝ եզակի գործիք՝ ստեղծված վճարային տեխնոլոգիայի և օգտագործողի փորձի հիման վրա»:

Ակցիայի և Բանկի վարկային քարտերի պայմանների մանրամասներին կարող եք ծանոթանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական կայքում` հետյալ հումներով՝ https://www.vtb.am/am/promotion/akts-ia-varkayin-k-arterov և https://www.vtb.am/am/credits/kreditnye-karty, Բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՎԶԵԲ-ը պատրաստակամ է շարունակելու աջակցությունը ՀՀ կառավարությանը տարբեր ոլորտներում նախատեսվող ծրագրերի և բարեփոխումների իրականացման գործում

Փաշինյանը հանդիպում է ունեցել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո-Բասսոյի հետ

Եվրոյի և դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը ևս բարձրացել է 3․21 կետով և կազմել 439․27 դրամ, ռուբլին նվազել է 0․0314 կետով և կազմել 4․7901 դրամ

«Մեղվի և մեղվապահության» հյուրատունը Լոռու մարզում (ՎԻԴԵՈ)

Լոռու մարզի Վարդաբլուր գյուղում Բիոգրաֆի հյուրատանը Հայարփին իր հյուրերին բարի գալուստ է ասում հյուրատան այցեքարտը համարվող մեղրահամ ըմպելիքով

5G միացնելու պատրվակով գողանում են տվյալներ և գումարներ. ՀՀ ԿԲ-ն նախազգուշացրել է հեռախոսային զեղծարարությունների աճի մասին

ՀՀ կենտրոնական բանկը նախազգուշացրել է հեռախոսային զեղծարարությունների աճի մասին և զգոն լինելու կոչ արել

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img