6.925.000 ՀՀ դրամ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին․ «Մի դրամի ուժի» հաջորդ շահառուն «Վահե Մելիքսեթյան» հիմնադրամն է

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ IDBank-ն ու Idram-ը ամփոփեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության հերթական ծրագիրը․ հունիս և հուլիս ամիսների ընթացքում կուտակված «Մի դրամների» ողջ գումարը՝ 6․925․000 ՀՀ դրամ, փոխանցվեց «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

«Սա մեր հերթական աջակցությունն է 1000+ հիմնադրամին, քանի որ գիտակցում ենք, թե որքան կարևոր է այսօր մեր հասարակության հոգածությունը այն մարդկանց համար, որոնք չխնայեցին իրենց կյանքն ու առողջությունը։ Ուստի փորձում ենք բոլոր հնարավոր տարբերակներով օգտակար լինել մեր հերոսներին»,- ասել է Իդրամ ընկերության մարքեթինգի բաժնի ղեկավար Գոռ Ամիրյանը։

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել նախաձեռնությունն իրականացնելու համար: Թվում է, թե մեկ դրամը փոքր գումար է, բայց իրականում այստեղ աշխատում է թվերի ուժը, և որքան շատ են լինում այդ գործարքները, այդքան այդ թվերը աճում են, ինչը մեր զինծառայողների ապահովագրության համակարգի գաղափարախոսությունն է: Փիլիսոփայությունների նույնություն կա»,- ընդգծեց «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը:

Բանկի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով «Մի դրամի ուժը» նախաձեռնության հիմնական ուղղությունն ի սկզբանե կրթությունն էր, սակայն պատերազմի հետևանքով ընկերություններն ուշադրության կենտրոնում են պահում զինծառայողներին ու նրանց ընտանիքներին։ Ծրագրի հաջորդ շահառուն «Վահե Մելիքսեթյան» հիմնադրամն է։ Վահեն զոհվել է արցախյան երրորդ պատերազմում, վիրավոր զինվորին բուժօգնություն ցուցաբերելիս։ Նա մասնագիտությամբ կլինիկական դեղագետ էր և ամեն ինչ անում էր իր մասնագիտության մասսայականացման համար։ Իր կիսատ թողած գործն այսօր շարունակում է հիմնադրամը։ Հենց այդ պատճառով էլ որոշեցինք աջակցել հիմնադրամի կրթական նախաձեռնություններին»,- ասել է Տաթևիկ Վարդևանյանը։

Վահե Մելիքսեթյանի եղբոր՝ հիմնադրամի գործադիր տնօրեն Սարգիս Մելիքսեթյանի խոսքով` կրթաբժշկական հիմնադրամը ստեղծվել է` կյանքի կոչելու Վահեի մասնագիտական գաղափարներն ու նպատակները․ «Արդեն սեպտեմբերից պատրաստվում ենք անվանական կրթաթոշակներ տրամադրել Մ․ Հերացու անվան ԵՊԲՀ կլինիկական դեղագետի մասնագիտությունն ընտրած լավագույն օրդինատորներին, պատրաստվում ենք նաև օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ։ Վահեն կարծում էր, որ մի շարք զարգացած երկրների պես Հայաստանում ևս յուրաքանչյուր հիվանդանոց պետք է ունենա կլինիկական դեղագետների հաստիքներ, ինչն էականորեն կկրճատի ոչ ռացիոնալ դեղաբուժության արդյունքում առաջացած հսկայական ծախսերը, ինչպես նաև կնվազեցնի դեղերի ոչ ռացիոնալ կիրառման արդյունքում հիվանդների առողջությանը հասցված վնասները։ «Մի դրամի ուժը» նախագծի մասին ես տեղեկացա գրեթե մեկ տարի առաջ և շատ հավանեցի գաղափարը։ Անգամ չէի էլ կարող ենթադրել, որ մի օր կդառնանք այս հրաշալի նախաձեռնության շահառուն։ Ես շատ շնորհակալ եմ ԱյԴի Բանկին և Իդրամին մեզ հավատալու, աջակցելու և առաջին խոշոր գործընկերը դառնալու համար։

Մինչև հուլիսի 31-ն ընկած ժամանակահատվածում Բանկի և Իդրամի կողմից ամենատարբեր ծրագրերի և նախաձեռնությունների ընդհանուր առմամբ նվիրաբերվել է մոտ 34 մլն ՀՀ դրամ։

Ընկերություններում հիշեցրել են, որ յուրաքանչյուր անձ կարող է նպաստել, որ ավելի մեծ գումար տրամադրվի «Մի դրամի ուժը» նախաձեռնության շահառուներին՝ ընդամենը բոլոր վճարումները կատարելով Idram&IDBank հավելվածով, IDBanking.am առցանց հարթակով կամ ընկերությունների տերմինալներով․ ամեն ինչ սկսվում է մի դրամից։

Idram&IDBank հավելվածով հնարավոր է վճարում կատարել արդեն 5500-ից ավելի վաճառակետերում և ավելի քան 400 առցանց խանութներում, իսկ գործընկերների ցանկին ծանոթանալ կարելի է այստեղ։

Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից։-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ակբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսեր

Ակբա բանկը մինչև 2027 թվականի փետրվարի 20-ը ներառյալ հրապարակային առաջարկով երկուական տրանշով տեղաբաշխում է ընդհանուր 10,000,000,000 (տասը միլիարդ) ՀՀ դրամ և ընդհանուր 10,000,000 (տասը միլիոն) ԱՄՆ դոլար ծավալով արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսեր։

Հայաստանի երկու բանկ III եռամսյակում ապահովել են բանկային հատվածի ակտիվների և վարկային ներդրումների աճի կեսը

Հայաստանի բանկերի համախառն ակտիվները III եռամսյակում ավելացել են 625.78 մլրդ դրամով կամ 4.52%-ով՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ հասնելով 14.46 տրլն դրամի

Հայաստանի բանկերի վարկային ներդրումները 9 ամսում գերազանցել են 9 տրլն դրամը

Հայաստանի բանկերի վարկային ներդրումները 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ հասել են 9.01 տրլն դրամի: Ընթացիկ տարվա հունիսի վերջի համեմատ՝ աճը կազմել է 5.33%, 2025 թվականի սեպտեմբերի վերջի համեմատ՝ 23.99%, նշվում է «ԱՌԿԱ» գործակալության օպերատիվ տեղեկագրում

Հայաստանի խոշորագույն բանկերի վարկանիշն՝ ըստ 2026թ․–ի 9 ամսվա ակտիվների ծավալի

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի խոշորագույն բանկերի վարկանիշն՝ ըստ համախառն ակտիվների ծավալի

ԿԲ–ն որոշումներ է ընդունում տնտեսության զարգացման առավել վտանգավոր սցենարները կանխելու համար․ Մարտին Գալստյան

ԿԲ նախագահի խոսքով՝ մոտեցումների վերանայման անհրաժեշտությունը պայմանավորված էր գլոբալ անորոշության և աշխարհաքաղաքական ռիսկերի աճով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img