ԵՊՀ-ն IDBank-ի ֆինանսական աջակցությամբ հայտարարում է Գևորգ Արշակյանի անվան կրթաթոշակի մրցույթ

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի./ԱՌԿԱ/. ԵՊՀ լավագույն ուսանող, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետ, Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Արշակյանի անվան կրթաթոշակի մրցույթի ավարտին ԵՊՀ 4 ուսանող կստանա միանվագ 400 հազար ՀՀ դրամ (յուրաքանչյուրին), հաղորդում է IDBank–ի մամուլի ծառայությունը։

Կրթաթոշակի մրցույթին կարող են դիմել բոլոր այն ուսանողները, որոնք սովորում են Երևանի պետական համալսարանի բակալավրի 2-րդ և բարձր կուրսերում (նաև մագիստրատուրայում), ունեն բարձր առաջադիմություն և հասարակական մեծ ակտիվություն:

«Գնահատելով և կարևորելով մեր յուրաքանչյուր հերոսի անվան վառ հիշատակը և մեծ տեղ տալով կրթությանը՝ այս անգամ որոշեցինք կրթաթոշակ սահմանել հենց Գևորգի անունով, որը համալսարանում աչքի էր ընկնում գիտական մեծ պոտենցիալով։ Գևորգը նաև շատ մեծ հայրենասեր էր։ Կարծում ենք, որ սա ևս մեկ քայլ է դեպի զարգացող Հայաստան», – ասել է IDBank-ի վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը։

Կրթաթոշակի մրցույթին դիմելու վերջնաժամկետը 2021 թ. օգոստոսի 25-ն է։ Դիմելուց հետո մրցույթի մասնակիցները մրցութային հանձնաժողովի կողմից կստանան իրենց էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկված հաստատող նամակ։

Մրցույթին դիմելու կարգին և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին կարող եք ծանոթանալ ԵՊՀ-ի պաշտոնական կայքում։-

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի վարկային կազմակերպությունների դասակարգումն ըստ վարկային և լիզինգային պորտֆելի՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների դասակարգումն ըստ վարկային ներդրումների և լիզինգային գործառնությունների ծավալի՝ 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ։

acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայություն

Ակբա բանկը գործարկել է acbaSplit ծառայությունը, որը թույլ է տալիս կատարել մինչև 5 միլիոն ՀՀ դրամի գնումներ, իսկ վճարումն իրականացնել մասերով։

«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն է

IDBank-ը և Իդրամը «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում ամփոփել են հոկտեմբեր ամսվա արդյունքները

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թվականի նոյեմբերի 6-ի դրությամբ  Հայաստանի արժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, նոյեմբերի 5-ի համեմատ, նվազել է 0,06 կետով և կազմել 360,34 դրամ։

IDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը մասնակցել է Հայաստանի բանկերի միության հերթական մարզային համաժողովին, որն այս անգամ անցկացվել է Գյումրիում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img