ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կկարողանան իրականացնել ակնթարթային դրամական փոխանցումներ

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները ստացել են հնարավորություն՝ իրականացնելու դրամական փոխանցումներ անմիջապես արտասահմանյան բանկերի Visa, Mastercard, МИР, Union Pay քարտերին, ինչպես նաև Եվրամիության երկրների բանկային հաշիվներին, հաղորդում է ՎՏԲ-Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը:

Գումարը փոխանցվում է հաշվին ակնթարթորեն, իսկ միջնորդավճարը կազմում է փոխանցվող գումարի մինչև 1,5%-ը:

ՌԴ բանկերի կողմից թողարկված Visa, Mastercard, МИР քարտերին փոխանցումների դիմաց սակագինը կազմում է 1,5%, առնվազն 100 ՌԴ ռուբլի: Ընդ որում՝ դրամական փոխանցման գումարը քարտին հաշվեգրվում է ՌԴ ռուբլով: Արտասահմանյան բանկերի կողմից թողարկված Visa, Mastercard քարտերին փոխանցումների դիմաց սակագինը կազմում է 1,5%, առնվազն 250 ՌԴ ռուբլի, 5 ԱՄՆ դոլար/Եվրո։ Կրկնարժութային փոխանցումներ կարելի է կատարել ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով և Եվրոյով՝ 0% – 0.1% սակագնով:

Բանկի հաճախորդներին հասանելի են նաև միջազգային փոխանցումներ UnionPay քարտերին՝  2%, առնվազն 5 ԱՄՆ դոլար սակագնով: Փոխանցման առավելագույն գումարը 5 հազ. ԱՄՆ դոլար է: 120 հազ. ՀՀ դրամից ավելի գումար փոխանցելիս՝ այն ստացողի քարտին ԱՄՆ դոլարով հաշվեգրելու դեպքում միջնորդավճարը կկազմի 0%:

Ի թիվս այլ հնարավորությունների՝ կարելի է իրականացնել դրամական փոխանցումներ Եվրոյով՝ Եվրամիության 32 երկրների ցանկացած բանկի հաշվեհամարին՝ 1-3 աշխատանքային օրվա ընթացքում: Ստացողը կարող է լինել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձ: Մեկ փոխանցման առավելագույն գումարը 4,5 հազ. Եվրո է, փոխանցման գործող սակագինը՝ 10-ից 20 Եվրո (կախված փոխանցվող գումարի չափից):

Փոխանցումն իրականացնելու համար անհրաժեշտ է անձնագրով մոտենալ բանկի մասնաճյուղ և  նշել փոխանցումը ստացողի տվյալները: Ծառայությունից կարելի է օգտվել նաև հեռահար՝ Վիդեո Բանկ ծառայության միջոցով՝ կապ հաստատելով Բանկի աշխատակցի հետ Skype-ով:

«ՎՏԲ-Հայաստան Բանկը մշտապես զարգացնում է փոխանցումների ծառայությունները և ընդլայնում դրանց աշխարհագրությունը: Այսօր Բանկի հաճախորդներին հասանելի են դրամական փոխանցումների վեց համակարգեր՝ MoneyGram, Unistream, IntelExpress, БЭСТ, Conversе Transfer և Telcell: Դրամական փոխանցումները Հայաստանում ամենապահանջված ֆինանսական ծառայություններից են, և մենք պլանավորում ենք շարունակաբար կատարելագործել մատուցվող ծառայությունները՝ ընդլայնելով երկրների միջև փոխանցումներ կատարելու հնարավորությունները»,- նշեց ՎՏԲ-Հայաստան Բանկի Մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Տաթևիկ Բադալյանը:

ՎՏԲ-Հայաստան Բանկը դրամական փոխանցումների ծավալով առաջատարներից է Հայաստանում. 2020թ․ կատարված փոխանցումների քանակը կազմել է 583 հազ.՝ 88.3 մլրդ ՀՀ դրամ գումարի չափով: 2021թ․ առաջին կիսամյակի արդյունքներով դրամական փոխանցումների քանակը կազմել է 325 հազ., ինչը 44%-ով գերազանցում է 2020թ․ նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Զեղծարարները  կոմունալ ծառայությունների աշխատակիցների անվան տակ վարկեր են ձևակերպում ՀՀ քաղաքացիների անունով․ ԿԲ-ն  զգուշացրել է նոր սխեմայի մասին

Հայաստանի Կենտրոնական բանկը վերջին շրջանում ահազանգեր է ստանում ֆինանսական զեղծարարության  նոր սխեմայի վերաբերյալ, որի դեպքում զեղծարարները  կոմունալ ծառայություններ մատուցող ընկերությունների աշխատակիցների անվան տակ այցելում են քաղաքացիների բնակարաններ, հայտնում է ԿԲ մամուլի ծառայությունը։

Հայաստանում առաջին ընկերությունը ստացել է կրիպտոծառայությունների մատուցման լիցենզիա․ ՀՀ ԿԲ

Հայաստանում առաջին ընկերությունը ստացել է կրիպտոծառայությունների մատուցման լիցենզիա։

Եվրոյի փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ բարձրացել է 2,33 դրամով, իսկ դոլարի և ռուբլու փոխարժեքները աննշան փոփոխություններ են գրանցել․ ԿԲ

2026 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված    ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, նոյեմբերի 3-ի համեմատ, աճել է 0.05 կետով՝ հասնելով 360.12 դրամի։

Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համար

Յունիբանկն առաջարկում է Visa Digital թվային քարտեր՝ փոխանցումներ կատարելու, առցանց ու խանութներում գնումների դիմաց վճարելու համար։ Անհպում վճարումներ կատարելու համար բավական է քարտն ավելացնել Apple Pay-ին կամ Google Pay-ին

Եվրոյի և դոլարի փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ աճել են, ռուբլու փոխարժեքը նվազել է. ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում  2026 թվականի նոյեմբերի 9-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, 2026 թ.-ի նոյեմբերի 6-ի համեմատ, աճել է 0.09 կետով՝ հասնելով 360.34 դրամի։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img