ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները ստանում են կենսաթոշակ մինչև յուրաքանչյուր ամսվա երկրորդ աշխատանքային օրը

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ ՎՏԲ-Հայաստան Բանկը, լինելով կենսաթոշակների և պետական ծրագրերի շրջանակներում վճարումների առաջատարը Հայաստանի շուկայում, ինչպես նաև նպատակ ունենալով առավել հարմարավետ դարձնել թոշակային տարիքի հաճախորդների սպասարկումը, ապահովում է կենսաթոշակների վճարումը սեփական միջոցների հաշվին՝ մինչև յուրաքանչյուր ամսվա 2-րդ աշխատանքային օրը, իսկ Ամանորյա տոների նախօրեին՝ կենսաթոշակառուների փոխանցումն իրականացվում է նախապես՝ դեկտեմբերի 31-ին, հաղորդում է ՎՏԲ-Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը:

Բանկն առաջարկում է Երևանի և Հայաստանի մարզերի բոլոր կենսաթոշակառուներին ստանալ կենսաթոշակ Visa Classic կամ Mastercard Standard անվճար քարտերով` կանխիկացնելով միջոցները ՀՀ ողջ տարածքում 24/7 ռեժիմով գործող Բանկի 205 բանկոմատներից՝ 0% միջնորդավճարով: Այսօր ՀՀ ավելի քան 115 հազար թոշակառուներ կամ ՀՀ կենսաթոշակառուների 36%-ն արդեն իսկ ստանում են իրենց կենսաթոշակը ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտերով:  

ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից կենսաթոշակային տարիքի հաճախորդների համար ներդրվել են հատուկ պրոդուկտներ․ 

· «Սոցիալական» ավանդ` գումար՝ սկսած 10 հազ ՀՀ դրամից, ժամկետ՝ 61-365 օր, տարեկան տոկոսադրույք՝ 5%-8.5% (տարեկան եկամտաբերություն՝ 5.03%-8.25%): Ավանդի վերաբերյալ մանրամասն պայմանները՝ հետևյալ հղումով:

· վարկային գիծ՝ կենսաթոշակի եռապատիկի չափով՝ տարեկան 0% տոկոսադրույքով (փաստացի տոկոսադրույք՝ 19.5%): Վարկի մասին տեղեկատվությունը՝ հետևյալ հղումով:Հաճախորդի ցանկությամբ Բանկը տրամադրում է նաև թոշակային քարտ, որով հաճախորդը կարող է կանխիկացնել միջոցներ ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտերկրում: 

ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտերով կենսաթոշակ ստանալու համար հաճախորդին անհրաժեշտ է ներկայացնել դիմում-հայտ Միասնական սոցիալական ծառայության ամենամոտ տարածքային ստորաբաժանում՝ ներկայացնելով անձը հավաստող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշ: Այնուհետև Բանկն, առանց հաճախորդի մասնաճյուղ այցելելու, Միասնական սոցիալական ծառայությունից ստացված տվյալների հիման վրա բացում է քարտային հաշիվ, և արդեն հաջորդ ամսվանից հաճախորդը ստանում է կենսաթոշակը քարտին: 

ՎՏԲ-Հայաստան Բանկի թոշակային քարտերի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ պաշտոնական կայքում՝ հետևյալ հղումով, այցելելով Բանկի մասնաճյուղեր կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն 87-87 հեռախոսահամարով: 

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայություն

Ակբա բանկը գործարկել է acbaSplit ծառայությունը, որը թույլ է տալիս կատարել մինչև 5 միլիոն ՀՀ դրամի գնումներ, իսկ վճարումն իրականացնել մասերով։

Rate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ (ՎԻԴԵՈ)

Անշարժ գույքի ձեռքբերումը հաճախ ուղեկցվում է բազմաթիվ կազմակերպչական հարցերով

Հայաստանի վարկային կազմակերպությունների դասակարգումն ըստ վարկային և լիզինգային պորտֆելի՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների դասակարգումն ըստ վարկային ներդրումների և լիզինգային գործառնությունների ծավալի՝ 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ։

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (նոյեմբերի 2–8)

Հայաստանի ֆինանսական օրակարգն անցած շաբաթ կենտրոնացած էր դրամավարկային քաղաքականության խստացման, բանկային իրացվելիության կարգավորման և պետական պարտքի պարամետրերի քննարկման վրա

Հայաստանը Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կապիտալում կներդնի լրացուցիչ 8.2 մլն եվրո

Հայաստանը լրացուցիչ 8.2 մլն եվրոյով կմասնակցի Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կանոնադրական կապիտալի համալրմանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img