ՎՏԲ-Հայաստան Բանկը մասնակցել է Հայկական գործարար համաժողով 2021-ին

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. ՎՏԲ -Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն – Տնօրինության նախագահ Իվան Տելեգինը և Գլխավոր տնօրենի – Տնօրինության նախագահի տեղակալ Սոֆյա Մաճկալյանը մասնակցեցին Հայկական գործարար համաժողով 2021-ին: Միջոցառումը կազմակերպել էր Հայ ձեռնարկատերերի ասոցիացիան՝ «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ, հաղորդում է ՎՏԲ–Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը:

Համաժողովը հավաքել էր հարյուրավոր գործարարների Հայաստանից և արտերկրից: Միջոցառմանը ներկա էին Հայաստանի և Ռուսաստանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչները: Ֆորումի հիմնական նպատակները դարձան Հայաստանի տնտեսական ներուժի զարգացումը ներդրումների ներհոսքի միջոցով, տարբեր երկրների ձեռնարկատերերի միջև՝ առաջին հերթին Ռուսաստանից, ավելի սերտ տնտեսական փոխգործակցության ստեղծումը, երիտասարդական ձեռներեցության խթանումն ու աջակցությունը, երկխոսության նոր մակարդակի ստեղծումը ամբողջ աշխարհի հայ գործարար համայնքում:

Միջոցառման առանցքային թեմաներն էին Ռուսաստանի և Հայաստանի գործարար համայնքների միջև արդյունավետ հարաբերությունների ձևավորումը և երկու երկրների միջև տնտեսական կապերի զարգացումը:

Իվան Տելեգինը նշել է. «Ռուս-հայկական հարաբերությունները հիմնված են բարեկամության, գործընկերության և դաշնակցության սկզբունքների վրա, մշակույթի բարի ավանդույթների և հոգևոր մտերմության վրա: Վստահաբար կարող ենք ասել, որ Հայկական գործարար համաժողովը, ստեղծելով տարբեր գործարար համայնքների միջև բաց երկխոսության հարթակ, նպաստում է երկու երկրների միջև առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության ամրապնդմանը, Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի հաջող իրականացմանը»:

Հայկական գործարար համաժողովն անցկացվում է առաջին անգամ, հետագայում ակնկալվում է այն ավելի ընդլայնել, ստեղծել նոր հնարավորություններ ամբողջ աշխարհի հայ գործարար համայնքի միջև տնտեսական փոխգործակցության ամրապնդման համար: Ֆորումը կդառնա տարբեր մակարդակներով գործարար համագործակցության ամենամեծ հարթակն, ինչը կնպաստի Հայաստանում տնտեսական ներուժի աճին և ներդրումային հնարավորությունների զարգացմանը, երկրում նորարար ձեռներեցության ոգու ամրապնդմանը:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:-0-  

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img