Fri, 27 February
3.1 C
Yerevan
USD: 377.04 RUB: 4.90 EUR: 444.91 GEL: 141.00 GBP: 510.36

Առաջին անգամ Հայաստանում. գործարկվել է Garmin pay–ը

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Ակբա բանկի Visa քարտապանները Հայաստանում առաջին անգամ հնարավորություն ունեն կատարելու անհպում, արագ և նորարարական վճարումներ Garmin ապրանքանիշի NFC հնարավորությամբ սմարթ ժամացույցներով, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը։

Դեռևս մեկ տարի առաջ acba digital հավելվածում բանկն առաջինը գործարկեց NFC անհպում վճարումների հնարավորությունը։ Ակբա բանկի շնորհիվ առաջին անգամ Հայաստան բերված հերթական նորարարական լուծման միջոցով այսուհետ բանկի Visa քարտապաններն առանց կանխիկի և նույնիսկ առանց սմարթֆոնի կարող են կատարել անհպում և արագ վճարումներ, ինչպես նաև բանկոմատից կանխիկացումներ կատարել Garmin ապրանքանիշի NFC հնարավորությամբ սմարթ ժամացույցներով։ Գործարքն իրականացնելու համար անհրաժեշտ է ընդամենը մոտեցնել ժամացույցը POS տերմինալին կամ contactless կանխիկացման հնարավորությամբ բանկոմատին:

Նման լուծումներն Ակբա բանկում նորարարությունների ներդրման, անընդհատ զարգացման և կատարելագործման, ինչպես նաև Հայաստանում անհպում վճարումները խթանելու շարունակական գործընթացի մի մասն են։

Բոլորի կողմից սպասված անակնկալները՝ շուտով:

Garmin Pay-ը հասանելի է առևտրի և սպասարկման աշխարհի բոլոր կետերում, որտեղ սպասարկվում են Visa քարտեր՝ անհպում (contactless) POS տերմինալներով։

Garmin ժամացույցներում Visa քարտերի թվայնացման և Garmin Pay վճարումների իրականացման գործընթացին ու բացառություններին կարող եք ծանոթանալ այստեղ։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ապահովագրական ևս 3 ընկերություն միացավ Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի նախաձեռնությանը

Այսօր Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամը և «ԱՐՄԵՆԻԱ Ինշուրանս», «ՌԵԳՈ Ինշուրանս» և «ՆԱԻՐԻ Ինշուրանս» ապահովագրական ընկերությունները ստորագրեցին հուշագիր, որի նպատակն է զարգացնել առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը

Ակբա բանկի խումբը զարգացնում է թափանցիկ կառավարման համակարգը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի․/ԱՌԿԱ/․  Ակբա բանկի խումբը կառավարման արդյունավետության, թափանցիկության...

Յունիբանկի անժամկետ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում 

Յունիբանկի անժամկետ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում, ինչը հնարավորություն է տալիս իրականացնել հասցեական առևտուր և կնքել ռեպո գործարքներ

Կպարզեցվի եկամուտների հայտարարագրման գործընթացը․ կառավարությունն ընդունեց նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /ԱՌԿԱ/. Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց եկամտային...

Գլոբբինգը՝ Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխումն իրականացրել է Կոնվերս Բանկը

Գլոբբինգ օնլայն գնումների միջազգային հարթակը դարձավ ոլորտի առաջին ընկերությունը, որի պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img