Հայաստանում կենսաթոշակային հիմնադրամների կառավարման տակ գտնվող ակտիվները 2021թ.–ի վերջին կհասնեն մոտ 1մլրդ դոլարի.ԿԲ նախագահը` կապիտալի ներքին շուկաների զարգացման հնարավորության մասին

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Կապիտալի ներքին շուկաների զարգացումն առաջնահերթ ուղղություն է տարածաշրջանում։ Այս մասին հայտարարել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը «Տարածաշրջանային տնտեսության զարգացման հեռանկարները. Մերձավոր Արևելք և Կենտրոնական Ասիա» ԱՄՀ նոր զեկույցի նյութերին նվիրված վեբինարի ընթացքում։

«Դա արտացոլում է ոչ միայն կապիտալի ներհոսքերի խոցելիության նվազումը, այլև ֆինանսական շուկաների կայունության ավելացման անհրաժեշտությունը։ Կուզեի նշել երեք հիմնական բաղադրիչները` ինչպես տեղական, այնպես էլ օտարերկրացի ներդրողների բազայի ընդլայնում, հասանելի գործիքների ընդլայնում, ինչպես նաև խոշոր ընկերությունների խրախուսում կորպորատիվ կառավարման բարձր ստանդարտների ընդունմանը, արդյունքում` միջազգային վարկանիշերին արժանանալուն։ Տեղական ներդրողների, հատկապես` ինստիտուցիոնալ ներդրողների բազան, ինչպիսին կենսաթոշակային ֆոնդերն են, կենտրոնական դերակատարություն ունի այս հարցում` ապահովելով ֆինանսավորման կայուն աղբյուր», – նշել է Գալստյանը։

Նա տեղեկացրել է, որ Հայաստանում կենսաթոշակային հիմնադրամների կառավարման տակ գտնվող ակտիվներն այս տարվա վերջին կհասնեն մոտ 1 մլրդ դոլարի։ Այս պահին մոտ 10%–ը ներդրված է կորպորատիվ շուկայի գործիքներում։

«Օտարերկրացի ներդրողները կարևոր են, քանի որ նրանք խորացնում և դիվերսիֆիկացնում են կապիտալը, որը հասանելի է ներքին ֆինանսավորման համար, ուժեղացնում են մրցակցությունը, որը բխում է տեղացի էմիտենտների շահերից, և բարելավում են թափանցիկությունն ու հայրենական ընկերությունների կառավարումը։ Զարգացած քլիրինգային և հաշվարկային ենթակառուցվածքը ևս ունի վճռորոշ նշանակություն։ Կապիտալի շուկաների արդյունավետ գործունեությունը պահանջում է նաև բարդ ֆինանսական պրոդուկտներ, ինչպիսիք են հեջավորման գործիքները։ Արտադրելի գործիքների բազմազանությունը կարևոր նախադրյալ է կապիտալի ներքին շուկա օտարերկրյա կապիտալի ներգրավման համար», – ասել է Գալստյանը։

Նա նշել է, որ դա կարևոր հեռանկար է օտարերկրացի ներդրողների մուտքը հեշտացնելու և նրանց բազան ընդլայնելու համար։ Միաժամանակ ներքին ինստիտուցիոնալ ներդրումները, ինչպիսիք են` կենսաթոշակային հիմնադրամները, մեծ շահույթ կստանան մեծ թվով գործիքներից` ներդրում կատարելով երկարաժամկետ խոշոր պրոդուկտների ֆինանսավորման մեջ։

«Հաջորդ կարևոր առաջնահերթությունը միջազգային վարկանիշեր ունեցող ընկերությունների համար կորպորատիվ կառավարման լավագույն չափորոշիչների սահմանումն է`կապիտալի շուկաներ նրանց հասանելիությունը դյուրացնելու նպատակով։ Մեր վերջին փորձը ցույց է տալիս, որ հետևողական գործողությունները հանգեցնում են ցանկալի արդյունքի։ Երկարատև բանավեճերից հետո մասնավոր հատվածի որոշ խոշոր ընկերություններ արդեն նախաձեռնել են վարկանիշ և հաջող դուրս են եկել կապիտալի շուկա։ Չնայած երկրները կարող են առաջնահերթություն տալ տարբեր բաղադրիչներին, ես հաստատապես վստահ եմ, որ զուգահեռ զարգացմամբ համակարգված գործընթացով և լավ մտածված օրակարգով, կառավարմամբ և վերահսկողությամբ ընկերություններն ունեն ամենամեծ ներուժը հաջողության հասնելու համար», – ասել է Գալստյանը։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր ԿԲ ֆինանսական համակարգի կարգավորման վարչության առաջատար փորձագետ Վիգեն Շահնազարյանը, Հայաստանի կուտակային կենսաթոշակային հիմնադրամները 2014թ.–ից աճում են տարեկան միջինը 9,5%–ով։

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը ներդրվել է Հայաստանում 2014թ.–ի հունվարի 1–ից և գործում է 1974թ.–ի հունվարի 1–ից հետո ծնված բոլոր քաղաքացիների համար։ Բայց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մի շարք դրույթների` Սահմանադրությանն անհամապատասխան ճանաչվելուց հետո պարտադիր բաղադրիչը գործում էր միայն բյուջետային աշխատողների համար։ Մնացած քաղաքացիների համար օրենսդրական կարգով նախատեսվում էր ավելի վաղ իրականացված կենսաթոշակային վճարների վերադարձ։ Ավելի ուշ համակարգը դարձավ պարտադիր բոլորի համար։

Ըստ օրենքի, եկամտի 10%–ը պետք է ուղղվի կենսաթոշակային համակարգ, միաժամանակ քաղաքացիներն ու պետությունը վճարում էին հավասար հիմունքներով։ Կառավարության 2019թ.–ի որոշման համաձայն, պետությունն ավելացրեց իր մասնակցությունը` հասցնելով 7,5%–ի, թողնելով աշխատակիցներին միայն պարտադիր վճարի 2,5%-ը (մինչև 500 հազար դրամ աշխատավարձի դեպքում)։ Սակայն ըստ օրենքի, այս հարաբերակցությունը պետք է կրճատվի, 2021թ.–ից քաղաքացիները պետք է վճարեն 3,5%, 2022թ.–ից դրույքը կբարձրանա` հասնելով 4,5%–ի, իսկ 2023թ.–ի հունվարից կհասնի 5%–ի։ 2020թ.–ի հուլիսի 1–ից ուժի մեջ են մտել նոր փոփոխություններ, ըստ որոնց` սոցիալական վճարների առավելագույն շեմը 500 հազար դրամից բարձրացվել է մինչև 1,020մլն դրամ։ 2020թ.–ի հուլիսի 1–ից այն քաղաքացիների համար, որոնց եկամուտը 500 հազար դրամից ցածր է, ոչինչ չի փոխվել, իսկ այն քաղաքացիները, որոնց եկամուտը գերազանցում է 500 հազար դրամը, վճարում են աշխատավարձի 50%–ը մինուս 37,5 հազար դրամ (որը վճարում է պետությունը), բայց 64,5 հազար դրամից ոչ ավել։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի վարկային կազմակերպությունների կապիտալը 2026թ․–ի առաջին եռամսյակում աճել է 9,76%–ով՝ գերազանցելով 458 մլրդ դրամը

2026 թվականի մարտի 31-ի դրությամբ համախառն կապիտալի կառուցվածքում կանոնադրական կապիտալին բաժին է ընկնում 273,8 մլրդ դրամ, կուտակված շահույթին՝ 159,9 մլրդ դրամ, պահուստներին՝ 16,09 մլրդ դրամ, էմիսիոն եկամտին՝ 6,72 մլրդ դրամ

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մայիսի– 4–10)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցել է Կենտրոնական բանկի որոշումների և հայտարարությունների, թարմացված մակրոտնտեսական տվյալների և կապիտալի շուկայում ակտիվության ազդեցության ներքո

«Չենք կարող առաքել ծանրոցը»․ IDBank-ը նախազգուշացնում է «Հայփոստ»-ի անունից տարածվող կեղծ հաղորդագրությունների մասին

Հայաստանում գրանցվել է զանգվածային նամակների ալիք, որը չարաշահում է ազգային փոստային օպերատոր «Հայփոստ»-ի նկատմամբ վստահությունը

Հայաստանի վարկային կազմակերպությունների ներդրումային պորտֆելը 2026թ․–ի առաջին եռամսյակում գերազանցել է 100,6 մլրդ դրամը

Ներդրումների պորտֆելը ներկայացված է Հայաստանում գործող 44 վարկային կազմակերպություններից 19-ի տվյալներով

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի և ռուբլու փոխարժեքները բարձրացել են, մինչդեռ դոլարի փոխարժեքը նվազել է․ ԿԲ

2026 թվականի մայիսի 11-ին  Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ մայիսի 8-ի համեմատ նվազել է 0.05 կետով՝ հասնելով 368.96 դրամի

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img