ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է նոր ավանդային ակցիա՝ «Խնայողությունների օրը ՎՏԲ-ի հետ»

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի./ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է «Խնայողությունների օրը ՎՏԲ-ի հետ» ակցիան՝ Խնայողությունների միջազգային օրվա կապակցությամբ, հաղորդում է ՎՏԲ–Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը։

2021 թ․ նոյեմբերի 1-ից 5-ը ներառյալ ձևակերպելով «Շահավետ», «Պրոգրես» և «Հարմարավետ» ավանդատեսակները ՀՀ դրամով՝ հաճախորդները կստանան ամսական աճող տոկոսային եկամտաբերություն: 

Բանկը ֆիզիկական անձ հաճախորդներին առաջարկում է «Խնայողությունների օրը ՎՏԲ-ի հետ» ակցիայի շրջանակներում բացել «Շահավետ», «Պրոգրես» և «Հարմարավետ» ավանդատեսակներ՝ սկսած 30 հազար ՀՀ դրամից և ստանալ ավանդի տոկոսային եկամտաբերությունը բարձրացնելու հիանալի հնարավորություն․ ակցիայի ժամանակահատվածում ներդրված ավանդների համար ավանդի տարեկան տոկոսադրույքը յուրաքանչյուր ամիս կաճի 0,03%-ով (տոկոսային կետով)՝ մինչև ավանդի ժամկետի ավարտը (կախված ավանդի ժամկետից՝ տոկոսադրույքը կարող է հասնել մինչև 10.03%, տարեկան եկամտաբերություն՝ 9.81%)*։

Ավանդի ժամկետը 30-ից 365 օր է: Ավանդի տոկոսները վճարվում են ժամկետի վերջում: 

Ավանդ բացելիս հաճախորդը ստանում է Բանկի Visa կամ Mastercard վճարային քարտ՝ անվճար սպասարկմամբ ավանդի գործողության ընթացքում: ՎՏԲ Հայաստան Բանկի բանկոմատներից դրամական միջոցների կանխիկացումն ավանդի գործողության ընթացքում նույնպես անվճար է:

Հաճախորդների հարմարավետության համար՝ ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել ավանդ հեռահար եղանակով «Վիդեո Բանկ» ծառայության միջոցով՝ առանց մասնաճյուղեր այցելելու անհրաժեշտության:   

Հիշեցնենք, որ Ձեր ավանդը երաշխավորված է Ավանդների հատուցումն երաշխավորող հիմնադրամի կողմից՝ համաձայն «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի: 

Ակցիայի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական կայքում` հետևյալ հղումով, Բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն 87-87 հեռախոսահամարով: 

* Ավանդի տոկոսագումարից գանձվող եկամտային հարկը կազմում է 10%: Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՊԵԿ-ը զգուշացրել է Ռուսաստանից Հայաստան և մի շարք այլ երկրներ կանխիկ ռուբլու արտահանման արգելքի մասին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հիշեցրել է Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան և մի շարք այլ պետություններ ռուսական կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումների մասին

ՀՀ ԿԲ նախագահը մտահոգիչ է համարել վճարային հաշվեկշռի «Զուտ սխալների և բացթողումների» 816 մլն դոլար ծավալը

Հայաստանի 2025 թ.-ի վճարային հաշվեկշռի «Զուտ սխալներ և բացթողումներ» հոդվածով վիճակագրական անհամապատասխանությունների ծավալը մտահոգություն է առաջացնում, հայտարարել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին։

Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկեր (ՎԻԴԵՈ)

Ակբա բանկը ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) Կանաչ գոտում Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերն է։

Եվրոյի և դոլարի փոխարժեքները  բարձրացել են հայկական դրամի նկատմամբ, մինչդեռ ռուբլին նվազել է. ՀՀ ԿԲ

2026 թվականի նոյեմբերի 2-ին Հայաստանի արտարժույթի շուկայում  ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ,   2026 թվականի հոկտեմբերի 30-ի համեմատ, աճել է 0.36 կետով՝ հասնելով 360.6 դրամի։

Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար (ՎԻԴԵՈ)

COP17-ի շրջանակում Ակբա բանկը մասնակցել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախաձեռնությամբ կայացած պանելային քննարկմանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img