ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է Ռուսաստանի Դաշնություն SWIFT դրամական փոխանցումների ուղարկման ակցիա

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի./ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ֆիզիկական անձանց 25.11.21-25.02.22թթ․ կատարել դրամական փոխանցումներ դեպի Ռուսաստան ՌԴ ռուբլով, ԱՄՆ դոլարով և Եվրոյով՝ իջեցված սակագներով, հաղորդում է ՎՏԲ–Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը:

25.11.2021թ․ Բանկը մեկնարկում է եռամսյա ակցիա, որի ընթացքում ֆիզիկական անձինք կարող են SWIFT համակարգով ՌԴ ռուբլով, ԱՄՆ դոլարով և Եվրոյով դրամական փոխանցումներ ուղարկել Ռուսաստանի բանկերի հաշիվներին` շահավետ պայմաններով:

Ակցիայի ընթացքում դեպի Ռուսաստանի բոլոր բանկեր ՌԴ ռուբլով դրամական փոխանցումների ուղարկման համար գործելու է 2,390 ՀՀ դրամ սակագին՝ անկախ փոխանցվող գումարից։

ԱՄՆ դոլարով և Եվրոյով փոխանցումները ՎՏԲ Բանկ ՀԲԸ և «Սբերբանկ» ՀԲԸ կիրականացվեն նույնպես 2,390 ՀՀ դրամ սակագնով, իսկ նույն արժույթներով դրամական փոխանցումները դեպի ռուսական այլ բանկեր՝ 0,1% միջնորդավճարով, նվազագույնը՝ 3,900 ՀՀ դրամ։

Փոխանցումը մուտքագրվում է ստացողի հաշվին՝ սկսած 1 ժամվա ընթացքում։

Ակցիայից կարող են օգտվել ինչպես ՎՏԲ-Հայաստան Բանկի գործող հաճախորդներն, այնպես էլ այն ֆիզիկական անձինք, ովքեր դեռևս չեն հանդիսանում Բանկի հաճախորդ:

SWIFT փոխանցում կատարելու համար անհրաժեշտ է անձնագրով մոտենալ Բանկի մասնաճյուղ՝ նշելով փոխանցումը ստացողի անունը, ռուսական բանկում ստացողի հաշվեհամարը և ստացող բանկի տվյալները: Ծառայությունից կարելի է օգտվել նաև հեռահար՝ Վիդեո Բանկ ծառայության միջոցով՝ կապ հաստատելով Բանկի աշխատակցի հետ Skype համակարգով:

Հիշեցնենք, որ ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջատարն է Հայաստանում դրամական փոխանցումների սպասարկման ծավալով։ 2021թ․ առաջին 3 եռամսյակների արդյունքներով Բանկի կողմից սպասարկված դրամական փոխանցումների քանակը կազմել է շուրջ 500 հազար, ինչը 34%-ով գերազանցում է 2020թ․ նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

SWIFT դրամական փոխանցումների մասին մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի կայքում՝ հետևյալ հղումով, ակցիայի պայմաններին կարելի է ծանոթանալ կից հղումով, ինչպես նաև Բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

«Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում (ՎԻԴԵՈ)

Դեռ 7 տարի առաջ «Դիլի Թաունի» կոնցեպտը զուտ գաղափար էր, իսկ այսօր այն Հայաստանի համար վերածվել է եզակի համալիրի՝ «քաղաք՝ քաղաքի ներսում»

Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար (ՎԻԴԵՈ)

COP17-ի շրջանակում Ակբա բանկը մասնակցել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախաձեռնությամբ կայացած պանելային քննարկմանը

ՀՀ ԿԲ նախագահը մտահոգիչ է համարել վճարային հաշվեկշռի «Զուտ սխալների և բացթողումների» 816 մլն դոլար ծավալը

Հայաստանի 2025 թ.-ի վճարային հաշվեկշռի «Զուտ սխալներ և բացթողումներ» հոդվածով վիճակագրական անհամապատասխանությունների ծավալը մտահոգություն է առաջացնում, հայտարարել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին։

Պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը 2027թ․–ին կարող է 0,7 տոկոսային կետով գերազանցել 2026թ․–ի սպասվող ցուցանիշը․ Գալստյան

Խորհրդարանում ներկայացնելով 2027 թվականի պետբյուջեի նախագծի վերաբերյալ ԿԲ եզրակացությունը՝ Գալստյանը նշել է, որ, չնայած աճին, ցուցանիշը կմնա 50%-ից ցածր

ԿԲ Խորհուրդը երկրորդ անգամ անընդմեջ բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ հասցնելով 7%–ի

ՀՀ ԿԲ Խորհուրդը երեքշաբթի նիստի ժամանակ որոշում է ընդունել տոկոսադրույքը բարձրացնել 0,25% – ով՝ 6,75%–ից մինչև 7%։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img