Acba digital-ը համալրվել է նոր հնարավորություններով (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Ակբա բանկը շարունակում է զարգացնել իր acba digital հարթակը: Հարթակի նոր՝ acba share գործիքը համալրվել է միանգամից 4 նոր հնարավորությամբ, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը:

Այսուհետև հաճախորդները, օգտվելով բանկային ծառայություններից, չեն զգա բարդություններ. ամեն ինչ սմարթֆոնից ու րոպեների ընթացքում:

1.Փոխանցում բանկոմատին

Ակբա բանկի բանկոմատներից այսուհետ հնարավոր է գումար կանխիկացնել ոչ միայն բանկային քարտով և NFC-ով, այլ նաև acba digital-ի օգնությամբ գեներացված կոդի միջոցով:

Այս հնարավորությունը կարելի է օգտագործել նաև Հայաստանի տարածքում փոխանցումներ կատարելու համար. անհրաժեշտ է acba digital հարթակի միջոցով կոդ գեներացնել և ուղարկել կանխիկացնողին: Վերջինս, մոտենալով բանկոմատին և մուտքագրելով կոդը, կկանխիկացնի գումարը։

Փոխանցում բանկոմատին գործիքը նախատեսված է այն դեպքերի համար, երբ, օրինակ, բանկային քարտը հաճախորդի մոտ չէ, սակայն անհրաժեշտ է գումար կանխիկացնել: Ընդամենը անհրաժեշտ է մոտենալ բանկի բանկոմատին, acba digital հարթակի միջոցով կոդ գեներացնել և կանխիկացնել գումարը:
Բանկոմատին փոխանցում թվային գործիքից կարող են օգտվել acba digital-ի ֆիզիկական և իրավաբանական անձ օգտատերերը 24/7 ռեժիմով։

2. Կոնտակտով փոխանցում

acba digital-ի օգտատերերն արդեն կարող են գումար փոխանցել հեռախոսահամարի կամ էլեկտրոնային փոստի հասցեի միջոցով՝ Ակբա էկոհամակարգում։

acba digital հարթակի միջոցով նշելով հեռախոսահամար կամ էլ. փոստի հասցե՝ համակարգն արտացոլում է գումարը ստացողի տվյալները, որից հետո անհրաժեշտ է միայն նշել գումարի չափն ու կատարել փոխանցումը:

3. Փոխանցում QR կոդով

acba digital-ի միջոցով գեներացվում է QR կոդ, որից հետո գումար ստանալու կամ փոխանցելու համար հարկավոր է ընդամենը սկանավորել այն։

acba digital հարթակում անհրաժեշտ է նշել գումարի չափն ու ընտրել այն հաշվեհամարը, որին պետք է փոխանցվի գումարը: Համակարգը կարտացոլի QR կոդ: Այն հարկավոր է ուղարկել փոխանցող կողմին: Վերջինս acba digital հարթակից ընտրելով «QR-ով փոխանցում» տարբերակը՝ սկանավորում է կոդն ու փոխանցում գումարը:

4. Հղումով փոխանցում

 Հայաստանում առաջինն ու միակը. Ակբան  ներկայացնում է ամենաթրենդային  փոխանցում ստանալու տարբերակը։ 

acba digital-ի միջոցով անհրաժեշտ է նշել գումարի չափը, նպատակը, որից հետո համակարգը կտրամադրի հղում, որը կարելի է ուղարկել ցանկացած հավելվածով ու sms-ով: Հղում ստացողը կտեսնի գումարի հարցում: Ծանոթանալուց հետո, վերջինս կմուտքագրի տվյալներն ու վայրկյանների ընթացքում գումարը կփոխանցվի:

Թվային այս գործիքը հարմար է ֆրիլանսերների համար, ովքեր մինչ այս խնդիրների էին հանդիպում արտասահմանի՝ իրենց պատվիրատուներից գումարներ ստանալու հետ կապված։ Հղումով փոխանցումը նախատեսված է նաև բարեգործական նպատակներով դրամահավաքների ստացման համար։

«Մեզ մոտ բացահայտվում և ներդրվում են թվային նոր գործիքներ, որոնք առկա չեն թվային տիրույթում: Մենք ստեղծել ենք նոր գործիքակազմ, որոնք ժամանակակից են ու ակտուալ, լուծում են բազմաթիվ խնդիրներ, որոնք առկա են ժամանակակից ֆինանսական շուկայում»,- նշում է բանկի Հեռահար և թվային բանկային ծառայությունների զարգացման վարչության պետ Արթուր Կարճիկյանը:

Վերոնշյալ նոր թվային գործիքների մանրամասներին կարող եք ծանոթանալ acba.digital  կայքում:

Մանրամասն՝ տեսանյութում:Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի գլխավոր իրադարձությունները (հոկտեմբերի 12–18)

Հայաստանի ֆինանսական օրակարգն անցած շաբաթ ընդգրկում էր պետական արժեթղթերի շուկայի զարգացումը, բանկային գործառնությունների կարգավորման փոփոխությունները, միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ համագործակցությունը, ինչպես նաև էլեկտրաէներգիայի կուտակման համակարգերի ֆինանսավորման սուբսիդավորումը։

Յունիբանկը Agents for Impact GmbH-ի կողմից ստացել է կենսակայունության համապատասխանության վարկանիշ

Agents for Impact GmbH ընկերությունը (Ֆրանկֆուրտ, Գերմանիա) Յունիբանկին շնորհել է Կենսակայունության համապատասխանության B++ վարկանիշ։ Գնահատումն իրականացվել է Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) և բնապահպանական, սոցիալական ու կառավարման չափանիշների (ESG) հիման վրա։

Հայաստանի բանկերի շահույթը 9 ամսում աճել է 8,6%–ով՝ մինչև 334,4 մլրդ դրամ

Հայաստանի բանկերի համախառն շահույթը հարկումից հետո 2026 թվականի հունվար–սեպտեմբերին կազմել է 334.44 մլրդ դրամ՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 307.87 մլրդ դրամի համեմատ: Աճը կազմել է 8.63%, նշվում է «ԱՌԿԱ» գործակալության օպերատիվ տեղեկագրում

Հայաստանի խոշորագույն բանկերի վարկանիշն՝ ըստ 2026թ․–ի 9 ամսվա ակտիվների ծավալի

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի խոշորագույն բանկերի վարկանիշն՝ ըստ համախառն ակտիվների ծավալի

Իդրամն ու IDBank-ը մասնակցեցին COP17-ում «Իմ անտառ Հայաստանի» տաղավարի բացմանը (ՎԻԴԵՈ)

COP17-ի Կանաչ գոտում կայացավ «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ի «Անտառային կենսաբազմազանություն․ իմերսիվ փորձառություն» ցուցադրության բացումը, որին ներկա էին IDBank և Իդրամ ընկերությունները

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img