ՎՏԲ-Հայաստան Բանկում կարելի է օնլայն վճարել գույքահարկը

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ֆիզիկական անձանց վճարել անշարժ և շարժական գույքի գույքահարկը համայնքների եկամուտների կառավարման ժամանակակից միասնական օնլայն համակարգի միջոցով, հաղորդում է ՎՏԲ-Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը:

Հաճախորդներն, ովքեր ցանկանում են վճարել շարժական և անշարժ գույքերի գույքահարկը, կկարողանան ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում անմիջապես ստանալ ամփոփ տեղեկատվություն պարտավորության վերաբերյալ՝ նշելով միայն  սոցիալական քարտի համարը և վճարել գույքահարկը ինչպես հաճախորդին պատկանող մեկ գույքի, այնպես էլ՝ բոլոր գույքերի համար:   

Գույքահարկի վճարումները հասանելի են ք․Երևանում  և ՀՀ բոլոր մարզերում գրանցված անշարժ և շարժական գույքերի համար:

Հաճախորդների համար միասնական համակարգից օգտվելու կարևոր առավելությունն այն է, որ համայնքների եկամուտների կառավարման համակարգը ներդրված է ՀՀ բոլոր համայնքապետարաններում, և ՎՏԲ-Հայաստան Բանկում միասնական համակարգով վճարում կատարելուց հետո կարիք չկա լրացուցիչ անգամ վճարման անդորրագիրը ներկայացնել համայնքապետարան․այն օնլայն ռեժիմով անմիջապես արտացոլվում է համակարգում:  

Ծառայության վերաբերյալ մանրամասներ կարող եք ստանալ՝ այցելելով ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղեր կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայություն

Ակբա բանկը գործարկել է acbaSplit ծառայությունը, որը թույլ է տալիս կատարել մինչև 5 միլիոն ՀՀ դրամի գնումներ, իսկ վճարումն իրականացնել մասերով։

Զեղծարարները  կոմունալ ծառայությունների աշխատակիցների անվան տակ վարկեր են ձևակերպում ՀՀ քաղաքացիների անունով․ ԿԲ-ն  զգուշացրել է նոր սխեմայի մասին

Հայաստանի Կենտրոնական բանկը վերջին շրջանում ահազանգեր է ստանում ֆինանսական զեղծարարության  նոր սխեմայի վերաբերյալ, որի դեպքում զեղծարարները  կոմունալ ծառայություններ մատուցող ընկերությունների աշխատակիցների անվան տակ այցելում են քաղաքացիների բնակարաններ, հայտնում է ԿԲ մամուլի ծառայությունը։

CUBE Invest–ը դարձել է առաջին ներդրումային ընկերությունը, որի 5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերը ցուցակվել են AMX–ում (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

Այս առիթով Հայաստանի ֆոնդային բորսայում տեղի է ունեցել զանգի հնչեցման ավանդական արարողությունը՝ ազդարարելով ընկերության մուտքը բորսայական պարտատոմսերի շուկա՝ արդեն որպես թողարկող

Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի 9 ամիսների արդյունքներով

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի հունվար-սեպտեմբերի արդյունքներով

COP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը

COP17-ի շրջանակում Ակբա բանկը հայաստանյան և միջազգային հյուրերին ներկայացրել է իր Կայուն զարգացման հաշվետվությունը՝ ընդգծելով բանկի գործունեության առաջնահերթություններն ու կայուն զարգացմանն ուղղված քայլերը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img