Mon, 10 February
2.1 C
Yerevan
USD: 396.41 RUB: 4.09 EUR: 409.45 GEL: 142.69 GBP: 492.02
spot_img

Հայաստանում մեկնարկել է բացառիկ չորանոցների արտադրություն (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Չրարտադրության ոլորտում նոր հնարավորություններ են ստեղծվում. Հայաստանում արտադրվել է արևային օդատաքացման, ջրատաքացման, ջերմային պոմպով և ժամանակակից այլ տեխնոլոգիաներով զինված նորարարական շարժական չորանոց: Վերջինս բացառիկ է նաև միջազգային շուկայում, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը:

Հայկական առաջին շարժական չորանոցը նախա9 գծել և կառուցել է «Օպտիմում Էներջի» ընկերությունը: Չորանոցը 30-60%-ով ավելի էներգախնայող է գոյություն ունեցող լավագույն չորանոցներից. աշխատում է հոսանքով, ինչպես նաև արևային էներգիայով: Չորանոցի էներգախնայողության շնորհիվ ստացվող չրերի ինքնարժեքը ստացվում է բավականին ցածր:

Հայկական առաջին շարժական չորանոցը պետական սուբսիդավորման ծրագրի շրջանակում և ԱԳԲԱ Լիզինգի ֆինանսավորմամբ ձեռք է բերել «ԱռԼեԱՄ» ընկերությունը:

ԱԳԲԱ Լիզինգի ֆինանսավորմամբ չորանոցներ հնարավոր կլինի ձեռք բերել Ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի պետական աջակցության 0% տոկոսագրույքով ծրագրի շրջանակում:

«Ներկայանում ենք նոր առաջարկով և վստահ ենք, որ այն իր ծավալներով և որակով մեծ ներդրում կունենա հայկական չրագործության համար: Այսօր ԱԳԲԱ Լիզինգը ակտիվ համագործակցում է և՛ «Օպտիմում Էներջի», և՛ «Արեգի» կազմակերպությունների հետ, որոնց սարքավորումների լիզինգ ենք տրամադրել պետական սուբսիդավորման ծրագրի շրջանակում: Բավականին հաջող փորձ ունենք. երկար տարիներ համագործակցում ենք և վստահ ենք, որ առաջիկայում էլ ավելի մեծ ծավալներով ենք համագործակցելու»,- նշել է ԱԳԲԱ Լիզինգի գլխավոր տնօրեն Աղասի Գասպարյանը:

«Մեր ընկերությունը զբաղվում է ինտենսիվ գյուղատնտեսությամբ, խնձորի, ծիրանի, տանձի ինտենսիվ այգիների մշակմամբ: Կարևորելով երկրորդական վերամշակումն ու տեսնելով հայկական նորարարություն,  որոշում կայացվեց, որ մենք առաջինը լինենք չորանոցի ձեռքբերողն ու մեր իսկ  այգու արտադրած ապրանքից ստանանք չրեր: ԱԳԲԱ Լիզինգի հետ համագործակցում ենք բավականին երկար ժամանակ և ուրախ ենք, որ հայկական արտադրության այս ծրագրին էլ միացել է ԱԳԲԱ Լիզինգն ու մենք կարողացել ենք օգտվել այս ծրագրից»,- նշել է «ԱռԼեԱՄ» ընկերության տնօրեն Մանուկ Խուդոյանը:

««Օպտիմում Էներջին» նախագծեց և պատրաստեց սարքը, իսկ ԱԳԲԱ Լիզինգը առաջինը հավատաց ու կատարեց առաջին ֆինանսավորումը՝ 0 տոկոս պետական աջակցության ֆոնդով: Այսուհետև բոլոր այն մարդիկ, ովքեր հետաքրքրված են նմանօրինակ մոբիլ, էներգախնայող չորանոցի ձեռքբերմամբ, կարող են ձեռք բերել ԱԳԲԱ Լիզինգի միջոցով: Սարքավորման մեջ արևային էներգիան օգտագործվում է երկու մեթոդով՝ օդատաքացման ու ջրատաքացման: Օգտագործվում է պոմպ, խնայող սարքեր, ապահովում է հոսք, որ միրգը չորանա հավասար: Ունենք խելացի կոնտրոլներ, ղեկավարման լոգիկա, ինչը ամենակարևորներից մեկն է, քանի որ ճիշտ հերթականությամբ պետք է աշխատեն, որպեսզի ունենանք առավելագույն էներգախնայողություն, կարճ չորացման ժամանակ և առավելագույն բարձր որակ»,- նշել է «Օպտիմում Էներջի» և «Արեգի» ընկերությունների համահիմնադիր Արմեն Ղարիբյանը:

Մանրամասն՝ տեսանյութում: ԱԳԲԱ Լիզնիգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:-0-

http://www.armbanks.am/wp-content/uploads/2021/12/%D0%90%D0%BA%D0%B1%D0%B02.jpg
spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում հունվարին գրանցվել է 1,7%–ի գնաճ

Այս տարվա հունվարին, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, հանրապետությունում գրանցվել է 1,4% գնաճ

Հայաստանի առևտրային բանկերի կողմից 2024թ․–ի վերջին տրամադրված վարկերի ծավալը գերազանցել է 6,5տրլն դրամը

Հայաստանի առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի ծավալը 2024 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ կազմել է 6,538,702 մլն դրամ՝ սեպտեմբերի վերջի 6,016,519 մլն դրամի դիմաց

Fitch-ը վերահաստատել է Ակբա բանկին շնորհած «BB-» վարկանիշը

Fitch-ի կողմից շնորհված վարկանիշը արտացոլում է բանկի ամուր ֆինանսական դիրքը, կապիտալի կայուն դիրքը և ակտիվների որակի բարելավումը

ՀՀ ԿԲ նախագահը մեկնաբանել է 2003թ․–ին լուծարված Արդշինբանկը պետական գրանցումից հանելու վերաբերյալ տարընթերցումները

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը մեկնաբանել է ԿԲ խորհրդի որոշումը՝ լուծարված «Արդշինբանկ» ԲԲԸ-ին պետական ռեգիստրից հանելու մասին

Հայկական բանկերի շահույթի ռեկորդային աճը թույլ կտա 2025 թվականին հասնել տնտեսական ակտիվության պլանավորված մակարդակին․ Գալստյան

Հայաստանի բանկերը շահույթի ռեկորդային աճ են գրանցել 2024 թվականին, ասաց Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img