Պոլիտեխնիկը և Յունիբանկը կնքեցին համագործակցության հուշագիր

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. «Յունիբանկ» ԲԲԸ-ի Վարչության  նախագահ Մեսրոպ Հակոբյանը և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը դեկտեմբերի 27-ին կնքեցին համագործակցության հուշագիր, հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը:

Հուշագրի նպատակն է երկու հաստատությունների միջև ձևավորել համագործակցության առավել արդյունավետ ձևաչափ՝ կրթական ծրագրերի կատարելագործման և գործարար մակարդակում դրանց կիրառման նպատակով։

ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը նշեց, որ Պոլիտեխնիկական համալսարանը կարևորում է համագործակցության մեջ գործատուների ակտիվ մասնակցությունը։ Այսօր նոր որակի համագործակցության հիմք է դրվելու և այդ համագործակցությունն ուղղված է լինելու համապատասխան կրթական ծրագրերով որակի էական փոփոխությանը, նոր ենթակառուցվածի, մասնավորապես թվային բանկային գործի որակյալ կրթության համար անհրաժեշտ լաբորատորիայի ապահովմանը, ուսանողների համար նպատակային վճարովի պրակտիկաների կազմակերպմանը, ինչպես նաև բանկի մասնագետների հետ ուսումնական պլանների ձևավորմանը, ուսումնական գործում ոլորտային ժամանակակից գրականության ապահովմանը, տարբեր մասնագիտությունների անձանց վերաորակավորմանը և կարճաժամկետ դասընթացների միջոցով բանկի կադրային կազմի համալրմանը»,- նշեց ռեկտորը։

Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը նշեց, որ բանկն արդեն որոշակի համագործակցության նախագծեր ունեցել է համալսարանի հետ, որոնք հաջող ընթացք են ունեցել։ Ըստ նրա Պոլիտեխնիկական համալսարանը հենց այն բուհն է, որի հետ համագործակցությունը թույլ կտա բանկին սահուն անցնել դեպի թվայնացում տանող ճանապարհը։ «21-րդ դարում դասական բանկերը գնում են թվայնացման ուղղությամբ և այս համատեքստում Պոլիտեխնիկական համալսարանի հետ մեր համագործակցությունը ունենալու է իր արդյունավետությունը։ Այսօր կարիք կա ոչ միայն մասնագիտական գիտելիքների, այլև նեղ մասնագիտական վերապատրաստման դասընթացների, ինչպես սկզբնական աշխատանքի, այնպես էլ արդեն գործող աշխատակիցների կամ բուհերի շրջանավարտների համար, որոնք ուզում են նոր կոմպետենցիաներ ստանալ։ Հենց այստեղ էլ մենք համագործակցելու ենք ինչպես թեորետիկ մասում, այնպես էլ լաբորատոր մասի ստեղծման գործում, որպեսզի մասնագետները ծանոթ լինեն պրակտիկ գիտելիքների, որոնք թույլ կտան արագ ինտեգրվել բանկային կյանքին»,- նշեց Մեսրոպ Հակոբյանը։

Յունիբանկը «Թվային բանկային գործ» կրթական ծրագրով կարճաժամկետ և երկարաժամկետ որակյալ ուսուցման համար Պոլիտեխնիկական համալսարանում կստեղծի լաբորատորիա՝ հագեցած ժամանակակից թվային գործիքակազմով և լիցենզավորված ծրագրերով: Հուշագրի մեկ այլ կետի համաձայն՝ բանկը կաջակցի «Տեղեկատվական համակարգեր» կրթական ծրագրի մշակման և իրականացման գործընթացին։ Զուգահեռ կկազմակերպվեն ուսանողների պրակտիկաներ։

Նախատեսվում է նաև, որ Յունիբանկը ուսանողների համար կապահովի հանդիպումներ բիզնեսի տարբեր ոլորտներում կայացած հաջողակ գործարարների հետ, անձնական փորձը ուսանողներին ներկայացնելու նպատակով։ Թեստավորման և հարցազրույցների արդյունքում՝ լավագույն ուսանողները կապահովեն աշխատանքով:

Դեռևս 2019 թվականին Պոլիտեխնիկական մանկապարտեզը ստացավ իր առաջին մեծ նվիրատվությունը։ ՀԱՊՀ մանկապարտեզի կարիքների համար Յունիբանկը  կատարեց անհատույց նվիրատվություն, համալսարանին փոխանցելով մանուկները համար նախատեսված շուրջ 90 մանկական մահճակալ, ներքնակ, ավելի քան 120 հանդերձապահարան։-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի խոշորագույն բանկերի վարկանիշն՝ ըստ 2026թ․–ի 9 ամսվա ակտիվների ծավալի

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի խոշորագույն բանկերի վարկանիշն՝ ըստ համախառն ակտիվների ծավալի

35 տարվա վստահություն․ IDBank-ը տոնում է հաճախորդների հետ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

IDBank-ը շարունակում է հիմնադրման 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը՝ այս անգամ նշելով այն իր հաճախորդների հետ։

Հայաստանի բանկերի շահույթը 9 ամսում աճել է 8,6%–ով՝ մինչև 334,4 մլրդ դրամ

Հայաստանի բանկերի համախառն շահույթը հարկումից հետո 2026 թվականի հունվար–սեպտեմբերին կազմել է 334.44 մլրդ դրամ՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 307.87 մլրդ դրամի համեմատ: Աճը կազմել է 8.63%, նշվում է «ԱՌԿԱ» գործակալության օպերատիվ տեղեկագրում

Իդրամն ու IDBank-ը մասնակցեցին COP17-ում «Իմ անտառ Հայաստանի» տաղավարի բացմանը (ՎԻԴԵՈ)

COP17-ի Կանաչ գոտում կայացավ «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ի «Անտառային կենսաբազմազանություն․ իմերսիվ փորձառություն» ցուցադրության բացումը, որին ներկա էին IDBank և Իդրամ ընկերությունները

Հայաստանում նախատեսվում է  կենսաթոշակառուների համար հետվճարի ծրագիրը երկարաձգել մինչև 2029 թ.-ը

Հայաստանում նախատեսվում է մինչև 2029 թ.-ի ավարտը երկարաձգել բանկային քարտերով վճարված անկանխիկ եղանակով կատարված գնումների  գործարքներից կենսաթոշակառուներին  20%  հետվճարի ծրագիրը, հայտնում է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարությունը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img