«Դոմ Մոսկվի» կենտրոնը Իջևանում բացեց «Ռուսական կենտրոն»՝ Յունիբանկի ֆինանսական աջակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի (ՄՄԳԿ) նախաձեռնությամբ Տավուշի մարզի Իջևան քաղաքում բացվեց հինգերրորդ կրթամշակութային «Ռուսական կենտրոնը», հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը։  

Կրթական կենտրոնը բացվել է Իջևանի քաղաքապետարանի օժանդակցությամբ և Յունիբանկի ֆինանսական աջակցությամբ։

Կենտրոնի բացման կարմիր ժապավենը կտրեցին Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը, Իջևանի համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը և Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը: 

Կրթական կենտրոնի բացմանը ներկա էին Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Ռուսլան Կանդաուրովը, Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, ԿԳՄՍ նախարարության և Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության ներկայացուցիչներ, ՀՀ-ում գործող ռուսաստանյան կազմակերպությունների ղեկավարներ և այլոք։

«Ռուսերենը իմացությունը կարևոր է, այն միջազգային շփման լեզու է։  Ուրախ եմ, որ սա արդեն հինգերորդ կենտրոնն է, որ բացվում է Հայաստանում։  Շնորհակալություն կազմակերպիչներին, որոնք զբացվում են նման կարևոր գործով»,- ասաց Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Ռուսլան Կանդաուրովը։

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը կարևորեց, որ կենտրոնը մեծ ազդեցություն կունենա ամբողջ մարզում։«Հույս ունենք, որ կենտրոնը նոր էջ կբացի հայ-ռուսական մշակութային կապերի բնագավառում, մեր մարզի դպրոցականների և երիտասարդների ակտիվ մասնակցկությամբ։ Նոր սերունդը կծանոթանա ռուս դասականների և արվեստի հետ»,- նշեց Հայկ Ղալումյանը։

Կրթական կենտրոնը կահավորված և հագեցած է ժամանակակից տեխնիկայով, որը հնարավորություն է տալիս կազմակերպել ինտերակտիվ դասեր և քննարկումներ։

«Իջևանում ռուսական կենտրոնի կառուցմանն աջակցելը ներդրում է ապագայի համար, կրթական այս կենտրոնի սաները լինելու են երեխաները: Մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում նման նախագծերին՝ ձգտելով զարգանալու և կրթվելու հավասար հնարավորություններ ստեղծել Հայաստանի տարբեր անկյուններում ապրող փոքրիկների համար։ Համոզված եմ, որ Իջևանի բնակիչները մեծ հետաքրքրությամբ մասնակից կդառնան ռուսական կենտրոնի աշխատանքին», – ասաց  Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը։

Կենտրոնում ներկայացված է կրթական նյութերի մեծ բազմազանություն, որի միջոցով հնարավոր է ամբողջական ինֆորմացիա ստանալ Ռուսաստանի մշակույթի և պատմության մասին։  

«Մենք կարևորում ենք Հայաստանի մարզերում ռուսաց լեզվի և մշակույթի զարգացումը և վստահ ենք, որ կենտրոնը կնպաստի արդյունավետ զարգացման: Ռուսական կենտրոնը ոչ միայն ռուսերենի գիտելիքների բարելավման հարթակ է, այլև ամրապնդում է երկու ժողովուրդների գործըկերությունը՝ կրթության, մշակույթի, գիտության բնագավառում», – ասաց Երևանում «Դոմ Մոսկվի» գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։

Իջևանում արդեն մեկնարկել էին  Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի նախաձեռնությամբ երեխաների համար ռուսերենի անվճար դասընթացները, որի մասնակիցները  ստացան սերտիֆիկատներ և ամենորյա նվերներ։ Այսուհետև դասընթացները կշարունակվեն նորաբաց կենտրոնում։

«Հույս ունեմ, որ ռուսական կենտրոնը ոչ միայն կդառնա ռուսերենի հանրայնացման հարթակ, այլև Իջևանի բնակիչների համար սիրելի վայր, որտեղ կանցկացվեն կրթական-մշակութային միջոցառումներ», – ասաց Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը։ Ռուսական կենտրոնների աշխարհագրությունը ընդլայնվում է, նման կրթական հարթականեր են  ստեղծվելու  Հայաստանի բոլոր մարզերում։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

IDBank-ն ու Idram –ը զարգացնում են երեխաների ֆինանսական գրագիտությունը

IDBank-ն ու Idram–ը գործարկել են երեխաների ֆինանսական գրագիտությանը նվիրված կրթական նախաձեռնություններ

Սիմֆոնիկ հատուկ համերգ. ամփոփվել է եռակողմ համագործակցությունը (ՎԻԴԵՈ)

Ակբա բանկը, «Հայաստան» համահայկական հիմնադրամը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն ամփոփել են տարիների ընթացքում համատեղ իրականացրած երաժշտական և մշակութային ծրագրերը։

Կլիմայական ռիսկերը՝ բնակավայրերի մակարդակով․ ԿԲ-ն նոր գործիք է ներկայացրել

ՀՀ կենտրոնական բանկը՝ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ, ներկայացրել է «Հայաստանի կլիմայական ռիսկերի քարտեզներ» ծրագիրը, որը հնարավորություն է տալիս բնակավայրերի մակարդակով դիտարկել տարբեր տարածքներին բնորոշ կլիմայական և բնական վտանգները

Ֆինանսական կրթությունը պետք է կենտրոնանա մարդկանց բարեկեցության վրա. ԿԲ նախագահ

Ֆինանսական կրթության ժամանակակից մոտեցումը պետք է դուրս գա միայն գիտելիքի փոխանցման շրջանակից և կենտրոնանա մարդկանց իրական ֆինանսական վարքագծի ու բարեկեցության վրա, հայտարարել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Դոլարի նկատմամբ իրանական ռիալի փոխարժեքը թարմացրել է պատմական նվազագույն ցուցանիշը

Իրանական ռիալը նվազել է ԱՄՆ դոլարի նկատմամբ՝ հասնելով նոր պատմական նվազագույն ցուցանիշի. Թեհրանի շուկայում ամերիկյան արժույթը վաճառվում էր 1 դոլարի դիմաց ավելի քան 2,5 մլն ռիալ փոխարժեքով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img