Յունիբանկի արտոնյալ բաժնետոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում

ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. «Յունիբանկ» ԲԲԸ-ի Բ դասի փոխարկելի արտոնյալ բաժնետոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) երկրորդային (B) հարթակում, հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը:  

Արտոնյալ բաժնետոմսերը հնարավորություն են տալիս ներդրողին ստանալու հաստատագրված շահաբաժիններ: Յունիբանկի բաժնետոմսերի եկամտաբերությունը կազմում է 12% տարեկան, թողարկման ծավալը՝ մոտ 1,1 մլրդ ՀՀ դրամ:

Ցուցակման գործընթացն էապես բարձրացնում է աժեթղթերի գրավչությունը. ՀՀ օրենսդրության համաձայն՝ բորսայում ցուցակված բաժնետոմսերից ստացվող շահաբաժինները հարկման ենթակա չեն:

Սա Յունիբանկի բաժնետոմսերի երկրորդ թողարկումն է: 2015 թվականին բանկը հաջողությամբ իրականացրել էր բաժնետոմսերի առաջնային տեղաբաշխում՝ IPO, որի արդյունքում  ավելի քան 200 մանրածախ ներդրողներ դարձան բանկի բաժնետերեր:
 
Լինելով շուկայի ակտիվ մասնակից՝ Յունիբանկն ընդհանուր առմամբ իրականացրել է պարտատոմսերի 18 թողարկում և տեղաբաշխել մոտ 4.3 մլրդ ՀՀ դրամ և 39.5 մլն ԱՄՆ դոլար: 2020 թվականին բանկի դոլարային պարտատոմսերը փոխցուցակվել են Մոսկվայի բորսայում և հասանելի են դարձել Ռուսաստանի մասնավոր ներդրողների համար: CBonds 2021 մրցանակաբաշխությանը Յունիբանկի պարտատոմսերի փոխցուցակումը ճանաչվել է Հայաստանի լավագույն գործարք:  


Յունիբանկի արտոնյալ բաժնետոմսերի ազդագիրը ՀՀ Կենտրոնական բանկի կողմից գրանցվել է 21.05.2021թ.-ին ՀՀ ԿԲ թիվ 1/285Ա որոշման համաձայն: Ներդրողը կարող է ձեռքբերել Ազդագիրը թղթային տարբերակով «Յունիբանկ» ԲԲԸ-ի գլխամասային գրասենյակում (ք.Երևան, Չարենցի 12, թիվ 53, 1-5) և մասնաճյուղերում , իսկ էլեկտրոնային պատճենը` www.unibank.am կայքում:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանը դեկտեմբերին, հնարավոր է, ԱՄՀ–ից ստանա հասանելիություն 25 մլն դոլարի նկատմամբ՝ SBA–ի ծրագրով և մինչև 262 մլն դոլարի նկատմամբ՝ RSF նոր ծրագրով

Համաձայնագիրը ենթակա է հաստատման ԱՄՀ Գործադիր խորհրդի կողմից, որը նախատեսված է 2026 թվականի դեկտեմբերին

Բիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը Գյումրիում

Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ կազմակերպված «Բանկերը և բիզնեսը՝ Գյումրիում» էքսպոյում Յունիբանկը փոքր և միջին ձեռնարկություններին ներկայացրեց ֆինանսավորման և քարտային վճարումների ընդունման իր առաջարկները։

Rate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ (ՎԻԴԵՈ)

Անշարժ գույքի ձեռքբերումը հաճախ ուղեկցվում է բազմաթիվ կազմակերպչական հարցերով

Հիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Նոյեմբերի 13-15-ը կայանալիք Toon Expo.Invest 2026...

Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի 9 ամիսների արդյունքներով

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի հունվար-սեպտեմբերի արդյունքներով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img