ՎՏԲ-Հայաստան Բանկը պետական պարտատոմսերի շուկայում հանդես է գալիս որպես ՀՀ ֆինանսների նախարարության գործակալ

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի./ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է գալիս որպես ՀՀ Ֆինանսների նախարարության գործակալ, հաղորդում է ՎՏԲ-Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը։

Բանկի հաճախորդները կկարողանան ձեռք բերել ՀՀ պետական ​​պարտատոմսեր արժեթղթերի առաջնային շուկայից։

2021թ․ ՎՏԲ-Հայաստան Բանկն ամրապնդեց իր դիրքերը արժեթղթերի շուկայում և ընդլայնեց հաճախորդների բազան՝ դառնալով պետական ​​պարտատոմսերի շուկայում տեղական յոթ գործակալ բանկերից մեկը։ Բանկը հնարավորություն է ընձեռում ֆիզիկական և իրավաբանական անձանց, այդ թվում՝ ֆինանսական և վարկային կազմակերպություններին, ձեռք բերել պետական ​​պարտատոմսեր՝ ՀՀ Ֆինանսների նախարարության աճուրդի միջոցով:

ՎՏԲ-Հայաստան Բանկն ունի կապիտալի շուկայում, այդ թվում նաև՝ միջազգային ներդրողների հետ բարեհաջող համագործակցության բազմամյա փորձ։ Հաշվի առնելով ՀՀ պետական ​​պարտատոմսերի՝ Հայաստանի ազգային արժույթով թողարկված լինելու հանգամանքը՝ արտաքին ներդրողների մասնակցությունն ակտիվացնում է երկրի արժութային և դրամական շուկաներն, ինչպես նաև ՀՀ արժեթղթերի երկրորդային շուկան։

«ՎՏԲ-Հայաստան Բանկը հետևում է միջազգային պարտքային շուկայի զարգացման միտումներին և իր գործունեությունը ծավալում է որպես ՀՀ Ֆինանսների նախարարության գործակալ պետական ​​պարտատոմսերի շուկայում: Մենք օգնում ենք ներգրավել նոր ներդրողներ, որոնք ապահովում են դրամական միջոցների ներհոսք ազգային տնտեսություն։ Այս ուղղությամբ 2022թ․ մեր առաջնահերթություններն են՝ հաճախորդների բազայի հետագա ընդլայնումը՝ մատուցվող ծառայությունների բարձր որակի և ՎՏԲ խմբի հնարավորությունների ու մասնագիտական ​​կարողությունների առավելագույնս օգտագործմամբ», – նշել է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի Ֆինանսական դեպարտամենտի տնօրենի տեղակալ-Գանձապետարանի պետ Մարիաննա Ստեփանյանը: Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Visa-ն, Mastercard-ը և American Express-ը դարձել են OpenAI-ի նոր վճարային ծառայության գործընկերները

Visa, Mastercard և American Express միջազգային վճարային համակարգերը մասնակցել են ChatGPT Wallet-ի՝ OpenAI-ի նոր ծառայության մշակմանը, որը թույլ է տալիս ԱԲ գործակալներին օգտատերերի անունից գնումներ կատարել՝ առանց նրանց բանկային քարտերի իրական տվյալներին հասանելիություն ունենալու

Հայաստանի պետական պարտքը 2027թ․–ին կանխատեսվում է ՀՆԱ–ի 47,2%–ի մակարդակում․ ԿԲ նախագահ

Հայաստանի պետական պարտքը 2027 թվականին, կանխատեսման համաձայն, 2026 թվականի սպասվող ցուցանիշի համեմատ կավելանա մոտավորապես 0,7 տոկոսային կետով և կկազմի ՀՆԱ-ի 47,2%-ը

ՀՀ-ում ժամանակավորապես դադարեցվել է ԿԲ բանկային հաշիվների ռեեստրի աշխատանքը. մի շարք ծառայություններ անհասանելի են

Նոյեմբերի 18-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տեղեկատվական համակարգերի հետ կապված որոշ աշխատանքների կատարման արդյունքում հասանելի չի լինի Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքը, փոխանցում է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակ ստացած ուսանողները՝ԵՊՀ-Բանկ ավանդական հանդիպման կենտրոնում (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի․ /ԱՌԿԱ/․   Ուսանողների միջազգային օրվան ընդառաջ՝ Բիբլոս...

«Ակբա Լիզինգի» աջակցությամբ բիզնեսին կառաջարկվեն էլեկտրական բեռնատարներ (ՎԻԴԵՈ)

 Ակբա Լիզինգն ու UCargo ընկերությունը համագործակցության հուշագիր են ստորագրել՝ Հայաստանում էլեկտրական կոմերցիոն տրանսպորտի հասանելիությունն ընդլայնելու նպատակով։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img