ՎՏԲ-Հայաստան Բանկը բարձրացնում է ՀՀ դրամով ավանդների տոկոսադրույքները

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի./ԱՌԿԱ/. Ակցիայի շրջանակներում ՎՏԲ-Հայաստան Բանկը բարձրացնում է ֆիզիկական անձանց՝ ՀՀ դրամով «Շահավետ» և «Պրոգրես» ավանդների տոկոսադրույքները: Ավանդների առավելագույն տոկոսային եկամտաբերությունը հասնում է տարեկան 13,49%-ի, հաղորդում է ՎՏԲ–Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը։

Մինչև ապրիլի 10-ը հաճախորդները կարող են ներդնել ՀՀ դրամով «Շահավետ» ավանդն սկսած երեք ամիս ժամկետով՝ տարեկան մինչև 13% տոկոսադրույքով: Միջոցները մեկ տարի ժամկետով  ներդնելու դեպքում ավանդի տոկոսային եկամտաբերությունը կկազմի 11,97%: Ավանդի ներդրման նվազագույն գումարը 100 հազ․ ՀՀ դրամ է։ Ավանդի միջոցների համալրման և մասնակի ելքագրման հնարավորություններ նախատեսված չեն:

ՀՀ դրամով «Պրոգրես» ավանդատեսակի առավելագույն տոկոսային եկամտաբերությունը երեք ամիս ժամկետով ներդնելու դեպքում կբարձրանա մինչև 11,33%: Մեկ տարի ժամկետով ավանդ ներդնելիս տարեկան եկամտաբերությունը կկազմի 9,97%: Ավանդի ներդրման նվազագույն գումարը 30 հազ․ ՀՀ դրամ է։ Ավանդը նախատեսում է համալրման հնարավորություն։

Ավանդի տոկոսագումարից գանձվող եկամտային հարկը կազմում է 10%:

Ֆիզիկական անձ հաճախորդները կարող են բացել և համալրել ավանդներ ինչպես բանկի մասնաճյուղերում, այնպես էլ Չատ-բանկ DIRECT, Մոբայլ բանկ և Վիդեո բանկ հեռահար սպասարկման ծառայությունների միջոցով:

ՎՏԲ-Հայաստան Բանկն ամբողջությամբ կատարում է իր պարտավորությունները տոկոսագումարների հաշվարկման, վճարման և  հաճախորդների հաշիվներից գումարների ելքագրման մասով։

Բոլոր ավանդները երաշխավորված են ՀՀ ԿԲ կողմից հիմնված Ավանդների հատուցումն երաշխավորող հիմնադրամի կողմից։

Գործող ավանդների մասին մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական կայքում, Բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img