Ակբա բանկը կաջակցի «Երևանի Գինու Օրեր» փառատոնի կազմակերպմանը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի./ԱՌԿԱ/. Հուշագիրը ստորագրված է. Ակբա բանկն աջակցելու է «Երևանի Գինու Օրեր» փառատոնի իրականացմանը, լինելու է փառատոնի գլխավոր հովանավորը՝ այս և հաջորդող երկու տարիներին, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը:

Գյուղատնտեսության, գինեգործության և տուրիզմի ոլորտների զարգացումը բանկի համար ռազմավարական նշանակություն ունի:

«Գինու օրերը» համախմբում է գինու իրական սիրահարներին։ Սարյան փողոցում ամենամյա դարձած փառատոնին լինում է հայկական գինիների համտես,  գինեգործական ընկերությունների և տեղական ուտեստների մեծ ցուցադրություն: Փառատոնը Երևան է բերում հազարավոր այցելուների և գաստրոնոմիկ զբոսաշրջիկների։

Այս ու հաջորդող տարիներին փառատոնը կանցկացվի հունիսի առաջին շաբաթվա վերջին օրերին:

«Ակբա բանկը ստեղծման օրվանից դիրքավորվել է որպես գյուղատնտեսության աջակից կառույց: «Երևանի Գինու Օրեր» փառատոնը մեզ համար հետաքրքիր ծրագիր է, որովհետև գործ ենք ունենում Հայաստան եկող զբոսաշրջիկների հետ, մարդկանց հետ, ովքեր ուզում են հաղորդակից լինել  տոնին և ուրախալի է, որ նման հնարավորություն կա: Մենք էլ մասնակից կլինենք ու այդ ուրախությունը կպարգևենք մեր հաճախորդներին ու գործընկերներին: Պետք է օժանդակենք, որ մեր երկիր եկող մարդկանց համար այստեղ ժամանցը լինի հետաքրքիր և բովանդակալից, որ իրենք էլ պատմեն ուրիշներին և դրանով աջակցենք այս ոլորտին: Այս տարի միջոցառումն իրականացնում ենք մեր գործընկերոջ՝ «Վիզա» վճարային համակարգի հետ: Ինչպես նախորդ անգամ, այս անգամ էլ ընտրել ենք միջազգային համբավ ունեցող գործընկերոջ և հետագայում էլ այս սկզբունքը կպահենք, որովհետև այս եղանակով միջոցառման ու երկրի տեսանելիությունը բավականին բարձր է լինում»,- նշել է Ակբա բանկի բիզնես գործառույթների համակարգման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արսեն Մելքոնյանը:

««Երևանի Գինու Օրերն» այն հարթակն է, որը համադրում է Հայաստանի տնտեսության զարգացման համար մի քանի կարևոր ճյուղեր: Դա գինեգործությունն է՝ իրենից բխող խաղողագործությամբ, գյուղատնտեսությամբ և տուրիզմով: Այս համագործակցության մեջ առաջին շահառուն դառնում է Հայաստանի Հանրապետությունը»,- նշում է «ԷվենտՏուրա» ընկերության համահիմնադիր, տնօրեն Մերի Բադալյանը:

Իրադարձային տուրիզմի զարգացումը Հայաստանը կարող է  դարձնել աշխարհի զբոսաշրջային գլխավոր ուղղություններից մեկը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում նախատեսվում է  կենսաթոշակառուների համար հետվճարի ծրագիրը երկարաձգել մինչև 2029 թ.-ը

Հայաստանում նախատեսվում է մինչև 2029 թ.-ի ավարտը երկարաձգել բանկային քարտերով վճարված անկանխիկ եղանակով կատարված գնումների  գործարքներից կենսաթոշակառուներին  20%  հետվճարի ծրագիրը, հայտնում է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարությունը

Եվրոն և ռուբլին աճել են, դոլարը՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0․81 կետով և կազմել 405,92 դրամ, ռուբլին ավելացել է 0․0379 կետով և կազմել 4․4121 դրամ

ԿԲ–ն որոշումներ է ընդունում տնտեսության զարգացման առավել վտանգավոր սցենարները կանխելու համար․ Մարտին Գալստյան

ԿԲ նախագահի խոսքով՝ մոտեցումների վերանայման անհրաժեշտությունը պայմանավորված էր գլոբալ անորոշության և աշխարհաքաղաքական ռիսկերի աճով

Հայաստանի խոշորագույն բանկերի վարկանիշն՝ ըստ 2026թ․–ի 9 ամսվա ակտիվների ծավալի

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի խոշորագույն բանկերի վարկանիշն՝ ըստ համախառն ակտիվների ծավալի

Ակբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսեր

Ակբա բանկը մինչև 2027 թվականի փետրվարի 20-ը ներառյալ հրապարակային առաջարկով երկուական տրանշով տեղաբաշխում է ընդհանուր 10,000,000,000 (տասը միլիարդ) ՀՀ դրամ և ընդհանուր 10,000,000 (տասը միլիոն) ԱՄՆ դոլար ծավալով արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսեր։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img