Ամբողջ աշխարհը խոսում է NFT-ի մասին. ի՞նչ է դա և ինչպե՞ս գումար վաստակել NFT–ի միջոցով

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի./ԱՌԿԱ/. 2020 թվականի ավարտը նշանավորվեց կրիպտոարժույթի բուռն աճով: Մինչ Bitcoin-ը սահմանում էր գնային ռեկորդներ, ալտքոինները ևս գրանցում էին աճ՝ նվաճելով նորանոր բարձունքներ:

Երբ 2021թ.-ի առաջին եռամսյակում շուկան սկսեց աստիճանաբար սառել, իսկ փոխարժեքը՝ նվազել, շատերը մտածեցին, թե արդեն կարելի է հանգիստ սպասել աճի հաջորդ փուլին: Սակայն հենց այդ ժամանակ երկրագնդի մեծ մասը բացահայտեց մի բան, որն արմատապես փոխեց արվեստի աշխարհի ապագան, և դա NFT-ին էր:

Ոմանք փորձում են նկարագրել NFT-ին, մյուսները պնդում են, թե դա վիզուալիզացված բլոքչեյնն է, երրորդներն այդ ամենում տեսնում են միայն թվային պատկերներ: Կան նաև մարդիկ, ովքեր պնդում են, որ խոսքը պարզապես նոր գլոբալ ֆինանսական բուրգի մասին է:

Իրականում NFT-ին թվային սերտիֆիկատ է, որը հաստատում է թվային ֆայլի ունիկալությունը՝ եզակիությունը: Եվ հենց այստեղ է ամենահետաքրքիրը՝ NFT-ին կարելի է վաճառել իրական առարկաների և կրիպտոարժույթի նման:

Դրա համար կան հատուկ մարքեթփլեյսեր, և Bybit-ը, որն աշխարհում ամենաարագ աճող բորսաներից մեկն է, գործարկեց ByBit NFT մարքեթփլեյսը: Ընկերությունը հայտարարեց, որ իր նպատակն է օպտիմալացնել թվային սեփականությունը:

Bybit-ի NFT մարքեթփլեյսում ստեղծում է թվային արվեստի լավագույն հավաքածուներից մեկը: Հարթակը տրամադրում է հուսալի, կայուն և հարմար ինտերֆեյս: Բազմաթիվ նկարիչներ և ստեղծագործողներ հրապարակում են իրենց աշխատանքները մարքեթփլեյսում՝ ոչ միայն գումար աշխատելու, այլև բլոքչեյն տեխնոլոգիայի օգնությամբ սեփական հեղինակային իրավունքները թվայնացնելու համար: Հարթակներում շատ հաճախ ներկայացվում են աշխատանքների մի ամբողջ հավաքածուներ:

Այսպես, ապրիլի 22-ին Bybit-ի մարքեթփլեյսը համալրեց Bybit ✖️ XANA-ից ULTRAMAN NFT էքսկլյուզիվ միսթերի բոքսերի հերթական հավաքածուն: Միսթերի բոքսերն իրենցից ներկայացնում են պատահական հավաքածուներ՝ տարբեր արժեքի և բացառիկության NFT-ներ, որոնք օգտատերերը ձեռք են բերում կուրորեն:

Բոլոր միսթերի բոքսերի արժեքը նույնն է, ինչը նրանց ձեռք բերման հնարավորությունը դարձնում է ավելի գրավիչ, չէ՞ որ հավաքածուում կարող են հայտնվել հատկապես արժեքավոր NFT-ներ, որոնք բազմաթիվ անգամ կավելացնեն օգտատերերի ակտիվների արժեքը:

Պարտադիր չէ, որ Bybit-ի օգտատերերը հարթակին կցեն իրենց անձնական դրամապանակի հասցեն: Նրանք կարող են NFT գնել, վաճառել և փոխանակել Ethereum ERC-721 ստանդարտի միջոցով՝ Bybit-ում գործող սպոտային օգտահաշիվների միջոցով: Այսպիսով, գիտելիքների և հմտությունների տարբեր մակարդակ ունեցող օգտատերերը թվային սեփականության հասանելիություն են ստանում:

2022թ.-ի սկզբին գրանցվեց NFT նախագծերի նկատմամբ լսարանի հետաքրքրվածության նվազման միտում: Ոմանք սկսեցին թերահավատորեն վերաբերվել ընդհանրապես NFT-ի հայեցակարգին:

Սակայն, եթե հաշվի առնենք բազմաթիվ օրինակները, ապա գալիս ենք մի եզրահանգնման, որ անկման ժամանակաշրջանին հետևում է բուռն աճը, և չարժե խաչ քաշել NFT-ի վրա:

Ընդհակառակը, խաղերի, ֆիլմերի և սերիալներ, արվեստի ցուցահանդեսների հեղինակների կողմից NFT-ի նկատմամբ ակտիվ հետաքրքրքվածությունը վկայում է այն մասին, որ տեխնոլոգիայի ամբողջական ներուժը ոչ միայն բացահայտված չէ, այլև, ամենայն հավանականությամբ, նույնիսկ դեռ չի էլ երևում հորիզոնում:

Այս կապակցությամբ ցանկություն է առաջանում մեջբերել Bybit-ի համահիմնադիր և գլխավոր տնօերն Բեն Չժոուի խոսքերը.

«Որոշ ներդրողներ թերահավատորեն են վերաբերվում NFT-ին և դրանց իրական արժեքին, սակայն այդ ակտիվների նշանակությունն արդյունաբերության մեջ դժվար է գերագնահատել: NFT-ին թույլ տվեց մարդկանց դիպչել թվային սեփականությանը, այն ստեղծեց լրացուցիչ շուկա նկարիչների և կոնտենտ ստեղծողների համար՝ պաշտպանելով աշխատանքների հեղինակային իրավունքները: Մենք ուրախ ենք ներկայացնել առաջատար NFT հարթակը Bybit-ի օգտատերերի համար, որտեղ նրանք կարող են մասնակցել նոր մարքեթփլեյսի և աշխարհի ստեղծմանը, որի անունն է «Մետատիեզերք»», – ասել է նա: NFT-ին միանշանակ ունի ապագա: Եվ հնարավոր է արդեն շատ շուտով մենք կարթնանանք մի աշխարհում, որը դժվար կլինի պատկերացնել առանց NFT օբյեկտների: Եվ ինչու՞ այդ պահը հետաձգել, եթե արդեն այսօր կարելի է Bybit NFT-ի օգնությամբ հպվել ապագային:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի և ռուբլու փոխարժեքները բարձրացել են, մինչդեռ դոլարի փոխարժեքը նվազել է․ ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի հունիսի 5-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ,  հունիսի 4-ի համեմատ նվազել է 0.05 կետով՝ կազմելով 368.54 դրամ

ՀՀ ԿԲ նախագահը դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի հիմքեր չի տեսնում

Հայաստանում ստեղծված իրավիճակում դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի մատնվելու ոչ մի հիմք չկա, կարծում է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է (ՎԻԴԵՈ)

Վեց տարի, շուրջ 45 հիմնադրամ, 55-ից ավել ծրագիր, 300 մլն դրամի հասնող բյուջե

ՀՀ ԿԲ–ն պետք է անհրաժեշտության դեպքում պատրաստ լինի շտկել տոկոսադրույքները․ ԱՄՀ

Հայաստանի կենտրոնական բանկը պետք է շարունակի ուշադիր հետևել տնտեսական գործընթացներին, գնաճի դինամիկային և գնաճային սպասումներին, հայտարարել են Արժույթի միջազգային հիմնադրամում

ՎԶԵԲ–ը ՀՀ–ում ներկայացուցչության նոր ղեկավար է նշանակել

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Ռեմոն Զաքարիային նշանակել է Հայաստանում իր ներկայացուցչության նոր ղեկավար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img