Հայաստանում 12–ամսյա գնաճը 2022թ.–ի վերջին սպասվում է մոտ 7%–ի սահմանում. ԿԲ

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի./ԱՌԿԱ/. 2022թ.–ի վերջին 12–ամսյա գնաճը Հայաստանում սպասվում է մոտ 7%, հայտարարել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

«ՀՀ ԿԲ–ն ակնկալում է բարձր գնաճային միջավայրի պահպանում առաջիկա եռամսյակներին», – ասել է նա նախօրեին ԱԺ–ում ելույթի ժամանակ։

Այս իրավիճակում, Գալստյանի խոսքով, հաշվի առնելով գնաճային սպասումների աճը`ԿԲ–ն մարտին 1,25%–ով բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը։

«Հետևողական դրամավարկային քաղաքականության պայմաններում, որը նպատակաուղղված է գնաճի, գնաճային սպասումների նվազմանը, ակնկալվում է, որ 12–ամսյա գնաճն աստիճանաբար կնվազի և միջնաժամկետ ժամանակահատվածում կկայունանա 4% թիրախային ցուցանիշի շուրջ», – ասել է նա։

ԿԲ նախագահը նաև նշել է, որ աշխարհաքաղաքական զարգացումների և առկա անորոշության պայմաններում ԿԲ–ում դիտարկվում են տարբեր սցենարներ, ամենօրյա կտրվածքով իրականացվում է մակրոտնտեսական իրավիճակի փոփոխությունների մոնիտորինգ։

«Այս կամ այն գնաճային դրսևորումների դեպքում (ԿԲ) պատրաստ է արձագանքել` միջնաժամկետ ժամանակահատվածում գնաճի նպատակի իրականացման համար», – ասել է Գալստյանը։

Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով, Հայաստանի սպառողական շուկայում 12–ամսյա գնաճը 2022թ.–ի ապրիլին, 2021թ.–ի ապրիլի համեմատ, կազմել է 8,4%։ Միաժամանակ 2022թ.–ի հունվար–ապրիլին, 2021թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, գները բարձրացել են 7,4%–ով։

Հայաստանի տնտեսական աճը 2022թ.–ի պետբյուջեում նախատեսված է 7%–ի չափով, գնաճն ամրագրված է 4%–ի (±1,5%) սահմանում։ Կառավարությունը կանխատեսում է, որ երկրի տնտեսությունը 2022թ.–ին կաճի 7%–ով, իսկ ԿԲ–ն մարտին վատացրեց երկրի տնտեսության աճի 2022թ.–ի կանխատեսումը` նախկին 5,3% –ից դարձնելով 1,6%։–0–   

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Իդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր (ՎԻԴԵՈ)

«Բարի գործերի քաղաք» խորագրով էր Իդրամ ընկերությունն այս տարի կազմակերպել իր ամենամյա թիմային միջոցառումը, որն առանձնանում էր իր յուրահատուկ նպատակով։

«ԻԿՕ Մաշիների» ՍՊԸ -ի 1.1 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերը ցուցակվել են AMX-ում

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի․ /ԱՌԿԱ/․   Հայաստանի ֆոնդային բորսան (AMX) այսօր...

Հայկական դրամի օրը կնշվի DigiTec 2026 –ի շրջանակում՝ մասշտաբային ֆինտեխ–համաժողովի անցկացմամբ

Այս տարի Հայկական դրամի օրը նշվելու է DigiTec 2026 տեխնոլոգիական ցուցահանդեսի շրջանակում՝ լայնամասշտաբ ֆինտեխ-համաժողովի անցկացմամբ

ՀՀ-ն առաջարկել է ՎԶԵԲ-ին ընդլայնել ՓՄՁ-ների աջակցությունը՝ արտահանման դիվերսիֆիկացման նպատակով

Սեպտեմբերի 24-ին տեղի ունեցած հանդիպմանը ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և ՎԶԵԲ-ի Թուրքիայի և Կովկասի հարցերով գործադիր տնօրեն Էլիզաբետտա Ֆալչետտիի գլխավորած պատվիրակությունը պայմանավորվել են առաջ մղել համագործակցության օրակարգը։

ՀՀ ԿԲ-ն և Վրաստանի ազգային բանկը ֆինանսական համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Հայաստանի Կենտրոնական բանկը և Վրաստանի ազգային բանկը ֆինանսական համագործակցության ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img