Ինեկոբանկն Android օգտատերերի համար գործարկում է Mastercard քարտերով NFC  վճարումները 

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի./ԱՌԿԱ/. Ինեկոբանկը, Mastercard միջազգային վճարային համակարգի հետ համատեղ, առաջինը Հայաստանում գործարկում է NFC  վճարումները Android օգտատերերի համար՝ արդեն նաև  Mastercard քարտերով, հաղորդում է Ինեկոբանկի մամուլի ծառայությունը։

Բանկի Mastercard քարտապաններին մնում է հենց այսօր ներբեռնել կամ թարմացնել InecoMobile հավելվածն իրենց Android սմարթֆոնում, ավելացնել Ինեկոբանկի Mastercard  քարտը NFC  բաժնում և սմարթֆոնը պատրաստ է արագ, պարզ ու անհպում NFC վճարում իրականացնելուն։

«Որպես առաջատար թվային բանկ, մենք շարունակում ենք քայլել թվային նորարարություններին համընթաց և ստեղծել այնպիսի լուծումներ, որոնք ուղղված են մեր հաճախորդների հարմարավետությանը։ Ինեկոբանկի Visa քարտապանների համար վաղուց հասանելի է Android սմարթֆոնով անհպում վճարման NFC մեթոդը, որը անկանխիկ վճարումներ կատարելու ամենապարզ, արագ ու նորարարական տեխնոլոգիաներից մեկն է ողջ աշխարհում։ Ուրախ ենք, որ այսօրվանից արդեն նաև մեր Mastercard քարտապաններն ունեն NFC-ով վճարելու բացառիկ հնարավորություն»,-նշում է Ինեկոբանկի Գործառնական տնօրեն Լիլիթ Գրիգորյանը:

Արդյունքում, հավատարիմ մնալով «նորարարություն հանուն հարմարավետության» մոտեցմանը, Ինեկոբանկն իր հաճախորդների համար ամբողջապես հասանելի է դարձրել NFC Android և Apple Pay անկանխիկ վճարումներ կատարելու առավելությունը: Անկախ իրենց սմարթֆոնի օպերացիոն համակարգից  (Android կամ iOS) ու վճարային քարտի տեսակից (Visa կամ Mastercard)՝ Ինեկոբանկի քարտապաններն այսօր ունեն անհպում վճարումներ իրականացնելու բոլոր հնարավորությունները:  Նորարարությունը ճանապարհ է, Ինեկոբանկի թվային լուծումները՝ շարունակական։-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ բարձրացել է 2,33 դրամով, իսկ դոլարի և ռուբլու փոխարժեքները աննշան փոփոխություններ են գրանցել․ ԿԲ

2026 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված    ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, նոյեմբերի 3-ի համեմատ, աճել է 0.05 կետով՝ հասնելով 360.12 դրամի։

acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայություն

Ակբա բանկը գործարկել է acbaSplit ծառայությունը, որը թույլ է տալիս կատարել մինչև 5 միլիոն ՀՀ դրամի գնումներ, իսկ վճարումն իրականացնել մասերով։

35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար

IDBank-ը շարունակում է իր 35-ամյակին նվիրված նախաձեռնությունների շարքը

ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններ․ S&P 500–ի և Nasdaq–ի ֆյուչերսները նվազել են, դոլարը՝ թուլացել

Ամերիկյան ֆոնդային ֆյուչերսները նվազել են ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների առաջին արդյունքների ֆոնին, որոնք մատնանշում են դեմոկրատների դիրքերի ուժեղացումը

COP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը

COP17-ի շրջանակում Ակբա բանկը հայաստանյան և միջազգային հյուրերին ներկայացրել է իր Կայուն զարգացման հաշվետվությունը՝ ընդգծելով բանկի գործունեության առաջնահերթություններն ու կայուն զարգացմանն ուղղված քայլերը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img