Ինեկոբանկը EMERGE միջազգային տեխնոլոգիական համաժողովի գլխավոր գործընկերն է

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի./ԱՌԿԱ/. Հունիսի 1-2-ը Երևանը կհյուրընկալի EMERGE միջազգային տեխնոլոգիական համաժողովը, որի գլխավոր գործընկերն է Ինեկոբանկը։

Առաջնորդվելով նորարարություն հանուն հարմարավետության իր մոտեցմամբ և մշտապես կարևորելով թվային լուծումների դերը ֆինտեխ ոլորտի զարգացման հարցում, Ինեկոբանկը, որպես գլխավոր գործընկեր, ներկայանում է տարվա ամենամեծ միջազգային տեխնոլոգիական համաժողովին։

EMERGE կոնֆերանսը նվիրված է նոր տեխնոլոգիաներին, ստարտափ խնդիրներին և ՏՏ ոլորտի համաշխարհային միտումներին։ Այն երկու օրով մեկ գաղափարի շուրջ է համախմբելու ՏՏ ոլորտի ավելի քան երկու հազար ներկայացուցիչ՝ ԱՄՆ-ից, Արևմտյան և Արևելյան Եվրոպայի երկրներից, Բալկանյան տարածաշրջանից և Կենտրոնական Ասիայից: Բանախոսների թվում են TechCrunch, Microsoft, Amazon Web Services, Snap Inc., Pinterest, Google Deepmind, Glovo և բազմաթիվ այլ միջազգային ընկերությունների ներկայացուցիչներ:

Համաժողովի նպատակն է ներկայացնել ՏՏ ոլորտի զարգացման միտումներն ու հեռանկարները, ինչպես նաև բարձրակարգ մասնագետների միջև ցանցերի ձևավորման հարթակ դառնալ:

Ինեկոբանկի Ֆինանսական ծառայության ղեկավար Բաբկեն Սահակյանը համաժողովի մասնակից ստարտափների համար կանցկացնի մենթորական սեսիաներ տարբեր բիզնես մոդելների ֆինանսական հետևանքների և ցուցանիշների  ուղղությամբ:

«Նորարարական գաղափարները կյանքի կոչելու համար սկսնակ բիզնեսների համար շատ կարևոր է ֆինանսական հետևանքները հաշվարկելն ու հիմնական KPI-ները սահմանելը։ EMERG-ի շրջանակում կփորձեմ ՏՏ ստարտափների հետ կիսվել այս ոլորտում ունեցած իմ փորձով և մոտեցումներով, որոնք, հուսով եմ, կօգնեն նրանց բիզնես մոդելի ճիշտ ընտրության և հետագա ֆինանսական զարգացման հարցում»,- նշում է Բաբկեն Սահակյանը։

Երկօրյա համաժողովի ընթացքում նախատեսվում են նաև թեմատիկ պանելային քննարկումներ ոլորտի առաջատար մասնագետների հետ` ժամանակի թրենդ հանդիսացող ոլորտային թեմաների շուրջ:

Ինեկոբանկի Ֆինանսական տնօրեն Հայկ Ոսկանյանը, ով ունի բազմամյա փորձ  ֆինանսաբանկային ոլորտում և կապիտալի շուկաներում, ավանդական բանկինգի և բլոկչեյների թեմայով պանելային քննարկմանը կներկայանա որպես բանախոս և կկիսվի իր մասնագիտական դիտարկումներով ու կանխատեսումներով:

Այսպիսով, հանդիպում ենք հունիսի 1-ին և 2-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում` մեկնարկելու տեխնոլոգիական ամառը:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (նոյեմբերի 2–8)

Հայաստանի ֆինանսական օրակարգն անցած շաբաթ կենտրոնացած էր դրամավարկային քաղաքականության խստացման, բանկային իրացվելիության կարգավորման և պետական պարտքի պարամետրերի քննարկման վրա

Հիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Նոյեմբերի 13-15-ը կայանալիք Toon Expo.Invest 2026...

Հայաստանը Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կապիտալում կներդնի լրացուցիչ 8.2 մլն եվրո

Հայաստանը լրացուցիչ 8.2 մլն եվրոյով կմասնակցի Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կանոնադրական կապիտալի համալրմանը

25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը (ՎԻԴԵՈ)

25 տարի առաջ երեք ընկերներ որոշեցին ու հիմնեցին PROFAL ընկերությունը, որն ալյումինե դռների, պատուհանների ու ապակե կոնստրուկցիաների արտադրության առաջատարներից է

Բիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը Գյումրիում

Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ կազմակերպված «Բանկերը և բիզնեսը՝ Գյումրիում» էքսպոյում Յունիբանկը փոքր և միջին ձեռնարկություններին ներկայացրեց ֆինանսավորման և քարտային վճարումների ընդունման իր առաջարկները։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img