Փոքր մառանից մինչև մեծ գործարան. ոգեշնչված հայկական գինու տարածմամբ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի./ԱՌԿԱ/. Չինացի Զեն Թիենքին խոստանում է՝ հայկական գինին իր հետ Չինաստան է տանելու, բայց ոչ միայն իր հարազատներին հյուրասիրելու, այլ նաև բիզնես մտադրության նպատակով։ Ցանկանում է համագործակցել մի քանի գինի արտադրողի հետ: «Երևանի գինու օրերին» առաջինը կանգ է առել «Արենիի գինու գործարանի» տաղավարի մոտ. չինացի բիզնեսմենին հայտնի է նաև Արենիի գինին։

«Առաջին անգամ եմ մասնակցում «Երևանի գինու օրեր» միջոցառմանը։ Հավանում եմ գաղափարը: Ի դեպ, իսկապես տարբեր երկրներում հայտնի է հայկական գինին։ Լավ գինի է, Հույս ունեմ, որ բոլորն ըստ արժանվույն կգնահատեն հայկական գինին»,– նշում է չինացի գործարարը, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը:

«Արենիի գինու գործարանի» տնօրեն Տիգրան Սիմոնյանը պատմում է՝ անկախացումից երեք տարի հետո են սկսել զբաղվել պրոֆեսիոնալ գինեգործությամբ։ Հիմա տարեկան 200,000 շիշ գինի են արտադրում, որի մոտ 70%-ը հենց «Արենի» տեսակի խաղողից է պատրաստվում։  Նռան գինին Արցախից բերված բերքով են պատրաստում, որն էլ ավելի է բարձրացնում համային երանգը։ Տիգրանը հիշում է՝ 5 տարեկան էր, երբ ծնողները սկսեցին գինու արտադրությամբ զբաղվել․ այդ օրվանից վարակվել է գինեգործությամբ․ հիմա գործարանի ղեկավարն է։

«Հիմնադրման ժամանակվանից փոքր մառանն եմ հիշում, թե ոնց էինք շիշը ձեռքով փակում: Այն ժամանակ ոչ մի սարքավորում չկար։ Հիմա փորձում ենք բիզնեսը զարգացնել։Ունենք նաև մրգային գինիների տեսականի, նռից, բալից ստանում ենք գինիներ, կիսաքաղցր են հիմնականում, նորից վաճառվում են այստեղ և արտահանվում են Ռուսաստանի Դաշնություն»,– նշում է «Արենիի գինու գործարանի»  տնօրեն Տիգրան Սիմոնյանը։

Տիգրանի համոզմամբ բիզնեսը զարգացնելուն նպաստում է նաև «Երևանի գինու օրեր» միջոցառումը, քանի որ այստեղ արդեն հայնտի բրենդը էլ ավելի մեծ ճանաչելիություն է ձեռք բերում ընդամենը մի քանի օրվա ընթացքում՝ հատկապես օտարերկրացիների շրջանում։ Մեծ շուկաներ գրավելու համար նաև կարևոր է համարում ֆինանսական կառույցների հետ փոխգործակցությունը․ այս հարցում վստահում է Ակբա բանկին, որն արդեն երկրորդ անգամ իր ուսերին է վերցրել «Երևանի գինու օրերի» գլխավոր հովանավորի պարտականությունը: Այս տարի Ակբայի հետ միասին միջոցառման գործընկեր է նաև «Վիզա» միջազգային վճարային համակարգը։

«Ակբա բանկի հետ մենք շատ վաղուց ենք աշխատում, այն ժամանակից, երբ Ակբա բանկի անունը Հայգյուղփոխբանկ էր: Այդ ժամանակից ենք աշխատում նրանց հետ, շատ արդյունավետ համագործակցություն ունենք։ Հիմա էլ գործարանում նոր ներդրում ենք արել լիզինգով՝ Ակբայի օգնությամբ»,– նշում է «Արենիի գինու գործարանի»  տնօրեն Տիգրան Սիմոնյանը։

Տիգրանը չի հորդորում բացառապես իրենց արտադրանքը գնել․ ասում է՝ առաջնահերթ հարցը հայկական գինու տարածումն է աշխարհով մեկ՝ հատկապես որ անկախ գույնից՝ գինու չափավոր օգտագործումը առողջարար է և իր հերթին ապրելակերպ է թելադրում։

Մանրամասն՝ տեսանյութում: Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանն ու ԱԶԲ-ն քննարկում են համագործակցության առաջիկա ուղղությունները

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը և Ասիական զարգացման բանկի հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Լյազիզա Սաբիրովան քննարկել են համագործակցության առաջիկա ուղղություններն ու ենթակառուցվածքային նախագծերը

ՀՀ ԿԲ-ն և Վրաստանի ազգային բանկը ֆինանսական համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Հայաստանի Կենտրոնական բանկը և Վրաստանի ազգային բանկը ֆինանսական համագործակցության ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։

Հայկական դրամի օրը կնշվի DigiTec 2026 –ի շրջանակում՝ մասշտաբային ֆինտեխ–համաժողովի անցկացմամբ

Այս տարի Հայկական դրամի օրը նշվելու է DigiTec 2026 տեխնոլոգիական ցուցահանդեսի շրջանակում՝ լայնամասշտաբ ֆինտեխ-համաժողովի անցկացմամբ

Իդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր (ՎԻԴԵՈ)

«Բարի գործերի քաղաք» խորագրով էր Իդրամ ընկերությունն այս տարի կազմակերպել իր ամենամյա թիմային միջոցառումը, որն առանձնանում էր իր յուրահատուկ նպատակով։

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի, ռուբլու և դոլարի փոխարժեքները նվազել են. ՀՀ ԿԲ

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի․ /ԱՌԿԱ/․  2026 թվականի սեպտեմբերի 24-ին ՀՀ...

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img