Wed, 16 July
25.1 C
Yerevan
USD: 383.74 RUB: 4.93 EUR: 450.05 GEL: 141.25 GBP: 521.81

WSOT 2022. Bybit–ը համախմբում է թրեյդերներին գլոբալ կրիպտոմրցույթի շրջանակում

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի./ԱՌԿԱ/. Արդեն հազար տարի աշխարհում անցկացվում են մարզական մրցումներ, վերջին տարիներին հայտնի է դարձել կիբերսպորտը։ Սակայն հորիզոնում հայտնվել է նոր մրցաձև` կրիպտոթրեյդինգ։ Կրիպտոբորսաների զարգացումը քայլում է համաչափ թրեյդերների թվի աճի հետ, այդ պատճառով բնական է, երբ գալիս է մի պահ, որ ցանկություն է առաջանում չափել ուժերն ու հմտությունները շուկայի մյուս մասնակիցների հետ։

World Series of Trading–ն (WSOT) արդեն վաղուց դարձել է նշանակալի իրադարձություն կրիպտոթրեյդինգի ոլորտում, և այս տարին բացառություն չէ` WSOT 2022 –ի գրանցումը մեկնարկում է 2022թ.–ի հունիսի 10–ին։

Մասնակիցները մրցելու են խոշորագույն միջազգային կրիպտոմրցույթում մինչև 8մլն USDT ռեկորդային մրցանակային ֆոնդի մասնաբաժնի, NFT-ների և այլ բոնուսների համար։ Այս իրադարձության շրջանակում Bybit–ը բիթքոյններով 400 000 դոլար կտրամադրի ՅՈւՆԻՍԵՖ–ին` կրթական ծրագրերին աջակցելու համար։

WSOT–ին ջնջում է վիրտուալ և «ֆիզիկական» սպորտի սահմանները, այս տարի մասնակիցներին սպասվում է թեժ մրցավազք աշխարհի լավագույն կիբերմարզական կազմակերպությունների խաղացողների հետ։ 

Հրավիրված հյուրերը պետք է մրցեն` ցուցադրելով սեփական հմտություններն ու արագությունը, ինչպես նաև գերեն կրիպտոինդուստրիան ամբողջ աշխարհի թրեյդերների հետ։ WSOT 2022–ի մասնակիցները կարող են մարտահրավեր նետել կիբերսպորտի չեմպիոններին։

Bybit–ը կազմակերպում է WSOT կրիպտոմրցույթը` ճանաչելու համար այն թրեյդերներին, ովքեր հասել են շահույթ/վնաս լավագույն հարաբերակցությանն` անկախ ներդրումների գումարից։ Մրցումների ընթացքում թրեյդերները դասվում են իրենց շահույթին և կրած վնասին համապատասխան` հետևալ բանաձևով.

Անհատական P&L  = [Կապիտալ հաշվին – Սկզբնական կապիտալ + Դուրսբերման գումարը մրցումների ժամանակ – Դեպոզիտի գումարը մրցումների ժամանակ]

Սկզբնական կապիտալ = կապիտալի չափը մրցումների մեկնարկի պահին (այդ թվում` չիրացված P&L–ը և/կամ բոնուսը)

Եզրափակիչ կապիտալ = կապիտալի գումարը մրցումների ավարտի պահին (այդ թվում` չիրացված P&L–ը և/կամ բոնուսը )

«Այս տարի WSOT–ը կազմակերպում է նոր մակարդակի մրցավազք։ Հրավիրում ենք գեյմերների, թրեյդերների և համախմբված թիմերի միանալու մրցույթին և որսալու հաջողությունն աշխարհում կազմակերպվող կրիպտոթրեյդինգի խոշորագույն մրցաշարում։ Ավելին, ուզում ենք օգտագործել այս հնարավորությունը` ֆինանսական գրագիտությունն ու ներդրումների հասանելիությունն ավելացնելու համար, ինչպես նաև բարեկեցության աղբյուր տրամադրել հասարակ մարդկանց», – նշում է Bybit–ի համահիմնադիր և CEO Բեն Չժոուն։

Նախորդ տարի WSOT 2021–ը համախմբել էր 35 000 մասնակցի, ովքեր իրացրեցին 4,09մլն դոլարի ռեկորդային մրցանակային ֆոնդ և 1339 NFT։ 136 տարածաշրջանների մասնակիցները ձևավորեցին 196 թիմ, որոնցից լավագույնը մրցումների արդյունքում գրանցեց քսանապատիկ շահույթ։

Մոտ 20 000 թրեյդերներ մասնակցեցին անհատական մրցումներին, որի հաղթողը գրանցեց շահույթի և վնասի 7265,94%–անոց հարաբերակցություն։

Նոր մակարդակի մրցավազք

Bybit–ը կրկնապատկել է WSOT 2022–ի մրցանակային ֆոնդը` հասցնելով 8 միլիոն USDT–ի և կազմակերպելով երեք «մրցավազքային թրեք» մրցումների համար` անհատական ռալլի, Թիմային ռալլի և Ֆասթ–լեյն թրոֆի` ամբողջ աշխարհի կրիպտոմոլերի ուշադրությունը գրավելու համար։

«Վերջին երկու տարում WSOT–ի թրեյդերները ստացել են ավելի քան 5մլն դոլարի մրցանակներ։ Այս տարի ևս ներկայացնում ենք 8մլն դոլարի մրցանակային ֆոնդ, որպեսզի ավելի շատ մարդ կարողանա կիսել տարերքը կրիպտոարժույթի նկատմամբ։ WSOT–ը ներկայացնում է Bybit–ի հիմնական գաղափարը`տրամադրել ազնիվ, արդար և հավասար պայմաններ տաղանդավոր թրեյդերների համար։ Մենք ստեղծել ենք գերարագ հարթակ, որին վստահում են ինչպես փորձառու թրեյդերները, այնպես էլ սկսնակները։ Եվ մենք հավատում ենք, որ թվային տնտեսության նոր աշխարհում բոլորը պետք է ունենան տեխնոլոգիաների միջոցով գումար վաստակելու հավասար հնարավորություններ», – նշում է Չժոուն։

WSOT 2022–ի գրանցումը կմեկնարկի հունիսի 10–ին բոլոր երկրներում, որտեղ տրամադրվում են Bybit–ի ծառայությունները։ Թրեյդերների մրցումները կանցկացվեն 2022թ.–ի հունիսի 27–ից հուլիսի 17–ը։ Մասնակիցներին սպասվում են տարբեր բոնուսներ և պարգևատրումներ առաջադրանքների կատարման համար, ինչպես նաև միջնորդավճարների զեղչեր և խաղարկություններ ամբողջ ամառ։

Bybit–ի շուկայի խորության և օպտիմալ լիկվիդայնության շնորհիվ մասնակիցները կարող են զբաղվել առուվաճառքով և գրանցել առավելագույն շահույթ` առաջ շարժվելով  լիդերբորդերով։ Bybit–ի աջակցության բազմալեզու ծառայությունն աշխատում է շուրջօրյա` առանց հանգստյան օրերի, որպեսզի մասնակիցները կարողանան արագ ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները։

Ժամանակը կատարում է իր ներդրումը

Մասնակցելով WSOT–ին` թրեյդերներն իրենց ներդրումը կկատարեն`աջակցելով ՅՈւՆԻՍԵՖ–ի Aotearoa New Zealand կրթական ծրագրին։ Համագործակցելով ՅՈւՆԻՍԵՖ–ի հետ` Bybit–ը ձգտում է ընդլայնել թվային կրթության հասանելիությունն աղջիկների համար Արևելյան Ասիայում և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։ WSOT 2022–ի շրջանակում Bybit–ն այդ նպատակով կտրամադրի 400 000 դոլարի բիթքոյն կամ մրցանակային ֆոնդի 5%–ը, ինչպես նաև  վճարումներ ընկերությունից։

Այդ միջոցները կաջակցեն ՄԱԿ–ի խնդիրներին № 4 կայուն զարգացման ոլորտում` «Ներառական և արդար որակյալ կրթության ապահովում» ՅՈւՆԻՍԵՖ–ի ծրագրերի միջոցով։ Միջոցներն ուղղվում են աղջիկների թվային կրթությանը` այդկերպ ընդլայնելով հասանելիությունը կրթության գիտատեխնիկական և նորարարական լուծումների նկատմամբ։«Գլոբալ դժվարությունները հաղթահարելու և ապագա սերունդների համար հավասար պայմաններ ապահովելու համար մենք պետք է հաղթահարենք գենդերային թվային ճեղքն ու աջակցենք աղջիկների հետագա կրթությունը։ Շնորհակալ ենք մեր հարթակն ու ռեսուրսներն օգտագործելու հնարավորության համար ՅՈւՆԻՍԵՖ–ի ջանքերին աջակցելու նպատակով, որոնք ուղղված են հատկապես առավել խոցելի խմբերի համար որակյալ կրթության հավասար հասանելիության ապահովմանը», – վստահություն է հայտնել Bybit–ի CEO–ն։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Բիթքոյնի հերթական ռեկորդը․ պատմական առավելագույն ցուցանիշն առաջին անգամ գերազանցել է 118 հազար դոլարը

Հուլիսի 11-ին բիթքոյնի փոխարժեքը առաջին անգամ հատել է 118,000 դոլարի սահմանը՝ գերազանցելով նախորդ օրը գրանցված առավելագույնը

Հայաստանում պետական աջակցության ծրագրով դուրս է գրվել ավելի քան 1 մլն դոլարի անհուսալի վարկ

Անհուսալի վարկեր ունեցող շահառուների շուրջ 4400 հայտերն արդեն հաստատվել են

ՀՀ-ի կողմից թողարկված  ավելի քան 500 մլն դոլարի եվրապարտատոմսերը հասանելի են AMX-ում

2025 թ.-ի հուլիսի 8-ից սկսած՝ Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) առևտրային համակարգը թույլ կտա առևտուր անել ավելի քան 502 մլն դոլար ընդհանուր ծավալով եվրապարտատոմսերով։

Ավելի քան 23.5 մլրդ դրամ ծավալով  AMX-ը աճուրդներ է անցկացրել պետական ​​պարտատոմսերի լրացուցիչ տեղաբաշխման և հետգնման համար

Հուլիսի 9-ին Հայաստանի ֆոնդային բորսան (AMX) անցկացրեց 23,5 մլրդ դրամի ծավալով  պետական պարտատոմսերի լրացուցիչ տեղաբաշխման և հետգնման աճուրդներ

«Ուզում ենք, որ «ներդրող» բառը Հայաստանում նշանակի ոչ թե էլիտարություն, այլ նորմա»․ Freedom Broker Armenia

«ԱՌԿԱ» գործակալությունը զրուցել է Freedom Broker Armenia–ի տնօրեն Հովակ Հովակիմյանի հետ ներդրումային մտածողության փոխակերպման, ընկերության ռազմավարության և վստահության՝ որպես տնտեսական արժեքի մասին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img