«Արեգակ Բեյքրի». սիրով և հոգատարությամբ պատրաստված հացաբուլկեղեն՝ Գյումրիից (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի./ԱՌԿԱ/. «Երևանի գինու օրերը» դարձել են ընտանիքի, ընկերների ու գործընկերների հետ ժամանցի լավագույն վայրը․ մայրաքաղաքի սրտում տոնական եռուզեռը իր շուրջն է համախմբել նաև գուրմաններին, ովքեր գինին չեն պատկերացնում առանց համեղ ուտեստների, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը։

Նրանց սպասելիքները արդարացնողներից մեկը «Արեգակ» փուռ-սրճարանն է. «փոկաչա» հացից մինչև  պանրով կրուասան են առաջարկում գինու հետ։ Այցելուները, երբ իմանում են «Արեգակ»–ի ստեղծման պատմությունը՝ կրկնակի հաճույքով են համտեսում դրանք։

«Արեգակ Բեյքրի»–ն հիմնվել է Գյումրիում 5 տարի առաջ: Այստեղ աշխատում են հաշմանդամություն ունեցող երիտասարդներ և հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողներ։ Մենյուում եվրոպական հացաբուլկեղենն է, արդեն սրճարանում պատվերները մատուցում են նույնպես կենտրոնի սաները։ Երկրորդ անգամ են մասնակցում «Երևանի գինու օրերին»․ նախորդ անգամից նրանց շատերն են հիշում և մոտենում են տաղավարին՝ գնելու սիրով ու հոգատարությամբ պատրաստված ուտելիքները։

«Միտքն առաջացել է «Էմիլի Արեգակ»  բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաների ցերեկային խնամքի կենտրոնից։ Թե իրենք ինչ էին անելու 18 տարեկանից հետո։ Մեզ մոտ լիքը երեխաներ կային, որ տարբեր տեսակի աշխատանքներ էին սիրում՝ խոհարարություն, ձեռքի աշխատանք։ Միտք առաջացավ, որ ունենանք «Բեյքրի», որտեղ 18-ը լրանալուց հետո ոմանք կաշխատեն մեզ մոտ։  «Բեյքրին» բացված օրվանից Ակբա բանկի հետ է աշխատում: «Էմիլի Արեգակ» կենտրոնը իր բացված օրվանից՝ 10 տարուց ավելի, Ակբա բանկի հետ է  աշխատում, հիանալի գործակցություն է», – նշում է «Արեգակ»  փուռ-սրճարանի բիզնես մենեջեր Դիանա Քոչարյանը:

Մինչև հունիսի 5-ը  փառատոնի հյուրերը կարող են վայելել «Երևանի Գինու օրերը» բաց երկնքի տակ։ Գլխավոր հովանավորը Ակբա բանկն է «Վիզա» միջազգային վճարային համակարգի հետ միասին։ Բանկը հատուկ պայմաններ է ստեղծել հաճախորդների համար. acba digital հավելվածի միջոցով տոմսակներ և գինի համտեսելու փաթեթ ձեռք բերելու դեպքում 20 տոկոս զեղչ է տրամադրվում մասնակիցներին։ Փառատոնին ստեղծվել են բոլոր պայմանները, որ գինի խմելը իսկական արվեստ դառնա տարածքով փոքր, բայց գինու մեծ ավանդույթներով Հայաստանում։

Մանրամասն՝ տեսանյութում:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում «Սևանավանք» արծաթե հուշադրամը

2026 թվականի նոյեմբերի 13-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Պատմական դռներ» հուշադրամների շարքի «Սևանավանք» արծաթե հուշադրամը, հայտնում են ԿԲ-ից

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է «Հայաստանի վարկային կազմակերպությունները» 2026 թ.-ի երրորդ եռամսյակի տեղեկագիրը

«ԱՌԿԱ» տեղեկատվական գործակալությունը հրապարակել է  «Հայաստանի վարկային կազմակերպությունները (գործունեության հիմնական ցուցանիշները)» եռամսյակային ֆինանսատնտեսական տեղեկագրի հերթական համարը՝ 2026 թ.-ի երրորդ եռամսյակի արդյունքներով

Եվրոյի  փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ շարունակել է նվազել, մինչդեռ դոլարը բարձրացել է.  ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում  2026 թվականի նոյեմբերի 12-ին ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ 2026 թվականի նոյեմբերի 11-ի համեմատ, աճել է 0.03 դրամով՝ հասնելով 360.51 դրամի։

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (նոյեմբերի 9–15)

Անցած շաբաթ Հայաստանի ֆինանսական օրակարգի ուշադրության կենտրոնում էին Արժույթի միջազգային հիմնադրամի  կողմից դրամավարկային քաղաքականության գնահատումը, միջազգային ֆինանսական կառույցների հետ համագործակցության զարգացումը և վարկային կազմակերպությունների եռամսյակային ցուցանիշների հրապարակումը։

Հայաստանի վարկային կազմակերպությունների կապիտալը 9 ամսում աճել է 4,35%-ով՝ հասնելով 474,09 մլրդ դրամի

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն կապիտալը 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 474,09 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,49%-ով, իսկ տարեսկզբից՝ 4,35%-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img