Գինին «ապրող էակ» է. «Մաթևոսյան Վայն» (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի./ԱՌԿԱ/. Մեկ բաժակ գինի, լավ տրամադրություն՝ մեկ նպատակի՝ հանուն Հայաստանի գինեգործության զարգացման։ Տարվա ամենախոշոր գինու փառատոնն իր դռները բացեց գինի արտադրողների, գինու սիրահարների և հազարավոր զբոսաշրջիկների համար, որոնք իրենց օրակարգում հատուկ տեղ էին հատկացրել հայկական գինիները համտեսելու համար։

Մոսկովյան, Սարյան, Թումանյան փողոցներում Ակբա բանկի և «Վիզա» միջազգային վճարային համակարգի աջակցությամբ անցկացվում է «Երևանի գինու օրերը»․ մասնակից մի քանի տասնյակ արտադրողներ դեմ առ դեմ հանդիպում են իրենց սպառողի հետ, տեղում նրանց հյուրասիրում են ու ծանոթացում նոր տեսականու հետ։ «Մաթևոսյանը Վայնը» ցուցադրել է նաև սև խաղողից վարդագույն երանգով «Ռոզե» տեսակի գինին, որը մեկ ամսից արդեն շուկայում կհայտնվի, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը։

Ընկերության տնօրեն Վազգեն Մաթևոսյանը պատմում է՝ «Մաթևոսյան Վայնն» ընտանեկան բիզնես է. հայրը գործարանում գինու որակի պատասխանատուն է, որդին կրթություն է ստանում գինեգործություն մասնագիտացմամբ: Այլ կերպ չեն կարող. գինին իրենց տան անդամն է։

«Մաթևոսյան Վայն» ընկերությունը հիմնել են 2001 թվականին և 21 տարվա ընթացքում դաշտում իրենց տարբերվող տեղն ու ձեռագիրն են ստեղծել։ Հետ նայելով՝ չեն կարողանում մոռանալ՝ կառուցման հենց առաջին օրից իրենց բիզնեսին ձեռք է մեկնել Ակբա բանկը։

«Գինին «ապրող էակ» է, գինու հետ անընդհատ շփվում ես, գինին արտադրությունների մեջ լրիվ ուրիշ դաս է։  Հետևում ենք որակին, բոլորս գիտենք գինու արտադրման պրոցեսից մինչև շշալցման նրբությունները։ Մարդիկ իմանալով, ճանաչելով, տեսնելով արդեն գիտեն, որ սա՛ պետք է ընտրեն։ Ամենանեղ պահերին Ակբա բանկը յուրահատուկ ձևով մեզ փորձել է միշտ օգնել, նույնիսկ այսօր էլ օգնել է, չենք տեսնել այնպիսի մի պահ, որ մենակ մնաք։ Մենակ չի թղնում․ թե՛ մթերման, թե՛ սարքավորումների ձեռքբերման ժամանակ: Թեկուզ անհնարինը անում է մեզ համար Ակբա բանկը»,– նշում է ՝ «Մաթևոսյան Վայն» ընկերության տնօրեն Վազգեն Մաթևոսյանը:

Արտադրանքի 90 տոկոսն արտահանում են․ «Մաթևոսյան Վայն»–ին ծանոթ են Միացյալ Նահանգներից մինչև Ռուսաստանի գինեսերները։

Մանրամասն՝ տեսանյութում: Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոն և ռուբլին աճել են, դոլարը՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0․81 կետով և կազմել 405,92 դրամ, ռուբլին ավելացել է 0․0379 կետով և կազմել 4․4121 դրամ

Ակբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսեր

Ակբա բանկը մինչև 2027 թվականի փետրվարի 20-ը ներառյալ հրապարակային առաջարկով երկուական տրանշով տեղաբաշխում է ընդհանուր 10,000,000,000 (տասը միլիարդ) ՀՀ դրամ և ընդհանուր 10,000,000 (տասը միլիոն) ԱՄՆ դոլար ծավալով արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսեր։

Հայաստանի բանկերի կապիտալը հունվար–սեպտեմբերին աճել է՝ հասնելով մինչև 2,32 տրլն դրամի

Հայաստանի բանկերի ընդհանուր կապիտալը 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 2.32 տրլն դրամ: III եռամսյակում այն ավելացել է 4.03%-ով, իսկ տարվա ընթացքում՝ 14.21%-ով, նշվում է «ԱՌԿԱ» գործակալության օպերատիվ տեղեկագրում

Հայաստանի խոշորագույն բանկերի վարկանիշն՝ ըստ 2026թ․–ի 9 ամսվա ակտիվների ծավալի

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի խոշորագույն բանկերի վարկանիշն՝ ըստ համախառն ակտիվների ծավալի

Ակբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը (ՎԻԴԵՈ)

Կայուն զարգացման հաշվետվության ներկայացմամբ Ակբան ընդգծում է իր հանձնառությունը բնապահպանական, սոցիալական և կառավարման սկզբունքներին, թափանցիկությանը և պատասխանատու բիզնեսի վարմանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img