Ակբա Լիզինգ. ձեռքբերումների ճանապարհով (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի./ԱՌԿԱ/. 18 տարի առաջ Հայաստանում հիմնադրվեց մասնագիտացված առաջին լիզինգային ընկերությունը՝ Ակբա Լիզինգը։

Լիզինգի աշխատակազմը սկզբում միայն Ակբա բանկի աշխատակիցներն էին, հետագայում կազմը ընդլայնվեց ու ավելացավ, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը:

Սկզբում ուշադրության կենտրոնում գյուղատնտեսական ոլորտն էր, գյուղացու հոգսերի թեթևացումը: Տրամադրվում էր գյուղատնտեսական մեծաքանակ սարքավորումներ և տեխնիկա, հետո ավելացան նոր ոլորտներ:

Լիզինգային ընկերությունը տեղայնացրեց համաշխարհային փորձը, ներկայացվեցին լուծումներ, որոնք առաջին անգամ էին Հայաստանում։

Ֆինանսական այս գործիքի շնորհիվ հաճախորդները ձեռք են բերում նոր, ավելի արդիականացված սարքավորումներ, ավելի բարձր որակի ապրանք ստանում և դառնում ավելի մրցունակ։

Այժմ Ակբա Լիզինգը աշխատում է համաշխարհային առաջատար մատակարարների հետ, զարգացնում Հայաստանի տնտեսությունը: Ընկերության գործընկերների ցանկում են միջազգային հեղինակավոր կազմակերպություններ, որոնցից  հաճախորդը կարող է ձեռք բերել ցանկալի գույք։

2014թ.-ին Ակբա Լիզինգը ստեղծեց Green Leasing ենթաբրենդը, որի միջոցով ֆինանսավորվում են կանաչ տնտեսությունները, արևային կայանները, էլեկտրական մեքենաները՝ նպաստելով շրջակա միջավայրի պահպանմանն ու  պաշտպանությանը։ Ակբա Լիզինգի համար կարևոր է «կանաչ» էներգետիկ համակարգի զարգացումը:

Ընդհանուր առմամբ մինչև այժմ Ակբա Լիզինգը Հայաստանի տնտեսությունում իրականացրել է ավելի քան 128 միլիարդ 800 միլիոն դրամ ծավալով ներդրում։

Ընկերությունը հիմնադրման օրից մինչև այժմ շուկայի բացարձակ առաջատարն է:

Ակբա Լիզինգի 100% բաժնետերը Ակբա բանկն է:

Մանրամասն՝ ֆիլմում: Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստսանում կիրառում են կապիտալի չեզոք բուֆերի ձևավորման մոտեցում, որը միջազգայնորեն ընդունված պրակտիկա է․ ԿԲ

Հայաստանում սկսել են կիրառել կապիտալի չեզոք բուֆերի ձևավորման՝ աշխարհում առաջատար մոտեցումը, հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

100 միլիոն եվրո կուղղվի Հայաստանում բիզնեսի զարգացմանը. Ակբա բանկ

Ակբա բանկը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ նոր համագործակցությամբ 100 միլիոն եվրո կուղղի Հայաստանում գործող բիզնեսների զարգացմանը

Ամփոփվեց IDBank-ի աջակցությամբ կայացած միջազգային շախմատային մրցաշարը (ՎԻԴԵՈ)

IDBank-ի աջակցությամբ իրականացված Yerevan Spring ID Cup-ը մոտեցավ ավարտին։ Մրցաշարին մասնակցող 164 պատանիների միջև լարված պայքարի արդյունքում լավագույն տեղերը զբաղեցրած մասնակիցները ստացան իրենց մրցանակները

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ շարունակել են նվազել. ԿԲ

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի․/ԱՌԿԱ/․  2026 թվականի մայիսի 5-ին Հայաստանի արտարժույթի...

Դոլարի նկատմամբ դրամի միջին հաշվարկային փոխարժեքն ապրիլին 4,2%–ով ցածր է, քան մեկ տարի առաջ

2026թ․–ի ապրիլին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 374,2 դրամ՝ 2025 թվականի ապրիլի 390,7 դրամի դիմաց

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img