ՎՏԲ-Հայաստան Բանկը բարձրացրել է ՀՀ դրամով և ՌԴ ռուբլով ավանդների տոկոսադրույքները

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի./ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը Խնայողությունների միջազգային օրվա առթիվ բարելավել է ավանդների պայմանները։ Կախված ներդրման ժամկետից՝ ՀՀ դրամով ավանդների առավելագույն տոկոսադրույքն աճել է 0,5 տոկոսային կետով՝ մինչև 10․5%: ՌԴ ռուբլով միջոցների ներդրման դեպքում առավելագույն աճը կազմել է 3 տոկոսային կետ՝ մինչև 5․5%։ Առաջարկը տարածվում է «Շահավետ» և «Պրոգրես» ավանդների վրա, հաղորդում է ՎՏԲ–Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը։

30 օրից մինչև 2 տարի ժամկետով «Շահավետ»  ավանդը ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆիզիկական անձ հաճախորդները կարող են ՀՀ դրամով ներդնել մինչև 10․5% տարեկան առավելագույն տոկոսադրույքով և ռուսական ռուբլով՝ մինչև 5․5% տարեկան տոկոսադրույքով: Ավանդի նվազագույն գումարը կազմում է 100 հազ․ ՀՀ դրամ կամ 10 հազ․ ՌԴ ռուբլի, տոկոսները հաշվարկվում են ավանդի ժամկետի վերջում: Տվյալ պրոդուկտի շրջանակներում համալրման և մասնակի ելքագրման հնարավորություններ նախատեսված չեն: Նոր առաջարկը գործում է մինչև ընթացիկ տարվա նոյեմբերի 15-ը։

ՀՀ դրամով «Պրոգրես» ավանդատեսակի առավելագույն եկամտաբերությունն աճել է մինչև տարեկան 9․22%, ռուսական ռուբլով` մինչև 4․87%: Համալրման հնարավորությամբ այս ավանդը հասանելի է սկսած 30 հազ․ ՀՀ դրամից կամ 5 հազ․ ՌԴ ռուբլուց, 30 օրից մինչև 2 տարի ժամկետով:

«ՀՀ Կենտրոնական բանկի կողմից պահպանվող երկնիշ հիմնական դրույքաչափի ֆոնին այսօր խնայողական պրոդուկտների նկատմամբ հաճախորդների պահանջարկը շարունակում է բարձր մնալ։ Հաշվի առնելով ավանդատուների պահանջները՝ մենք որոշել ենք բարելավել մեր երկու ամենապահանջված ժամկետային ավանդների պայմանները, որոնք կարելի է ներդնել առավելագույն շահավետ պայմաններով ՀՀ դրամով և ՌԴ ռուբլով։ Ներկա պահին այս արժույթներով ավանդների մասնաբաժինը կազմում է բոլոր արտարժույթներով ներդրված ավանդների ավելի քան 90%-ը։ Միևնույն ժամանակ, ՀՀ դրամով ավանդները  հաճախորդներին հասանելի են շուկայականից բարձր տոկոսադրույքով»,- մեկնաբանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրենի տեղակալ Հայկ Գևորգյանը:

Ֆիզիկական անձ հաճախորդները կարող են ձևակերպել և համալրել ավանդներ ինչպես բանկի մասնաճյուղերում, այնպես էլ հեռահար՝ Վիդեո բանկ ծառայության միջոցով:

Բոլոր ավանդները երաշխավորված են ՀՀ ԿԲ կողմից հիմնված Ավանդների հատուցումն երաշխավորող հիմնադրամի կողմից։

Ավանդի տոկոսագումարից գանձվող եկամտային հարկը կազմում է 10%:

Գործող ավանդների մասին մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական կայքում, Բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն 87-87 հեռախոսահամարով: Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

«Shirak Restart». ֆինանսավորման նոր հնարավորություններ Շիրակի մարզի բիզնեսի համար

 Կոնվերս Բանկը գործարկել է «Shirak Restart» արշավը Շիրակի մարզում գործող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար։ Մինչև տարեվերջ գործող առաջարկը համադրում է ֆինանսավորման մրցունակ պայմաններն ու բիզնեսի ամենօրյա գործունեության համար անհրաժեշտ բանկային ծառայությունների փաթեթը։

Փոխվարչապետն ԱՄՀ առաքելության հետ քննարկել է մակրոտնտեսական հարցերն ու բարեփոխումները

Հանդիպման ընթացքում փոխվարչապետը մանրամասն անդրադարձ է կատարել մակրոտնտեսական զարգացումներին և հարկաբյուջետային քաղաքականության հիմնական ուղղություններին

26-ամյա անձը 3 տարի շարունակ այլ անձանց հեռախոսներով ձևակերպել էր 15 մլն դրամի վարկեր. նախաձեռնվել է քրվարույթ

Իջևան քաղաքի բնակիչ 26-ամյա մի երիտասարդ 2023 թ.-ից մինչ օրս այլ անձանց բջջային հեռախոսներով և նրանց անվամբ ձևակերպել էր մոտ 15 մլն դրամի վարկեր։

ԿԲ–ն և ԱՄՀ–ն քննարկել են մակրոտնտեսական իրավիճակն ու ֆինանսական համակարգում իրականացվող բարեփոխումները

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

ԵԱԶԲ–ն 2026թ․–ին Հայաստանում ակնկալում է ՀՆԱ–ի 6%–անոց աճ՝ տնտեսական բարձր ակտիվության ֆոնին

Ակնկալում ենք 2026 թ.–ին բարձր տնտեսական ակտիվության պահպանում աճի ներքին աղբյուրների հաշվին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img