Ակբա բանկը Հայաստանում առաջինը ներկայացնում է նոր իննովացիոն լուծում (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Ակբա բանկը Հայաստանում առաջինը ներկայացնում է նոր իննովացիոն լուծում, որը NFC հնարավորությամբ անդրոիդ հեռախոսը վերածում է անկանխիկ վճարումներ ընդունող POS տերմինալի, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը։

Բանկի Acba SoftPOS հավելվածը վճարումներ է ընդունում ArCa, Visa, Master, AMEX, MIR վճարային անհպում քարտերով, ինչպես նաև սմարթ հեռախոսներով և ժամացույցներով։ Իրավաբանական անձինք Acba SoftPOS հավելվածը կարող են ներբեռնել Google Play-ից. սմարթֆոնը պետք է ունենա NFC-ի հնարավորություն։

Տեխնոլոգիան «գրպանի գործիք» է՝ հատկապես փոքր ու միջին բիզնեսի համար. օրինակ՝ առաքիչները մեծ սարքեր տեղափոխելու փոխարեն կկարողանան վճարում ընդունել միանգամից սմարթֆոնով։

«Acba SoftPOS հավելվածը ստեղծված է Tap to Phone տեխնոլոգիայի վրա և  թույլ է տալիս ընդամենը մի քանի հպումով անդրոիդ սմարթֆոնը վերածել վճարային տերմինալի։ Acba SoftPOS հավելվածի ներդրմամբ նպատակ ենք ունեցել լուծել բիզնեսի ներկայացուցիչների խնդիրները, մասնավորապես ռեստորանների, առաքման ծառայությունների, տաքսիների, վաճառակետերի՝ վճարումներ ընդունելու հնարավորությունը՝ ցանկացած վայրում և ցանկացած ժամանակ։ Այս տեխնոլոգիայի ներդրմամբ հնարավորութուն ենք տալիս Հայաստանում զարգացնել և տարածել անկանխիկ վճարումները: Վերջինս հնարավորություններ է տալիս հասնել նաև մեր առջև դրված խնդիրների կատարմանը երկրի թվային տրանսֆորմացիայի շրջանակում»,- նշել է Ակբա բանկի թվային բիզնեսի վարչության պետ Արթուր Կարճիկյանը:

«Հավելվածն ունի բոլոր հնարավորությունները, ինչ ավանդական POS տերմինալները: Բանկը տրամադրում է անհատական օգտագործման գաղտնաբառ, որը մուտքագրելով հավելվածում՝ հեռախոսը պատրաստ կլինի վճարումներ ընդունելու»,- նշում է բանկի POS տերմինալների  սպասարկման բաժնի պետ Արտակ Թադևոսյանը:

Ակբա բանկը շարունակում է թվային վճարային գործիքների ներդրմամբ խթանել անկանխիկ գործարքների տարածումը Հայաստանում։ Արագ և հարմարավետ Acba SoftPOS-ը կնպաստի երկրում բիզնեսի էկոհամակարգի զարգացմանը:

Մանրամասն՝ տեսանյութում: Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img