ԱրարատԲանկը՝ «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ-ի պարտատոմսերի տեղաբաշխող

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի./ԱՌԿԱ/. 2022 թվականի նոյեմբերի 16-ից նոյեմբերի 18-ը ընկած ժամանակահատվածում ԱրարատԲանկը կտեղաբաշխի «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի անվանական արժեկտրոնային դրամային և դոլարային պարտատոմսերը, հաղորդում է ԱրարատԲանկի մամուլի ծառայությունը։

Տեղաբաշխումն իրականցվելու է ստանդարտ փակ աճուրդի եղանակով։ Ընդ որում, նախորդ տեղաբաշխման օրվա չտեղաբաշխված մնացորդը տեղափոխվելու է հաջորդ տեղաբաշխման օր մինչև ամբողջական ծավալի տեղաբաշխումը։

Ինչպես տեղեկացնում են բանկի մամուլի ծառայությունից, տեղաբաշխվելու է 13% արժեկտրոնային տարեկան եկամտաբերությամբ, 1,000,000,000 (մեկ միլիարդ) ՀՀ դրամ ընդհանուր ծավալով և 7,5% արժեկտրոնային տարեկան եկամտաբերությամբ, 1,000,000 (մեկ միլիոն) ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով պարտատոմսեր։ Մեկ դրամային պարտատոմսի անվանական արժեքը կկազմի 10,000 ՀՀ դրամ, իսկ մեկ դոլարային պարտատոմսի անվանական արժեքը՝ 25 ԱՄՆ դոլար։ Թե՛ դրամային, թե՛ դոլարային պարտատոմսերի շրջանառության ժամկետը 24 ամիս է։

Տեղաբաշխման աճուրդի յուրաքանչյուր օրվա արդյունքները, այն է՝ տեղաբաշխված ծավալ, կտրման գին, աճուրդի մասնակիցների քանակ և այլ էական մանրամասներ, հրապարակվելու են ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ և «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի պաշտոնական ինտերնետային կայքերում՝ www.araratbank.am, www.finca.am։-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՊԵԿ-ը զգուշացրել է Ռուսաստանից Հայաստան և մի շարք այլ երկրներ կանխիկ ռուբլու արտահանման արգելքի մասին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հիշեցրել է Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան և մի շարք այլ պետություններ ռուսական կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումների մասին

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հոկտեմբերի 26–ից նոյեմբերի 1)

Շաբաթվա ֆինանսական օրակարգը միավորեց բանկային կապիտալին ներկայացվող պահանջների վերանայումը, թեմատիկ պարտատոմսերի հիմքերի նախապատրաստումը և ֆինանսական ծառայությունների թվային ենթակառուցվածքի զարգացումը

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը պարտադիր չէ, որ հանգեցնի վարկերի թանկացմանը. ՀՀ ԿԲ նախագահը բացատրել է՝ ինչու

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը պարտադիր չէ, որ ենթադրի բանկերի կողմից տրամադրվող վարկերի թանկացում, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Հայաստանում առաջին ընկերությունը ստացել է կրիպտոծառայությունների մատուցման լիցենզիա․ ՀՀ ԿԲ

Հայաստանում առաջին ընկերությունը ստացել է կրիպտոծառայությունների մատուցման լիցենզիա։

Գալստյան. ՀՀ Կենտրոնական բանկը շարունակել է բարձրացնել տոկոսադրույքը գնաճի գերիշխող ռիսկերի ֆոնին

Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է կայացրել շարունակել տոկոսադրույքի բարձրացման քաղաքականությունը՝ հաշվի առնելով գնաճային ռիսկերի ավելացում ենթադրող սցենարների իրականացման հավանականությունը, հայտարարել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img