«Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ-ն գրանցվել է որպես բանկ

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նոյեմբերի 9-ի նիստում խորհուրդը որոշում է կայացրել «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերությանը գրանցել որպես բանկ՝ «Ֆասթ Բանկ» Փակ Բաժնետիրական Ընկերություն անվանմամբ  և տրամադրել բանկային գործունեության լիցենզիա:

Այս մասին նշվում է ԿԲ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Խորհրդի որոշմամբ նաև ուժը կորցրածէ  ճանաչվել «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության վարկային կազմակերպության թիվ 37 լիցենզիան («Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ին են անցնում «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի բոլոր իրավունքներն ու պարտականությունները՝ հանդիսանալով լիիրավ իրավահաջորդը):

«Խորհրդի որոշման կայացման համար հիմք է հանդիսացել դեռևս 04.08.2021թ. ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի կողմից տրված  նախնական հավանությունը՝ «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈՒՎԿ ՓԲԸ՝ վարկային կազմակերպության գործունեության տեսակի փոփոխման վերաբերյալ: Ընկերությունը նախնական հավանությունը ստանալուց հետո մեկ տարվա ընթացքում իրականացրել է տնտեսական ծրագրով և օրենսդրությամբ սահմանված միջոցառումները և դիմել է ՀՀ կենտրոնական բանկ` որպես բանկ գրանցվելու և բանկային գործունեության լիցենզիա ստանալու համար», – նշվում է հաղորդագրության մեջ:

Միաժամանակ, «Ֆասթ Բանկ» ՓԲԸ պարտավոր է ողջամիտ ժամկետում վարկային կազմակերպության գործունեության փոփոխության վերաբերյալ տեղեկացնել իր հաճախորդներին:

Նշենք, որ այժմ ՀՀ-ում գործում է 17 առևտրային բանկ:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

COP17-ի շրջանակում կայացավ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը. Idram և IDBank (ՎԻԴԵՈ)

Կլիմայի փոփոխության մեղմումից մինչև բնապահպանական կրթություն և նորարարական լուծումներ․ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը միավորել է ոլորտի առաջատար կանանց՝ հանրայնացնելով նրանց նախաձեռնություններն ու կենսաբազմազանության պահպանման գործում ունեցած ներդրումը

Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ

Մրցանակը երկու անձի համար 7-օրյա ուղևորությունն է դեպի Իտալիա

Հայաստանի առևտրային բանկերը 2026թ․–ի 9 ամսում պետբյուջե են վճարել 149,22 մլրդ դրամ

Հայաստանում գործող բոլոր 17 գործող առևտրային բանկերը ներառվել են երկրի 1000 խոշոր հարկատուների ցանկում2026 թվականի ինը ամիսների արդյունքներով, վկայում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալները

«Ռենշին»-ի 5 մլրդ դրամ պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են հաշված օրերի ընթացքում

«Ռենշին» քաղաքաշինական-ներդրումային ընկերության կողմից թողարկված 5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերի հերթական սերիայի տեղաբաշխումը հաջողությամբ ավարտվել է

Հայաստանի կորպորատիվ պարտատոմսերի շուկան հինգ տարում կարող է կրկնապատկվել. CUBE Invest-ի ղեկավար

«ԱՌԿԱ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում Cube Invest ներդրումային ընկերության տնօրինության նախագահ, գլխավոր տնօրեն Միքայել Մարգարյանը խոսել է Հայաստանի կորպորատիվ պարտատոմսերի շուկայի հեռանկարների, այս գործիքի նկատմամբ բիզնեսի և ներդրողների հետաքրքրության, ռիսկերի և զսպող գործոնների մասին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img