Ամունդի-Ակբան խոշոր ներդրում է կատարել տնտեսության իրական հատվածում (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի./ԱՌԿԱ/. 4 մեգավատ հզորությամբ և շուրջ 6 հեկտար տարածք զբաղեցնող «Սոլիս» ֆոտովոլտային արևային էլեկտրակայանը գտնվում է Արագածոտնի մարզի Պարտիզակ համայնքում, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը:

Կայանն աշխատում է արդեն ինն ամիս և միացված է Հայաստանի էլեկտրական ցանցերին։ Էկոլոգիական տեսանկյունից արտանետումների խնայողությունը կազմում է տարեկան մոտ 3200 տոննա՝ համարժեք մոտավորապես 120,000 ծառ տնկելուն։ Կայանը շահագործման է հանձնել Եվրամիություն-Հայաստան ՓՄՁ հիմնադրամը։

 «Սոլիս» արևային էլեկտրակայանն առաջին ծրագիրն է, որ ֆինանսավորվել է «Ամբեր Կապիտալ» ընկերության կողմից կառավարվող Եվրամիություն-Հայաստան ՓՄՁ բաժնեմասնակցային հիմնադրամի միջոցներով, որտեղ էլ ներդրում է կատարել  Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթը: Ընկերությունը կուտակային կենսաթոշակային «Հավասարակշռված» և «Պահպանողական» ֆոնդերի միջոցներից ներդրում է կատարել տնտեսության իրական հատվածում։ Ամունդի-Ակբայի ներդրումը կազմում է Եվրամիություն-Հայաստան ՓՄՁ ֆոնդի ընդհանուր միջոցների շուրջ 10%-ը։

2020-ի ընթացքում Եվրամիություն-Հայաստան ՓՄՁ ֆոնդը «Սոլիս» կայանին ֆինանսավորել է 2,9 մլրդ դրամով։ Ներդրման 830 մլն դրամը կազմում են ֆոնդի միջոցները, մնացածը՝ շուրջ 75%-ը, ֆոնդը ներգրավել է փոխառու միջոցների հաշվին։ Սա նաև նշանակում է, որ Ամունդի-Ակբայի կողմից կառավարվող «Հավասարակշռված» և «Պահպանողական» ֆոնդերի շահառուները անուղղակիորեն նաև էլեկտրակայանի բաժնետեր են՝ ընկերության կատարած ներդրման համամասնությամբ։

«Մեր ընկերության համար շատ կարևոր է ունենալ ներդրումային միջավայր և հնարավորություն ունենալ կուտակային կենսաթոշակային ֆոնդերի միջոցներն ուղղել տնտեսության իրական հատված։ Մի կողմից մենք կառավարում ենք ապագա կենսաթոշակառուների գումարները, և ցանկացած ներդրում պետք է համապատասխանի օրենսդրությանն ու մեր չափանիշներին, մյուս կողմից տնտեսության իրական հատվածում ներդրումներ կատարելով՝ մենք նպաստում ենք տնտեսության զարգացմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը։ Բացի այդ, ցանկացած ներդրում պետք է ունենա  երկարաժամկետ եկամտաբերություն և համապատասխանի ESG` «բնապահպանություն, սոցիալական քաղաքականություն և կառավարում» չափանիշներին, որոնք պետք է զարգացնել Հայաստանում։ Մենք կարողացանք ներդրում կատարել ֆոնդի ստեղծման պահին և այսօր  Եվրամիություն-Հայաստան ՓՄՁ ֆոնդում առաջին մասնավոր ներդրողն ենք` 6 միլիոն դոլար ներդնելու հանձնառությամբ։ Սա մասնավոր բաժնեմասնակցային ֆոնդ է, որը ներդրումներն իրականացնելու է տնտեսության իրական հատվածում՝ հայկական ընկերություններում տնտեսական գործունեություն զարգացնելու նպատակով»,- նշել է Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ ընկերության տնօրեն Ժան Մազեջյանը:

«Մեզ բախտ վիճակվեց ունենալ Ամունդի-Ակբայի նման ներդրող, որն ի սկզբանե մեզ աջակցեց և համաձայնեց ներդրում անել և դառնալ մեր հիմնական ներդրողներից մեկը։ Կայանի պանելները երկկողմանի են, ինչը թույլ է տալիս ունենալ ավելի բարձր արդյունավետություն և ավելի բարձր արտադրանք 1ք/մ-ից։ Մեր պլանային արտադրանքը տարեկան լինելու է 7․5-7․8 միլիոն կիլովատ ժամ, որը թույլ կտա մատակարարել 4000 տնային տնտեսությունների էլեկտրաէներգիա»,- նշում է «Սոլիս» ՍՊԸ տնօրեն, Եվրամիություն-Հայաստան ֆոնդի ներկայացուցիչ Կարեն Արաբյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Ընկերությունը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ակբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը (ՎԻԴԵՈ)

Կայուն զարգացման հաշվետվության ներկայացմամբ Ակբան ընդգծում է իր հանձնառությունը բնապահպանական, սոցիալական և կառավարման սկզբունքներին, թափանցիկությանը և պատասխանատու բիզնեսի վարմանը

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հոկտեմբերի 19–25)

Անցած շաբաթվա Հայաստանի ֆինանսական օրակարգը կենտրոնացած էր 2026 թվականի ինը ամիսների բանկային ոլորտի գործունեության արդյունքների, պարտատոմսերի շուկայի զարգացման և ֆինանսական կարգավորման կատարելագործման վրա

Հայաստանի առևտրային բանկերը 2026թ․–ի 9 ամսում պետբյուջե են վճարել 149,22 մլրդ դրամ

Հայաստանում գործող բոլոր 17 գործող առևտրային բանկերը ներառվել են երկրի 1000 խոշոր հարկատուների ցանկում2026 թվականի ինը ամիսների արդյունքներով, վկայում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալները

Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ

Մրցանակը երկու անձի համար 7-օրյա ուղևորությունն է դեպի Իտալիա

ՀՀ կառավարությունը սահմանել է օտարերկրյա պետությունների հետ ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների փոխանակման կարգը

Որոշմամբ հաստատվել են երեք հավելվածներ, որոնք կարգավորում են օտարերկրյա իրավասու մարմիններին տեղեկությունների փոխանցումը, նրանցից տվյալների ստացումը և փոխանցված տեղեկությունների պահպանությունը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img