Մի քանի քայլ այն կողմ, մի քանի քայլ ավելի հարմարավետ․ Ինեկոբանկի «Զեյթուն» մասնաճյուղը վերաբացվել է նոր հասցեում

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Ինեկոբանկի հաճախորդների համար վաղուց սիրելի դարձած «Զեյթուն» մասնաճյուղը վերաբացվել է ընդամենը մի քանի քայլ այն կողմ՝ նոր հասցեում, մի քանի քայլ ավելի հարամարվետ պայմաններում, հաղորդում է Ինեկոբանկի մամուլի ծառայությունը։

Այսուհետ արդեն Պարույր Սևակի փողոց 51/3 հասցեում մասնաճյուղն այցելուների առջև իր դռները կբացի առավել ընդարձակ ու հարմարավետ տարածքում։

Ինեկոբանկը, իր առաջատար թվային լուծումների և օնլայն գործիքակազմի հարստացմանը  զուգահեռ, շարունակում է նաև իր մասնաճյուղերի վերազինման ու արդիականացման գործընթացը։

Թվային բանկինգի արագընթաց զարգացման և կատարելագործման պայմաններում, երբ ֆիզիկական գործարքների գերակշռող մասը կատարվում է մասնաճյուղերից դուրս՝ առցանց եղանակով, հաճախորդների կողմից այսօր էլ շարունակվում է կարևորվել իրական շփումն ու հարմարավետ սպասարկումը մասնաճյուղում։

Բանկի Անհատական բանկինգի ծառայության ղեկավար Գևորգ Մամիկոնյանը նշում է, որ մասնաճյուղային ցանցի կատարելագործումն ու ընդլայնումը շարունակական գործընթաց է, որն ունի մեկ նպատակ՝ ապահովել Ինեկոբանկի  յուրաքանչյուր հաճախորդի հարմարավետությունը:

«Թեպետ այսօր Ինեկոբանկի հաճախորդներն իրենց գործարքների շուրջ 90%-ը կատարում են InecoOnline համակարգի կամ InecoMobile հավելվածի միջոցով, մենք ուրախ կլինենք տեսնել  մեր ինչպես արդեն հավատարիմ դարձած, այնպես էլ բոլոր նոր հաճախորդներին վերաբացված մասնաճյուղում և ծանոթացնել բանկի բոլոր պրոդուկտներին և լուծումներին, որոնք կօգնեն նրանց արդյունավետ կերպով հասնել իրենց ֆինանսական նպատակներին»,- նշում է Գևորգ Մամիկոնյանը: Վերաբացված մասնաճյուղում, ունիվերսալ տերմինալից բացի, այսուհետ կգործի նաև առանձին դրամարկղ՝ անհրաժեշտ բոլոր գործարքները տեղում կատարելու համար։-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img