Յունիբանկի «Աշտարակ» մասնաճյուղը վերաբացվել է նոր հասցեում

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի./ԱՌԿԱ/. Յունիբանկի «Աշտարակ» մասնաճյուղը վերաբացվել է նոր հասցեում՝ Աշտարակ, Տիգրան Մեծի 17-17/1: Հաճախորդները կսպասարկվեն երկուշաբթի-ուրբաթ օրերին՝ ժամը 9.30-16.30, հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը:

Մասնաճյուղի վերաբացումը երկար սպասված իրադարձություն էր Աշտարակի բնակիչների համար: Մասնաճյուղը տրամադրում է ծառայությունների լայն շրջանակ ֆիզիկական և իրավաբանական անձանց. այստեղ կարող եք ավանդ բացել, օգտվել սպառողական կամ բիզնես վարկից, կատարել դրամական փոխանցում, ստանալ քարտ, ներդրումներ անել Յունիբանկի բաժնետոմսերում և պարտատոմսերում:

Մասնաճյուղի հարմար տեղը և հերթերի կառավարման էլեկտրոնային համակարգն օգնում են խնայել հաճախորդի ժամանակը: Նոր տարածքում տեղադրվել է նաև ինքնասպասարկման վճարային տերմինալ, որի միջոցով հաճախորդները կարող են համալրել հաշիվը, մարել վարկը, կատարել կոմունալ և այլ վճարումներ։

Յունիբանկի համար կարևոր ուղղություն է մասնաճյուղային ցանցի զարգացումը և հաճախորդների սպասարկման կազմակերպումը տարբեր ուղղություններով ։ Բարելավելով առցանց ծառայությունները և մոբայլ հավելվածը՝  միաժամանակ բանկն ընդլայնում է մասնաճյուղային ցանցը, քանի որ շատ հաճախորդներ դեռ նախապատվությունը տալիս են բանկ այցելելուն և մասնագետների հետ անձնական շփմանը։-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ ԿԲ–ն սթեյբլքոինները դիտարկում է որպես ռազմավարական առաջնահերթություն

ԿԲ–ն կարևոր է համարում այն խնդիրների լուծումը, որոնց բախվում են իրական մարդիկ և բիզնեսը, և հենց այդ պրիզմայով է դիտարկում սթեյբլքոինները որպես ռազմավարական առաջնահերթություն, հայտարարել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը

Եվրոյի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ շարունակել են աճել, մինչդեռ դոլարը նվազել է. ՀՀ Կենտրոնական բանկ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի ապրիլի 6-ի դրությամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, ապրիլի 3-ի համեմատ նվազել է 0.36 կետով՝ կազմելով 376.62 դրամ

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

IDBank-ը մասնակցեց ՀԲՄ մարզային համաժողովին՝ ներկայացնելով ՓՄՁ ոլորտի համար նորարար գործիքները

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի ․/ԱՌԿԱ/․     IDBank-ը Լոռու մարզի Վանաձոր քաղաքում...

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img