Google Pay-ն արդեն հասանելի է Յունիբանկի հաճախորդների համար

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի./ԱՌԿԱ/. Յունիբանկը գործարկել է Google Pay ծառայությունը՝ իր քարտապաններին հնարավորություն ընձեռելով պարզ և անվտանգ անհպում վճարումներ կատարել Android և WearOS համակարգերով աշխատող սարքերով: Քարտապանները կարող են Յունիբանկի Visa քարտերը կցել Google Wallet թվային դրամապանակին, որը ևս այսօր է գործարկվել, և վճարումներ կատարել ցանկացած վայրում, որտեղ ընդունվում են անհպում վճարումներ, հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը։

Անվտանգության մի քանի մակարդակների և Յունիբանկի քարտի պաշտպանվածության շնորհիվ Google Pay-ով վճարումներն ավելի ապահով են: Google Wallet-ին կցված քարտով վճարումների ժամանակ գործարքները կատարվում են վիրտուալ քարտի համարի (token) միջոցով: Թոքենը կապված է դինամիկ անվտանգության կոդի հետ, որը փոխվում է յուրաքանչյուր գործարքի հետ՝ ապահովելով լրացուցիչ պաշտպանություն զեղծարարությունից: Անգամ հեռախոսի կորելու դեպքում քարտապանը կարող է օգտվել «Գտնել իմ սարքը» գործառույթից՝ սարքը ցանկացած վայրից անմիջապես բլոկավորելու, նոր գաղտնաբառ կիրառելու կամ աձնական տվյալները ջնջելու համար:

«Google Pay-ն ապահովում է արագ, հեշտ և անվտանգ վճարումներ Android հեռախոսներով կամ Wear OS սարքերով աշխարհի ավելի քան 45 երկրում,- նշեց Google Wallet-ի փոխնախագահ և գլխավոր մենեջեր Ջենի Չենգը: -Օգտատերերը կարող են իրենց դեբետային և կրեդիտային քարտերը հեշտությամբ կցել Google Wallet-ին և վստահ լինել, որ գնումներ կատարելիս իրենց ֆինանսական տվյալներն ապահով են և պաշտպանված»:

«Մեր հաճախորդների համար գնալով ավելի ընդունելի է դառնում թվային ապրելակերպը, և մենք նպատակ ունենք ճկունություն ցուցաբերել նրանց կարիքները բավարարելու հարցում: Մենք ուրախ ենք, որ Google-ի հետ մեր համագործակցության շնորհիվ կարող ենք մեր հաճախորդներին առաջարկել նոր թվային և հուսալի վճարման տարբերակ՝ ամենօրյա գործարքներն ավելի հեշտ և հարմարավետ դարձնելու համար: Դրա համար պարզապես պետք է կցել Visa քարտը Google Pay-ին և սկսել կատարել անհպում վճարումներ հեռախոսով»,- նշեց  Յունիբանկի պրոցեսինգի սպասարկման և վճարային համակարգերի վարչության պետ Գայանե Մինասյանը:   *Google Pay-ը և Google Wallet-ը Google ՍՊԸ-ի ապրանքային նշաններն են:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի վարկային կազմակերպությունների ակտիվները գերազանցել են 915,92 մլրդ դրամը՝ տարեսկզբից աճելով 6,36%-ով

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ակտիվները 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 915,92 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,19%-ով, իսկ տարեսկզբի համեմատ՝ 6,36%-ով

Հայաստանը Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կապիտալում կներդնի լրացուցիչ 8.2 մլն եվրո

Հայաստանը լրացուցիչ 8.2 մլն եվրոյով կմասնակցի Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կանոնադրական կապիտալի համալրմանը

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թվականի նոյեմբերի 6-ի դրությամբ  Հայաստանի արժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, նոյեմբերի 5-ի համեմատ, նվազել է 0,06 կետով և կազմել 360,34 դրամ։

Հայաստանի վարկային կազմակերպությունների ներդրումային պորտֆելը III եռամսյակի արդյունքներով կազմել է 99,70 մլրդ դրամ

2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ներդրումային պորտֆելը կազմել է 99,70 մլրդ դրամ։

Եվրոյի  փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ շարունակել է նվազել, մինչդեռ դոլարը բարձրացել է.  ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում  2026 թվականի նոյեմբերի 12-ին ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ 2026 թվականի նոյեմբերի 11-ի համեմատ, աճել է 0.03 դրամով՝ հասնելով 360.51 դրամի։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img