«ՍՕՍ-Մանկական Գյուղում» արևային կայան է կառուցվել (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի./ԱՌԿԱ/. Իջևանի «ՍՕՍ-Մանկական Գյուղի» տներում բնակվում են առանց ծնողական խնամքի մնացած երեխաները։ Այստեղ նրանք ստանում են խնամք, դաստիարակություն և կրթություն, ճիշտ, ինչպես ընտանիքում։ Բարեգործական ծրագիրը նաև ամեն ինչ անում է, որպեսզի, հնարավորության դեպքում, երեխաները վերամիավորվեն կենսաբանական ընտանիքին, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը։

Այսուհետև Իջևանի «ՍՕՍ-Մանկական Գյուղը» շնորհիվ իր գործընկերներ Ակբա բանկի ու բանկի Visa ԲԱՐԵՐԱՐ քարտապանների  կունենա էներգիայի այլընտրանքային աղբյուր։ 50կՎտ հզորությամբ արևային կայանը գյուղը կթոթափի ֆինանսական մեծ բեռից՝ ապահովելով  երկարաժամկետ խնայողություններ։

Սա ծրագրի 2-րդ փուլն է. դեռ 2018-ին Ակբան այստեղ նույն Visa ԲԱՐԵՐԱՐ ծրագրով, որն իրականացվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ, տեղադրել էր 14 արևային ջրատաքացուցիչ՝ ամբողջությամբ լուծելով ջրի տաքացման խնդիրը։

«Շարունակելու ենք Visa ԲԱՐԵՐԱՐ քարտի ծավալների ավելացմանն ուղղված աշխատանքները, որ մեր հաճախորդներից հնարավորինս շատ մարդիկ դառնան բարերար: Ընդ որում, բարերար դառնալու համար ընդամենը պետք է վճարումները կատարել Visa ԲԱՐԵՐԱՐ քարտով, մնացածը մենք ինքներս ենք կատարում մեր շահույթի հաշվին: «ՍՕՍ-Մանկական Գյուղում» իրականացված այս ծրագիրը կարևոր էր մեզ համար նաև, որ բացի խնայողություններից, այստեղ ապրող շուրջ 100 երեխա իրենց կյանքում ու կենցաղում տեսնեն, թե վերականգնվող էներգիան որքան կարևոր է ու մենք հուսով ենք, որ իրենք էլ, երբ մեծանան, կլինեն այն ջատագովներից մեկը, որ մեր երկիրը մաքուր էներգիայով սնվի ու շրջակա միջավայրը չաղտոտենք կամ, որքան հնարավոր է քիչ աղտոտենք»,- նշել է Ակբա բանկի բիզնես գործառույթների համակարգման գծով գլխավոր գործադիր տնօրեն Արսեն Մելքոնյանը:

«Արևային էներգիայի նման ծրագրերը դեռ 5 տարի առաջ տարածված չէին, և հիմնադրամն առաջիններից էր, որ սկսեց խթանել արևային էներգիայի և, ընդհանրապես, վերականգնվող էներգիայի զարգացումը Հայաստանում, և այսօր տեսնում եք, թե ինչ թափ է ստացել թե՛ արևային պանելների, թե՛ ջրատաքացուցիչների օգտագործումն ամբողջ երկրով մեկ և կարծում եմ, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամն Ակբա բանկի հետ գործակցության շնորհիվ բավականին մեծ ներդրում ունի Հայաստանում ու Արցախում արևային էներգիայի զարգացման գործում»,- նշել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը:

«Շատ կարևոր են նման նախաձեռնությունները, որ կարողանանք մեր ծախսերը տնտեսել ու տնտեսած գումարները փորձենք օգտագործել ի շահ երեխաների և իրենց զարգացման»,- նշել է «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» ՀԲՀ Ազգային տնօրեն Սպարտակ Սարգսյանը:

«ՍՕՍ-Մանկական Գյուղի» գործընկեր Ակբա բանկն այս ծրագիրն իրականացնում է Visa ԲԱՐԵՐԱՐ քարտապանների աջակցությամբ։ Դեռ 2012-ին Ակբան «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ Հայաստանում առաջին անգամ թողարկեց բարեգործական Visa ԲԱՐԵՐԱՐ քարտը: Ծրագրի շրջանակում բանկը հիմնադրամի հատուկ հաշվեհամարին իր շահույթից փոխանցում է Visa ԲԱՐԵՐԱՐ քարտով կատարված բոլոր վճարային գործարքների գումարի 0.1%-ը, ինչպես նաև սպասարկման վարձի 50%-ը: Քարտապանները պարզապես կատարում են գործարքներ, որից ձևավորվող շահույթը բանկն իր սեփական միջոցների հաշվին ուղղում է բարեգործության։-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայություն

Ակբա բանկը գործարկել է acbaSplit ծառայությունը, որը թույլ է տալիս կատարել մինչև 5 միլիոն ՀՀ դրամի գնումներ, իսկ վճարումն իրականացնել մասերով։

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (նոյեմբերի 2–8)

Հայաստանի ֆինանսական օրակարգն անցած շաբաթ կենտրոնացած էր դրամավարկային քաղաքականության խստացման, բանկային իրացվելիության կարգավորման և պետական պարտքի պարամետրերի քննարկման վրա

Rate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ (ՎԻԴԵՈ)

Անշարժ գույքի ձեռքբերումը հաճախ ուղեկցվում է բազմաթիվ կազմակերպչական հարցերով

Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

․«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների ծավալի՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

Հայաստանը Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կապիտալում կներդնի լրացուցիչ 8.2 մլն եվրո

Հայաստանը լրացուցիչ 8.2 մլն եվրոյով կմասնակցի Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կանոնադրական կապիտալի համալրմանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img