Converse Business. հավելված Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի./ԱՌԿԱ/. Առօրյա բանկային գործարքները Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդներին այսուհետ հասանելի են 24/7 ռեժիմով՝ անգամ առանց համակարգչի հասանելիության, հաղորդում է Կոնվերս Բանկի մամուլի ծառայությունը:

Բանկի գործարկած Converse Business հավելվածից օգտվելու համար իրավաբանական անձինք նոր հմտությունների կարիք չունեն. այն նախագծված է ամենատարածված՝ ՀԾ-Բանկ համակարգի հիման վրա և ֆունկցիոնալ իմաստով նման է Ինտերնետ-Բանկ համակարգին:

Հավելվածը հարմարավետ է ու անվտանգ է. Converse Business-ով գործարքների ապահովությունը երաշխավորված էժամանակակից երկգործոն նույնականացման այնպիսի համակարգերով, ինչպիսիք են Digipass անվտանգության սարքերը, Google Authenticator հավելվածը:

Converse Business-ով հաշված րոպեների ընթացքում հնարավոր էիրականացնել փոխանցումներ և վճարումներ, այդ թվում՝ խմբային եղանակով, ստեղծել փոխանցումների ձևանմուշներ, ներդնել ժամկետային ավանդ, իրականացնել վարկի մարում, ստուգել հասանելի մնացորդներ ու գործարքների կարգավիճակներ, արտահանել վճարման հիմքեր ու քաղվածքներ, Բանկին հասցեագրել տարբեր գրություններ և նամակներ:

Այն կարող է ունենալ մեկ կամ մի քանի օգտագործող՝ տարանջատված իրավասություններով, ինչի շնորհիվ կապահովվի վճարային գործարքների հաստատման աստիճանակարգությունը:

Հավելվածը ios օգտատերերի համար՝ https://apple.co/3wPeCYR

Հավելվածը android օգտատերերի համար՝ https://bit.ly/3Jv2YtQ

Մանրամասները՝ conversebank.am, հեռախոսահամար՝ 010 511 211:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (նոյեմբերի 2–8)

Հայաստանի ֆինանսական օրակարգն անցած շաբաթ կենտրոնացած էր դրամավարկային քաղաքականության խստացման, բանկային իրացվելիության կարգավորման և պետական պարտքի պարամետրերի քննարկման վրա

Հայաստանի վարկային կազմակերպությունների կապիտալը 9 ամսում աճել է 4,35%-ով՝ հասնելով 474,09 մլրդ դրամի

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն կապիտալը 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 474,09 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,49%-ով, իսկ տարեսկզբից՝ 4,35%-ով

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է «Հայաստանի վարկային կազմակերպությունները» 2026 թ.-ի երրորդ եռամսյակի տեղեկագիրը

«ԱՌԿԱ» տեղեկատվական գործակալությունը հրապարակել է  «Հայաստանի վարկային կազմակերպությունները (գործունեության հիմնական ցուցանիշները)» եռամսյակային ֆինանսատնտեսական տեղեկագրի հերթական համարը՝ 2026 թ.-ի երրորդ եռամսյակի արդյունքներով

Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

․«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների ծավալի՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայություն

Ակբա բանկը գործարկել է acbaSplit ծառայությունը, որը թույլ է տալիս կատարել մինչև 5 միլիոն ՀՀ դրամի գնումներ, իսկ վճարումն իրականացնել մասերով։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img