«Ես ինձ հաջողակ համարեցի, երբ վերադարձա հայրենի գյուղ և հիմնեցի առաջին բիզնեսը». շեֆ խոհարար Յուրա Սարգսյան (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի./ԱՌԿԱ/. Շեֆ խոհարար Յուրա Սարգսյանը Գեղարքունիքի մարզի Ծաղկունք համայնքից է, որն արդեն հայտնի է գաստրոտուրիզմով։ Յուրան այստեղ հիմել է երկու հյուրատուն-ռեստորան, որտեղ աշխարհի տարբեր կողմերից գալիս են փորձելու վերջինիս պատրաստած ուտեստները, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը։

Յուրան ռեստորանային գործում է արդեն 26 տարի. սկզբում աշխատել է խոհարարի օգնական, հետո մեկնել է երկրից, վարպետացել, բայց կրկին վերադարձել հայրենի գյուղ՝ Ծաղկունք։

Հյուրատուն-ռեստորաններից մեկը Յուրան անվանել է «Խոհարարի տուն»։ Այն ունի հատուկ առաքելություն՝ զարգացնել հայկական խոհարարական ավանդույթները։ Հայ խոհարարները գալու են այստեղ՝ ճաշացանկում ավելացնելու իրենց հեղինակային և անվանական ուտեստները։

«Խոհարարի տուն» հյուրատուն-ռեստորանը Ակբա Ֆեդերացիայի և Գերմանիայի բնության պահպանության միության  (NABU-ի) «Գյուղական տուրիզմի զարգացման ծրագրի» շահառուներից է։ Տրամադրված դրամաշնորհի միջոցով Յուրան ավարտել է շինրարությունն ու կահավորել տարածքը։

Հյուրատան աշխատանքներին մասնակցություն ունի Յուրայի ամբողջ ընտանիքը. որդիներից մեկը նկարում ու զարդարում է հյուրատան պատերը, մայրը՝ համեղ պահածոներ է պատրաստում, կինը՝ ղեկավարում։

«16 տարի թողել էի Ծաղկունքն ու հետ եմ եկել, ինձ թվում է՝ էլ չեմ թողնի։ Խոհարարությունն իմ հոբբին է, իմ երազանքը։ Ես ինձ հաջողակ համարեցի, երբ վերադարձա հայրենի գյուղ և հիմնեցի առաջին բիզնեսը։ Կապ չունի՝ ֆինանսական եկամուտը մե՞ծ է, թե՝ փոքր։ Եթե չես մտածում ֆինանսականի մասին ու զբաղվում ես քո սիրած գործով, ուրեմն՝ կհաջողես։ Գյուղական տուրիզմի զարգացման մասով ծրագիր  կար. դիմեցի ու 300 հոգուց անցա ես, իմ մտահաղացումները։ Շնորհակալություն Ակբա բանկին ու NABU-ին։ Ֆինանսական աջակցություն ենք ստացել անհատույց, ինչը շատ օգնեց»,- նշում է շեֆ խոհարար Յուրա Սարգսյանը։

Յուրան նաև իր վարպետությունն է փոխանցում սկսնակներին. ունի բազմաթիվ աշակերտներ Հայաստանի տարբեր շրջաններից։ Ամենակարևորը՝ աշակերտներին սովորեցնում է պատրաստել ի սրտե, մեծ հոգով և այնպես, ինչպես ընտանիքի համար։

Ակբա Ֆեդերացիան Ակբա բանկի միակ նշանակալից մասնակիցն է, բանկի բաժնետոմսերում ունի 83.8 տոկոս  մասնաբաժին: Ակբա բանկում ունեցած մասնակցության շնորհիվ Ակբա Ֆեդերացիան նպաստում է Հայաստանի ողջ տարածքում գյուղատնտեսության, գյուղական շրջաններում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, համայնքների զարգացմանը, գյուղական շրջաններում և համայնքներում բիզնես միջավայրի աշխուժացմանն ու զարգացմանը, նշված ոլորտներում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող յուրաքանչյուր անձի բարեկեցության աճին:

Մանրամասն՝ տեսանյութում:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

IDBank-ը մասնակցեց ՀԲՄ մարզային համաժողովին՝ ներկայացնելով ՓՄՁ ոլորտի համար նորարար գործիքները

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի ․/ԱՌԿԱ/․     IDBank-ը Լոռու մարզի Վանաձոր քաղաքում...

ՀՀ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ներառվել են տաքսու վարորդներն ու մարտական գործողությունների մասնակիցները

ՀՀ Ազգային ժողովը երեքշաբթի օրը կայացած արտահերթ նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» և «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքներում, ինչպես նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը

IDBank-ը և Idram-ը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել Լոռու մարզի երեխաների համար (ՎԻԴԵՈ)

IDBank-ի և Իդրամի կողմից Լոռու մարզի Վահագնի և հարակից գյուղերում բնակվող երեխաների համար անցկացվել է ֆինանսական գրագիտության դասընթաց

Արտաքին շոկերը դեռևս թույլ են անդրադառնում Հայաստանի վրա, բայց ներդրողների զգուշավորությունը կաճի․ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում «Սիրիուս Կապիտալ» ընկերության բաժնետոմսերի վերլուծության բաժնի ղեկավար Աննա Ղազարյանն անդրադարձել է այն հարցին, թե ինչ կառուցվածքային տեղաշարժեր են այսօր որոշում գլոբալ շուկաների վարքագիծը, ինչպես են այդ գործընթացներն անդրադառնում Հայաստանի վրա և ինչ սպասել կապիտալի շուկայից II եռամսյակում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img