Բաժնետոմսերի շուկայի կապիտալիզացիան  նախորդ տարվա համեմատ ավելացել է  ավելի քան 52.5%-ով` հասնելով 265.5 մլրդ դրամի. Հայաստանի ֆոնդային բորսա

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի./ԱՌԿԱ/. Հայաստանի ֆոնդային բորսան ամփոփել է  2023 թ.-ի հունվար ամսվա տվյալները։

Ինչպես հայտնում է բորսայի մամուլի ծառայությունը, Հայաստանի ֆոնդային բորսայում  հունվարին տեղի ունեցած պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդների ընդհանուր ծավալը կազմել է 18.1 մլրդ դրամ:

Պետական պարտատոմսերի երկրորդային շուկայի բորսայական առևտրի ընդհանուր ծավալը հունվարին կազմել է ավելի քան 591 մլն ՀՀ դրամ: Առևտրի առարկա պետական գանձապետական պարտատոմսերով կնքվել է 28 գործարք։

Նախորդ տարիների նույն ժամանակահատվածի համեմատ կորպորատիվ պարտատոմսերի թե՛ շուկայի և թե՛ առևտրի ծավալները պահել են աճի դինամիկան։ Կորպորատիվ պարտատոմսերի հունվար ամսվա շուկայի ծավալը կազմել է ավելի քան 416,6 մլրդ դրամ։ 

Կորպորատիվ պարտատոմսերով իրականացված առևտրի ծավալը կազմել է ավելի քան 2 մլրդ դրամ։ Կորպորատիվ պարտատոմսերով հաշվետու ժամանակահատվածում կնքվել է 160 գործարք։

Բորսայում շրջանառվող կորպորատիվ պարտատոմսերի քանակը կազմել է 103։ Ռեպո գործարքների ընդհանուր ծավալը կազմել է գրեթե 1.3 մլրդ դրամ։

Բաժնետոմսերի առևտրի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բազմապատիկ աճել է՝ հասնելով մոտ 57.5 մլն դրամի։ Շուկայի կապիտալիզացիան  նախորդ տարվա համեմատ ավելացել է  ավելի քան 52.5%-ով՝ հասնելով 265.5 մլրդ դրամի։ Բաժնետոմսերով կնքվել է 157 գործարք։

Հայաստանի ֆոնդային բորսայի մասին AMX-ը Հայաստանում գործող միակ ֆոնդային բորսան է, որը հանդիսանում է նաև Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի միակ բաժնետերը: AMX խմբի առաքելությունն է նպաստել Հայաստանում բարենպաստ ներդրումային միջավայրի ձևավորմանը՝ առաջարկելով արդյունավետ լուծումներ ու ծառայություններ, այդ թվում՝ արժեթղթերի առևտրի, քլիրինգի, վերջնահաշվարկի և կենսաթոշակային համակարգի ակտիվների պահառության և ռեեստրավարման ոլորտում:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայություն

Ակբա բանկը գործարկել է acbaSplit ծառայությունը, որը թույլ է տալիս կատարել մինչև 5 միլիոն ՀՀ դրամի գնումներ, իսկ վճարումն իրականացնել մասերով։

Rate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ (ՎԻԴԵՈ)

Անշարժ գույքի ձեռքբերումը հաճախ ուղեկցվում է բազմաթիվ կազմակերպչական հարցերով

Եվրոյի  փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ շարունակել է նվազել, մինչդեռ դոլարը բարձրացել է.  ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում  2026 թվականի նոյեմբերի 12-ին ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ 2026 թվականի նոյեմբերի 11-ի համեմատ, աճել է 0.03 դրամով՝ հասնելով 360.51 դրամի։

Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի 9 ամիսների արդյունքներով

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի հունվար-սեպտեմբերի արդյունքներով

Հայաստանի վարկային կազմակերպությունների կապիտալը 9 ամսում աճել է 4,35%-ով՝ հասնելով 474,09 մլրդ դրամի

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն կապիտալը 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 474,09 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,49%-ով, իսկ տարեսկզբից՝ 4,35%-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img